24.06.2014 | ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Վոլոդյա Ավետիսյանի վերաբերյալ  քրեական գործով դատաքննության ընթացքում, դատական նիստին ներկա գտնվող անձինք, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ են հնչեցրել գործով մեղադրող  դատախազ Վարդան Պապիկյանի հասցեին:
  Նկատի ունենալով, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 347 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշեր, մեղադրողի առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության  Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 347 հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:

Արագածոտնի մարզի դատախազության ամփոփումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am