19.12.2012 | Պատգամավորների գրությունն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16։25, ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի ստորագրությամբ գրությունը՝ հետեւյալ բովանդակությամբ. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում  տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել եւ պատժել հանցագործության պատասխանատուներին»: Կից ներկայացվել են այդ կապակցությամբ նախկինում  իրենց կողմից արված հայտարարությունները։ Նույն օրը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պատգամավորների գրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝  քրեադատավարական կարգով  ընթացք տալու եւ որոշում կայացնելու համար։
ՀՀ գլխավոր դատախազի
մամուլի քարտուղար
Սոնա Տռուզյան

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am