31.05.2014 | Ընդունելություն ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչին: Հանդիպմանը մասնակցել  են  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանը:

  ՀՀ գլխավոր դատախազը դեսպանին ներկայացրել է ՀՀ դատախազության գործունեության առաջնահերթությունները, իրականացվելիք  բարեփոխումները: Դեսպան Լիչը պատրաստակամություն  է հայտնել առավել զարգացնել փոխգործակցությունը ՀՀ գլխավոր դատախազության հետ, ի նպաստ, Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման: ՀՀ գլխավոր  դատախազը վստահեցրել է, որ իրավապահ համակարգի գործուներությունն  ուղղված է ապահովվելու  ՀՀ  քաղաքացիների  և ՀՀ-ում գտնվող անձանց իրավունքներն ու  ազատությունները, օրինական շահերը, և ամրապնդելու հանրության վստահությունը պետական համակարգի նկատմամբ` որպես յուրաքանչյուրի իրավունքների երաշխավոր:

Ռ. Քոչարյանի պաշտպանները գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունեն. գլխավոր դատախազ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am