19.06.2014 | Հերքում

Ա1+ լրատվական կայքում այսօր հրապարակված <<Ծառերը հատում է գլխավոր դատախազի հա՞յրը>> վերնագրով նյութն իր մեջ պարունակում է ակնհայտ ապատեղեկատվություն: ՀՀ գլխավոր դատախազությունը, ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ Գլխավոր դատախազի հայրը կամ  նրա հետ ազգակցական կապ ուեցող որևէ այլ անձ ոչ մի կերպ չի առնչվում տվյալ հրապարակման մեջ նշված իրադարձությանը: Լրատվամիջոցին հորդորում ենք, առնվազն մասնագիտական էթիկայից ելնելով տարածել ստուգված և ճշգրիտ տեղեկատվություն:  Շինարարության հեղինակին պարզելու համար անհրաժեշտ էր ընդամենը դիմել  քաղաքային և վարչական պետական մարմիններին:
Անընդունելի համարելով նման գործելաոճը, հուսով ենք , որ այսուհետ, լրատվամիջոցի մեր հարգելի գործընկերներն  իրենց հրապարակումներում զերծ կմնան զրպարտչական և ապատեղեկատվական բնույթի հրապարակումներից:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am