06.08.2010 | ՀՀ դատախազությունը ամփոփեց առաջին կիսամյակի աշխատանքները

2010 թվականի օգոստոսի 6-ին տեղի ունեցավ ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կոլեգիայի նիստում քննարկվեցին ՀՀ դատախազության 2010 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները:

Մասնավորապես` 2010 թվականի  ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում, մարդու դեմ ուղղված հանցագործությունների, կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ  քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակի, դրանց վերլուծությունների եւ ուսումնասիրության ադյունքները, այդ ուղղությամբ կատարված աշխատանքները: Քննարկվեցին  նաեւ 2010թ. ընթացում ՀՀ դատախազության տարածքային  եւ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից օրինականության պահպանման, հանցագործությունների դեմ պայքարի, քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ դատախազությանը` օրենքով վերապահված այլ ոլորտնեում դատախազական գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները, դրանց ընթացքում ի հայտ եկած խնդիրները եւ հարցերը:

Կոլեգիայի նիստին  հրավիրվել եւ մասնակցում էին  ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ՊՆ քննչական, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ԿԱ պետական  եկամուտների կոմիտեի եւ այլ պատկան մարմինների պաշտոնատար անձինք:

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527