29.11.2012 | Երեւան քաղաքի դատախազի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ՝ դատախազի մասնագիտական վարքագծի կանոնների պահանջները խախտելու համար։ Նկատողություն է հայտարարվել նաեւ Գրիշա Միքայելյանին՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ աշխատելու ժամանակահատվածում դատախազին վերապահված ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ։

Քրեական գործի նախաքննության նկատմամբ թերի եւ մակերեսային դատավարական ղեկավարում իրականացնելու համար Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Է.Հովսեփյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը դադարեցվել է, քանի որ վերջինս ներկայացրել է աշխատանքից ազատվելու դիմում եւ ազատվել է աշխատանքից։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մի քանի այլ դատախազների կողմից քրեական գործերի նախաքննության նկատմամբ թերի եւ մակերեսային դատավարական ղեկավարում, ոչ պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի հիման վրա ուսումնասիրությունները շարունակվում են։

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներին ազատազրկում է սպառնում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am