25.07.2012 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԻԻՀ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2012 թվականի հուլիսի 25-ին ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին։

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսփյանը, ողջունելով հյուրին, հույս հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանում ԻԻՀ   դեպանատան միջև ձևավորված բարիդրացիական և սերտ համագործակցության դրական փորձն առավել ջերմ և լայն համագործակցության հիմք կհանդիսանա պարոն Մոհամմադ Ռեյիսիի հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Հանդիպման ընթացքում  քննարկվեցին ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանում ԻԻՀ  դեսպանատան համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր իրավական օգնության ոլորտներում, մասնավորապես` թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության գործերով:

ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, շնորհակալություն հայտնելով ՀՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելության համար և կարևորելով հանցագործությունների դեմ պայքարում սերտ փոխհամագործակցության նշանակությունը, շեշտելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից բարձրացված հարցադրումներում առկա խնդիրների արդիականությունը,  նշեց, որ առաջիկա տարում Հայաստան կայցելի ԻԻՀ գլխավոր դատախազը, ինչը նոր էջ կբացի հայ-իրանական իրավական համագործակցության ոլորտում:

Կողմերը քննարկման ընթացքում կարևորեցին նաև երկու երկրների քաղաքացիների իրազեկումն ու ծանոթացումը միմյանց օրենսդրության առանձնահատկություններին՝ ընդգծելով մասնավորապես մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխման,  հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով նախատեսված քրեական պատասխանատվության մասին: 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am