23.06.2014 | Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

 ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունն ընդունել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Հստակեցվել են կոնկրետ քրեական գործերով փոխգործակցության առանձնահատկությունները: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը, կարևորելով Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների հետ փոխադարձ վստահության և պրոֆեսիոնալիզմի վրա հիմնված արդյունավետ համագործակցությունը, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության  դատախազության համակարգում ստեղծված են բոլոր նախապայմանները՝ համագործակցության առավել զարգացման նպատակով: 

 

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am