16.09.2010 | ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազները ստորագրել են 2010-2011 թվականների ընթացքում համագործակցության մասին ծրագիրը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան սեպտեմբերի 15-ին, Մոսկվայում ստորագրել են  ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ 2010-2011 թվականների ընթացքում համագործակցության մասին ծրագիրը:

Ի կատարումն ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ 2009-2010 թթ. ընթացքում համագործակցության հիմնական ուղղությունների մասին 2009 թվականի  փետրվարի 13-ին ստորագրված Հուշագրի՝ կողմերը պայմանավորվել են 2010-2011թթ. եւս  կազմակերպել կլոր սեղաններ՝ քննարկելու երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես կլոր սեղաններ կկազմակերպվեն՝ նվիրված ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության համակարգման գործում դատախազության դերին,  պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազական  հսկողությանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության բնագավառում դատախազությունների գործունեությանը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների հայտնաբերման, առգրավման, բաժանման եւ բռնագրավման ոլորտում դատախազությունների համագործակցությանը,  կուսումնասիրվի կոռուպցիայի դեմ ԱՄԿ կոնվենցիայի եւ ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների իրականացման հարցում  դատախազությունների փորձը:
 
Երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու գործում ունեցած զգալի ներդրման համար ՌԴ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը պարգեւատրվել է հուշանվեր-ժամացույցով, իսկ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՌԴ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետ  Սահակ Կարապետյանին շնորհվել է  ՀՀ դատախազության պատվավոր աշխատողի կոչում:

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը  մասնակցել է նաեւ  սեպտեմբերի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստին:

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527