ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Զեհեին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։
ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել տիկին Ս.Զեհեին՝ համագործակցության համար՝ բարձր գնահատելով նրա ունեցած ներդրումը՝ հատկապես դատաիրավական ոլորտին վերաբերող հարցերի շուրջ Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը զարգացնելու գործում։
Կողմերը հույս են հայտնել, որ ձեւավորված համագործակցության լավ ավանդույթները կշարունակվեն։