05.12.2012 | ՉԺՀ գերագույն ժողովրդական դատախազության պատվիրակությունը Հայաստանում է

Գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանն այսօր ընդունել է ՉԺՀ գերագույն ժողովրդական դատախազության պատվիրակությանը` միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ տիկին Լի Սինի գլխավորությամբ, որի ժամանակ քննարկվել են միջազգային իրավական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Պատվիրակությունը Երեւան է ժամանել` մասնակցելու հանցավոր նպատակներով ինտերնետն օգտագործելու դեմ հիմնախնդիրներին վերաբերող քննարկումներին:   Չինացի գործընկերների հետ ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպած կլոր սեղանը տեղի է ունեցել «Դատախազության դպրոց»-ում, որին մասնակցել են ոչ միայն դատախազության, այլեւ` ոստիկանության ներկայացուցիչները: Քննարկվել են նաեւ կիբերհանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման հարցում դատախազության դերին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ` կոնկրետ քրեական գործերով: 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը 2012թ. հունիսի 11-ին՝ Երեւանում, ստորագրել էին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր, որի շրջանակներում նախատեսված է համատեղ կազմակերպել քննարկումներ` տարբեր հանցատեսակների դեմ պայքարի առանձնահատկությունների վերաբերյալ:

Արագածոտնի մարզի դատախազության ամփոփումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am