28.10.2013 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԻԻՀ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը: 
 
Դեսպան Ռեիսսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Գևորգ Կոստանյանին`  ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշակակվելու կապակցությամբ:  Մոհամմադ Ռեիսիին փոխանցել է նաև ԻԻՀ գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի շնորհավորանքներն ու ԻԻՀ այցելելու հրավերը: 
 
ԻԻՀ դեսպանը կարևորելով այս ոլորտում երկու երկրների համագործակցությունը, հույս է հայտնել, որ  դրա արդյունավետ իրագործմանը կնպաստի նաև 2013թ. ապրիլին ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև կնքված <<Փոխըմբռնման հուշագիրը>>: Դեսպանը նշել է, որ Իրանի համար կարևորագույն խնդիր է թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցը, չնայած, որ այդ ուղղությամբ իրավապահ մարմինները հսկայածավալ աշխատանք են տանում: 
 
ՀՀ գլխավոր դատախազը, կարևորելով ինչպես թմրանյութերի ապօրինի շրջանառության, այնպես էլ` հանցավորության դեմ պայքարն ընդհանրապես,  ընդգծել է, որ թմրանիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումն առավել  արդյունավետ կդարձնի դրանց տարածման դեմ պայքարը: Այդ առումով լուրջ անելիքներ ունեն նաև մաքսային և սահմանապահ կառույցները` աշխատակիցների պատրաստվածության  բարձր մակարդակ ապահովվելու տեսանկյունից: 
 
ՀՀ գլխավոր դատախազը նաև նշել է, որ ԻԻՀ գլխավոր դատախազի հետ առաջիկա հանդիպմանը կքննարկվեն համատեղ գործնական քայլերը, որոնց իրականացման դեպքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կլինի:  
 
Դեսպան Ռեիսին ՀՀ գլխավոր դատախազին շնորհակալություն է հայտնել` դատապարտյալների հանձնման գործում ցուցաբերած աջակցության համար: 
 
<<ՀՀ-ում  յուրաքանչյուրի իրավունքը երաշխավորված է,  հանցագործությունը` պատժելի. սա է ՀՀ գլխավոր դատախազության օրինականության և իրավահամակարգի ամրապնդման ուղղությամբ գործունեության նպատակը>>,- հանդիպման ավարտին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:  
 

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներին ազատազրկում է սպառնում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am