07.07.2010 | Տեղի է ունեցել դատախազության կոլեգիայի նիստ

2010 թվականի հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Կոլեգիայի նիստում քննարկվել են մասնավորապես 2009 թվականի  ընթացքում տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ  քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակի ուսումնասիրության ադյունքներին, 2008-2009թթ. ՀՀ  կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հարուցված կամ նրա դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտների բողոքարկման ու կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակին վերաբերող հարցեր:

Կոլեգիայի նիստին  հրավիրվել եւ մասնակցել են նաեւ  ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության  եւ պետական  եկամուտների կոմիտեի պատասխանատու՝ համապատասխան պաշտոնատար անձինք:

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527