03.10.2014 | Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել   ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Գոյունյանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Ն. Հարությունյանը:

Քրիստոֆ Բիերվիրթը շնորհակալություն է հայտնել Սիրիայի քաղաքացի Լոկման Ալիի Հասիին՝  սահմանի ապօրինի հատման  համար առաջադրված մեղադրանքից հրաժարվելու մասին Գլխավոր դատախազության որոշման համար, կարևորելով  այս հարցի շուրջ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցելու  Գլխավոր դատախազության պատրաստակամությունը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ  Է. Բաբյանը նշել է, որ  Հայաստանն առավել քան լավ է պատկերացնում փախստականի կարգավիճակի  նրբությունները: <<Ցավոք նման երևույթները շարունակվում են նաև այսօր: 21-րդ դարում միջազգային հանրությունը դեռևս ականատես է լինում տեղահանումների ու ազգային արժեքների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների, որի վառ օրինակն էր Սիրիայում հայկական Դեր-Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը>>,- նշել է  Է. Բաբայանը,  հավելելով, որ ՀՀ դատախազությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում օրինական և անաչառ լուծում տալ փախստակկների հետ առընչվող  խնդիրներին:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը նշել է, որ փախստականների խնդրներն արագ կարգավորելու  ՀՀ  պետական մարմինների աշխատանքին իրենք արդեն իսկ ծանոթ են՝ Ադրբեջանից Հայաստան եկած և այստեղ հատատված ընտանիքի օրինակով, ինչը չի կարելի ասել հարևան պետության մասին, քանի, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած հայաստանցի ընտանիքն արդեն չորս տարի է Ադրբեջանում կալանքի տակ է պահվում:  

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է, որ դատախազությունն այսուհետ ևս  պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի ՓԳՀ  գրասենյակի հետ փախստականների իրավունքները պաշտպանելու գործում: 

 

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներին ազատազրկում է սպառնում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am