08.05.2014 | Վետերանների պարգևատրում ՀՀ գլխավոր դատախազությունում

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել երկրորդ աշխարհամարտի մասնակից, ՀՀ դատախազության նախկին աշխատակիցների պարգևատրման պաշտոնական արարողություն:

1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա անբասիր ու արդյունավետ աշխատանքի համար, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ դատախազության վետերաններ Եղիշե Ավետիսի Ամիրխանյանը, Միհրան Ստեփանի Գրիգորյանը, Վարդգես Դավիթի Հարությունյանը, Սուրեն Երեմի Հովհաննիսյանը, Պապին Աղաջանի Մարուխյանը պարգեւատրվել են հուշանվերներով: Պարգեւները վետերաններին է հանձնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը` շնորհակալություն հայտնելով հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Պարգևատրման արարողությանը մասնակցել են ՀՀ դատախազության կոլեգիայի անդամները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am