22.02.2012 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր  ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

Ողջունելով ԵԱՀԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարին՝ գլխավոր դատախազը նրան հաջողություն է մաղթել իր նոր առաքելության մեջ: «ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի հետ ձեւավորվել են համագործակցության լավ ավանդույթներ եւ հուսով եմ դրանք կշարունակվեն ի շահ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Կողմերը  բարձր են գնահատել  համագործակցության մակարդակը եւ նախանշել համագործակցությունը զարգացնելու նոր ոլորտներ:  

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am