25.07.2013 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ռումինիայի դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ 

Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել դեսպանատան հետ ձեւավորված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել դեսպանին՝ իր պաշտոնավարման ընթացքում երկու երկրների դատախազությունների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու, համագործակցության հուշագրի ստորագրման գործում ունեցած մեծ ներդրման համար:

ՀՀ գլխավոր դատախազը դեսպանին պարգևատրել է դատախազության 95-ամյակի հուշամեդալով:

Իր հերթին տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ արձանագրելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը։

Դատախազության նշանակալի արդյունքները 2018թ.-ին պետական շահերի պաշտպանության ոլորտում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am