19.09.2014 | ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրել է Արամ Թամազյանին

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ա. Թամազյանի պարգևատրման պաշտոնական արարողությունը: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում երկարամյա, անբասիր ծառայության համար և Անկախության տոնի առթիվ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արամ Արծվիի Թամազյանին պարգևատրել է հուշանվերով և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Գևորգ Կոստանյանն՝ ընդգծելով նախկին տեղակալի ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաև մարդկային բարձր որակները, նրա ունեցած զգալի ավանդը ՀՀ իրավապահ համակարգի և մասնավորապես՝ դատախազության կայացման գործում, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում նրա աշխատանքի արդյունքը տեսանելի կլինի նաև նոր աշխատավայրում: 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am