26.05.2010 | Աշխատաժողով՝ «Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի եւ քրեական քաղաքականության իրականացման համատեքստում» խորագրով

ՀՀ գլխավոր դատախազության եւ Եվրոպայի միության եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ 2010 թվականի մայիսի 26-ին Երեւանում իր աշխատանքները սկսեց՝  «Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի եւ քրեական քաղաքականության իրականացման համատեքստում» խորագրով աշխատաժողովը:

«Տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք (ԹԱՅԵՔՍ)» ծրագրի շրջանակներում կազմակերպվող աշխատաժողովին հրավիրվել եւ մասնակցում են Հայաստանի դատաիրավապահ մարմնի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:

Երկօրյա աշխատաժողովում կքննարկվեն քրեական քաղաքականության սահմանման, կոռուպցիոն ռիսկերի նվազման, մարդկանց իրավական պաշտպանության նոր արդյունավետ միջոցների ստեղծման, նշված ոլորտներում դատախազության դերի, դատախազի լիազորությունների իրացման մեխանիզմների հետ կապված խնդրահարույց հարցերը:

Ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել ՀՀ դատաիրավական համակարգը, մասնավորապես՝

- անկախ եւ հաշվետու արդարադատության ապահովումը.
- կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը.
- արդարադատության մատչելիության, արդյունավետության եւ թափանցիկության ապահովումը.
- դատական ակտերի կատարման բարելավումը.
-դատաիրավական համակարգի օրենսդրության եւ ռազմավարության բարելավումը:

«Աշխատաժողովի քննարկման արդյունքները հիմք պետք է ծառայեն եվրոպական չափորոշիչների համատեքստում  «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին, որտեղ կամրագրվեն հսկողության իրականցման հետ կապված բոլոր հարաբերությունները՝ հսկողական վարույթի հարուցման եւ իրականացման հիմքերը, իրականացման դեպքերը, կարգը, սահմանները եւ պայմանները, վարույթի ընթացքում ընդունված ակտերը եւ դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը, ինչպես նաեւ բողոքարկման ինստիտուտը հսկողական վարույթում», - ասել է ՀՀ գլխավոր դատախազը:

Աշխատաժողովի ժամանակ տեղի ունեցավ նաեւ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 2009թ. տարեկան գործունեության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ ժողովածուի շնորհանդեսը:

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527