19.11.2014 | Դատաբժիշկ-փորձագետը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով

N զորամասի զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի դատաբժիշկ-փորձագետ Ս. Հայրապետյանը դատաբժշկական փորձաքննության իր եզրակացությունում մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը մեղմ նշելու համար, որպես կաշառք պահանջել և ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար:
  Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա պաշտոնատար անձի կողմից կաշառք տվող անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք՝ 150.000 ՀՀ դրամ գումար ստանալու ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի դատաբժիշկ-փորձագետ Ս. Հայրապեյանը, Զինվորական դատախազի տեղակալի ցուցումով ձերբակալվել է:
 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am