11.02.2011 | Հայաստանը դուրս եկավ թրաֆիկինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների ցանկից

Հանրության ամբողջական և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքըապահովվելու և  նկատի ունենալով հանարյին հետաքրքրվածությունը ԶԼՄ-ներով տարածված"WIKILEAKS" կայքի տեղեկատվության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի և  Երևանում ԱՄՆդեսպանի և դիվանագետների հետ հանդիպումների և դատախազության աշխատակիցներիվերաբերյալ թրաֆիկինգի զոհերի, տուժողների հայտարարությունների մասին, հայտնում ենքհետևյալը.

Վերջին տարիներին ՀՀ գլխավոր դատախազության կողմից մեծածավալ նպատակաուղղվածաշխատանքեր են կատարվել մեր երկրում մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի դեմպայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դեռևս 2005թ. հունիսի 8-ի ՀՀ գլխավոր դատախազությանքննչական վարչության կազմում ստեղծվել էր առանձին ստորաբաժանում` մարդկանց առևտրիև անօրինական միգրացիայի (թրաֆիքինգի) դեմ պայքարի բաժին, որտեղ կենտրոնացվածկերպով քննվում էին թրաֆիքնիգի վերաբերյալ քրեական գործերը: 

Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի ընթացքում ՀՀ դատախազությանհամակարգից հանվեց քննչական ապարատը, որի հետևանքով թրաֆիքինգի վերաբերյալգործերի քննությունը իրականացվել է ՀՀ ոստիկանության տարածքային և համայնքայինքննչական բաժիններում: 
Նշված հանցագործությունների կենտրոնացված քննության պրակտիկան վերականգնելունպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության գլխավորքննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ստեղծվել էմարդկանց առևտրի  /թրաֆիքինգի/, թմրամիջոցների  ապօրինի շրջանառության ևկազմակերպված հանցագործությունների քննության բաժին:
Դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլում ՀՀ գլխավոր դատախազությանկառուցվածքում կատարված փոփոխություններից հետո ՀՀ գլխավոր դատախազի 30.11.2007թ.հրամանով ստեղծվեց մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, որիվրա էլ դրվեց թրաֆիքինգի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությանօրինականության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողությունը:

Գլխավոր դատախազության հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը դուրս եկավԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում նշվող  թրաֆիկինգի դեմ պայքարիհատուկ վերահսկողության երկրների 3-րդ խմբի ցանկից և տեղափոխեց 2-րդ խումբ, այսինքն` Հայաստանը դուրս եկավ թրաֆիկինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների ցանկից:
Ամերիկյան դիվանագետներին մարմնավաճառների հայտնած որոշ տեղեկություններիվերաբերյալ, որ իբրև թե դատախազության աշխատակից Ա. Երեմյանը թույլ է տվելօրինախախտումներ, հայտնում ենք, որ ժամանակին, այդ հայտարարությունների իսկությունըստուգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով անցկացվել են ծառայողականքննություն, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, ստուգվել են բոլոր բողոքները:Ծառայողական քննության արդյունքներով և միջգերատեսչական հանձնաժողովիեզրակացությամբ այդ բողոքները չեն հիմնավորվել:

ՀՀ գլխավոր դատախազությունում կարևորվում է նաև թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտումհամագործակցությունը միջազգային կառույցների, հասարակական կազմակերպություններիհետ, ինչպես նաև դատախազների վերապատրաստումը, գիտելիքների հարստացումը ևհմտությունների ձեռք բերումը:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով`
 ՀՀ դատախազության կողմից 2008 թվականի անցած ժամանակահատվածում այս ոլորտումիրականացվել են հետևյալ միջոցառումները. 
 2008թ. հունվար ամսին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղվածհանցագործությունների գործերով վարչությունը կազմակերպել է Երևան քաղաքի և Արարատի,Արմավիրի և Կոտայքի մարզերի դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությունը«Հարավային Կովկասում ՀԿ-ների և կառավարության համագործակցությունը կանանց ևերեխաների թրաֆիքինգի հանդեպ համատեղ պատասխանատվության զարգացում»տարածաշրջանային ծրագրի շրջանակներում «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից հունվարի 23-ից24-ը և հունվարի 30-ից 31-ը Երևան քաղաքի «Ավիատրանս» հյուրանոցում կայացածվարժանքներին: 

 2008թ. փետրվար ամսին ՀՀ գլխավոր դատախազությունը Եվրոպայում անվտանգության ևհամագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի և ԵԱՀԿ-ի "ODIHR"կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է փետրվարի 7-ից 8-ը Երևան քաղաքի«Կոնգրես» հյուրանոցում կայացած` քրեական գործերով միջազգային համագործակցությանվերաբերյալ աշխատանքային սեմինարը:
2008թ. մարտի 27-ից 29-ը ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղվածհանցագործությունների գործերով վարչության դատախազները որպես փորձագետ մասնակցելեն «Հույս և օգնություն» ՀԿ-ի և ՙ«Եվրոպական հանձնաժողովի» կողմից «Հարավային ԿովկասումՀԿ-ների և Կառավարության համագործակցությունը կանանց և երեխաների թրաֆիքինգիհանդեպ համատեղ պատասխանատվության զարգացում»  ծրագրի շրջանակներումկազմակերպված ուսուցում-վարժանքին, որի ընթացքում ներկայացրել է թրաֆիքինգի զոհերիդատավարական պաշտպանության հիմնախնդիրները, զոհերի փոխհատուցման վերաբերյալմիջազգային իրավական կարգավորումը, ՀՀ քրեական օրենսգրքում թրաֆիքինգիհանցակազմերի վերլուծությունը և սահմանազատումը հարակից ինստիտուտներից:

 2008 թվականի մայիս ամսին ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գլխավորդատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունըկազմակերպել է Երևան քաղաքի և Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի,Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությունըԱՄՆ-ի «Միավորված Մեթոդիստների Օգնության Կոմիտե» /UMCOR/ ՀԿ-ի Հայաստանիգրասենյակի կողմից` «Ի պատասխան մարդկանց թրաֆիքինգի խնդրի իրավապահ մարմիններիկարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում 2008 թվականի մայիսի 26-ից մինչևհունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրումկազմակերպվող`  թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող հիմնախնդիրներին նվիրված նիստերինև թրաֆիքինգի ոլորտի մի խումբ փորձագետների հետ հանդիպումներին: 

«Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում դատախազներիամենամյա վերապատրաստման դասընթացների շրջանակներում պարբերաբար ներկայացվել է«Թրաֆիքինգի դեմ պայքարի քրեաիրավական միջոցները» թեմայով դասախոսություն:

ՀՀ դատախազության կողմից 2009 թվականին թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբկատարվել են հետևյալ աշխատանքները.
 2009թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործություններիգործերով վարչության աշխատակիցը որպես փորձագետ մասնակցել է ՄԱԿ-ի Աշխատանքիմիջազգային կազմակերպության և «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից ՀայաստանիՀանրապետության տարբեր մարզերում կազմակերպված դատավորների, դատախազների,քննիչների, աշխատանքի պետական տեսչության աշխատակիցների համատեղ ուսուցում-վարժանքներին:

 2009թ. ապրիլի 27-ից 30-ը  ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղվածհանցագործությունների գործերով վարչության ներկայացուցիչը Թբիլիսիում մասնակցել է«Անչափահասների հարցերով արդարադատության»  թեմայով ուսուցում - վարժանքին:

  ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը մասնակցել է ՀայաստանիՀանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կիցաշխատանքային խմբում և ենթախմբում, որտեղ նախապատրաստվում է թրաֆիքինգինառնչվող օրենսդրության փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթ: 
2010.թ. հունիսի 21-25  ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղվածհանցագործությունների գործերով վարչության պետ Վ. Շահինյանը  մասնակցել է ԲելգիայիԲրյուսել քաղաքում տեղի ունեցած ՙԱնչափահասների արդարադատությունը հարավ-արևելյանԵվրոպայում և  Եվրոպական  հարևանության քաղաքականության երկրներում՚ թեմայով կլորսեղանի քննարկումներին:

 ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերովվարչության դատախազ Ա. Ղամբարյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունումմարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբում ևենթախմբում, որտեղ նախապատրաստվում է թրաֆիքինգին առնչվող օրենսդրությանփոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթ: 

 2010թ. մարտի 20-ից ապրիլի 10-ը ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի ևիրավապահ համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությանմարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ ԱրթուրԴավթյանը և նույն վարչության դատախազ Արթուր Ղամբարյանը մասնակցել են  «Թրաֆիքինգիդեմ պայքարի ոլորտում համագործակցությունը»  թեմայով ԱՄՆ-ում կազմակերպվածուսումնաճանաչողական այցին:

 Վարչության ավագ դատախազ Ա.Մարուխյանը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրիհայաստանյան գրասենյակի /ՄԱԶԾ/ կողմից 27.02.2010թ. Երևանում կազմակերպածթմրանյութերի, մարդկանց թրաֆիկինգի, փողերի լվացման և այլ անդրազգայինկազմակերպված հանցավորությամ դեմ պայքարի վերաբերյալ համակարգչայինվերապատրաստման ծրագրին:
 Վարչության դատախազ Վ. Հովհաննիսյանը 14.04.10-24.04.10թթ ԱՄՆ Կալիֆորնիանահանգում մասնակցել է ՙՔրեական դատավարությունում մեղադրյալի իրավունքերիպաշտպանությունը՚ թեմայով կազմակերպված ուսումնաճանաչողական այցին:

 Վարչության ավագ դատախազ Ա.Մարուխյանը մայիսի 14-ին մասնակցել է ՀՀ ԱԳՆ` ՄԱԿ-իՀանրային տեղեկատվության վարչության և ՄՄԿ-ի հետ համատեղ կազմակերպած «Քրեականարդարադատության հակազդումը մարդկանց շահագործմանը /թրաֆիկինգին/,առնչությունները անդրազգային կազմակերպված հանացավորության հետ»  թեմայովսեմինարին:
 Վարչության պետի տեղակալ Ա.Դավթյանը մասնակցել է հոկտեմբերի 17-ից 22-ը ք. Վիենայումկազմակերպված Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ՄԱԿ-իԿոնվենցիայի անդամ-երկրների կոնֆերանսի 5-րդ նիստին:

Վիճակագրություն

2008թ.-ի ընթացքում մարդու առևտրի հետ կապված հանցագործությունների փաստովնախաքննությունը կատարվել է 15 քրեական գործերով, որոնցից 12 քրեական գործը քննվել է ՀՀքրեական օրենսգրքի 132, 1321 հոդվածների հատկանիշներով, 2 ՀՀ քր. օր-ի 166 –րդհոդվածով :
2008թ.-ին դատարան է ուղարկվել 5 քրեական գործ, 9 անձի նկատմամբ: Նշված գործերից 3-ովկայացվել է մեղադրական դատավճիռ` ամբաստանյալները դատապարտվել են երկարատևազատազրկման`մինչև  7 տարի 6 ամիս ժամկետով:

2009թ. ՀՀ քրեական օրենսգրքի 132, 1321, 168-րդ հոդված¬ներով ՀՀ ոստիկանության քննչականգլխավոր վարչության վարույթում  քննվել է 21 քրեական գործ:
2009թ. դատարան է ուղարկվել 11 քրեական գործ, 16 անձի նկատմամբ 
8 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ մինչև 13- 14 տարիազատազրկում ժամկետներով:

2010թ. ընթացքում թրաֆիքինգի դեմ իրականացվող պայքարի ՀՀ գլխավոր դատախազությանմարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը դատախազականհսկողություն է իրականացվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածներով հարուցված 13քրեական գործերի նախաքննության նկատմամբ, որոնցից 4-ը 6 անձի վերաբերյալ ուղարկվել էդատարան` 2-ի վարույթները կասեցվել են, 3-ը միացվել են այլ քրեական գործերի, 4-ինախաքննությունը շարունակվում է: Նշված գործերով մեղադրվել են 9 կանայք:

ՀՀ գլխավոր դատախազությունը մշտապես հրապարակայնորեն ներկայացրել կատարվածաշխատանքները, դրանց արդյունքները, և եթե դիվանագիտական պրակտիկայում ընդունված էզրուցակից կողմին ասել մի բան, հայտնել շնորհակալություն կատարված աշխատանքի համար,իսկ զեկուցագրերում նշել բոլորովին այլ բան, այդ հանգամանքը դուրս է դատախազությանմեկնաբանության ոլորտից:
 ՀՀ գլխավոր դատախազությունը մշտապես հայտնում է այն, ինչ ամրագրված է կատարվածաշխատանքներով, հանցավորության դեմ պայքարի վիճակագրությամբ և արդյունքներով:

Գլխավոր դատախազի խոսքը զինվորական դատախազության 2019թ. գործունեության արդյունքների ամփոփմանը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527