01.02.2013 | ՀՀ գլխավոր դատախազն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ զրուցել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ

 ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ զրուցել ՀՀ նախագահի թեկնածու,  ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ Գլխավոր դատախազը զրուցել է նախ գլխավոր բժշկի հետ եւ հետաքրքրվել Պ.Հայրիկյանի առողջական վիճակով, նրան պատճառված վնասվածքի բնույթով, ապա՝ Պ.Հայրիկյանի հետ, որի ժամանակ վերջինս գլխավոր դատախազին նկարագրել է նաեւ դեպքի մանրամասները։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Պարույր Հայրիկյանին ապօրիանաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 2013թ. փետրվարի 1-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է  ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:

Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը գրավոր ցուցում է տվել ՀՀ ԿԱ ոստիկանության եւ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության փորձառու քննիչներին համատեղ քննչական խումբ կազմելու վերաբերյալ` նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում եւ անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի եւ լրիվ ծավալով արդյունավետ կիրականացվի քննչական խմբի միջոցով:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը: Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրը քննչական  խմբի կողմից ստուգվում է։
 
Քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև՝ դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ։ Փորձաքննության է ներկայացվել դեպքի վայրից առգրավված 7,62 մմ տրամաչափի 1 գնդակը, ինչպես նաեւ՝ վիրահատության ընթացքում Պարույր Հայրիկյանի մարմնից հանված միևնույն տրամաչափի եւս 1 գնդակ։
 
Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։
 

Ռ. Քոչարյանի պաշտպանները գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունեն. գլխավոր դատախազ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am