13.09.2013 | Հայաստան-ԱՄՆ համաձայնագիր` դատաիրավական բարեփոխումներին ուղղված աջակցության վերաբերյալ

2013թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանում  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի 15-րդ փոփոխությունը: Համաձայն նամակ- համաձայնագրի` սույն 15-րդ փոփոխության՝ մոտ 2,2 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրվի Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացմա համար:

Համաձայնագրով նախատեսված ֆինանսավորումը կծառայի ՀՀ Կառավարությանը՝ առավել արդյունավետ կերպով պայքարելու անդրազգային հանցանքների դեմ, զարգացնելու Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունները, ինչպես նաև աջակցելու դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների ողջ գործընթացին:

Հայաստանում գործող կազմակերպությունները և իրականացվող երկկողմանի ծրագրերը ներառում են Ամերիկյան փաստաբանների ընկերակցության Քրեական իրավունքի բարեփոխումների նախաձեռնության, Փի-Էյչ Ինթերնեշնլ ՀԿ-ի իրավական սոցիալականացման համայնքային գործողությունների ու կապերի (ԻՍՀԳԿ), ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեափորձագիտական կենտրոնի զարգացման ծրագրերը: Այս աջակցությունը նաև կնպաստի Հայաստանում փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և կոռուպցիայի դեմ ուղղված կարողությունների, ինչպես նաև նոր քրեակատարողական համակարգի զարգացմանը:

2001 թվականի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների Կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան քսան միլիոն ԱՄՆ դոլար:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին եւ ընդհանրապես դեսպանատանը՝ Հայաստանի դատաիրավական համակարգին ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ դրամաշնորհները միշտ եղել են նպատակային՝ ուղղվելով կոնկրետ ծրագրերի իրականացմանը։ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր հերթին բարձր է գնահատել վերջին 10-12 տարիների համագործակցությունը՝ բնորոշելով այն խորը եւ բազմածավալ։ Դեսպանի գնահատմամբ, համագործակցության արդյունքում գրանցվել է առաջընթաց, մասնավորապես անդրազգային հանցավորության, հատկապես թրաֆիքինգի դեմ պայքարում՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար։

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներին ազատազրկում է սպառնում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am