17.01.2013 | Քննարկվել են ՀՀ դատախազության համակարգում դատախազների էթիկայի կանոններին վերաբերող հիմնահարցեր

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը 2013թ. հունվարի 17-ին ընդունել է Եվրամիության SIGMA նախաձեռնության ավագ խորհրդատու Սկավիեր Սիստերնասի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ դատախազության համակարգում դատախազների էթիկայի կանոններին վերաբերող հիմնահարցեր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, բարձր գնահատելով համատեղ նախաձեռնության կարեւորությունը, նշել է, որ դատախազների էթիկայի կանոնները կարգավորված են գործող օրենսդրությամբ, իսկ դրանց պահպանումն ուղղակիորեն գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում: 

Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրեց «Դատախազի վարքագծի կանոնագիրքը»` նշելով, որ այդ կանոնագիրքը հստակ սահմանում է դատախազի վարքագծի հիմնարար սկզբունքները, դատախազի վարքագծի կանոններն ինչպես պաշտոնեական հարաբերություններում, այնպես էլ` արտապաշտոնեական հարաբերություններում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ դատախազների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության ընթացակարգերին: 

Փորձագետների կողմից բարձրացվել են մի շարք կարեւոր հարցադրումներ` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, մասնավորապես` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի միասնական համակարգի անցնելու նպատակահարմարության մասին: 

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ հետագա համագործակցությունը կնպաստի դատախազի վարքագծի կամ էթիկայի կանոնների կիրառման արդյունավետությանը:   

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am