19.01.2011 | Զինված ուժերում մահվան դեպքերը նվազել են

ՀՀ զինված ուժերում 2011 թվականի  ընթացքում  արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Մասնավորապես`  ամփոփումները վկայում են, որ 2011թ արձանագրվել է զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան 36 դեպք (որից 30-ը հանցագործության հետևանքով, այդ թվում` 10-ը հակառակորդի կողմից կատարված)` 2010 թվականին գրանցված 54 դեպքի դիմաց:

Այսինքն` ՀՀ զինված ուժերում արձանագրված զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան ելքով դեպքերը 2011 թվականին նվազել են   մոտ 33.3 տոկոսով: Ընդ որում` անցած տարի գրանցվել է ծառայություն անցնելու հետ կապված սպանության երկու դեպք, նախորդ` 2010 թվականին սպանության 17 դեպքի համեմատությամբ: Այսինքն` այս ցուցանիշը նվազել է շուրջ 80,8 տոկոսով: 

Իհարկե անգամ մեկ մահվան դեպքը զինված ուժերում խիստ մտահոգիչ է եւ մարդու կյանքի մասին գնահատականները տալ թվային կամ տոկոսային վերլուծությամբ գուցե այնքան էլ ընդունելի չէ, սակայն, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մահվան ելքով դեպքերը զինված ուժերում ակնհայտորեն նվազել են եւ զինվորական դատախազությունը շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել զինված ուժերում հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու, պատժողական համարժեք քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ:  

Կարեւոր է փաստել նաև, որ 2011թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված ընդհանուր հանցագործությունները 2010թ համեմատ նվազել են շուրջ տաս տոկոսով: Փոխարենը ավելի քան կրկնակի աճել է պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը: Այսպես. եթե 2010 թվականի պետության շահերի պաշտպանության նկատառումներով կատարվել է 301 ուսումնասիրություն, եւ պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 430 մլն 266 հազար դրամ, ապա 2011 թվականին զինվորական դատախազությունը կատարել է 591 ուսումնասիրություն, որի արդյունքում վերականգնված վնասը կազմել է 933 մլն 895 հազար դրամ:

Հանցագործությունների թվի նվազումը ուղղակիորեն պայմանավորված է նաեւ ՀՀ զինվորական դատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված եւ իրականացվող համակարգային բնույթի հետեւողական աշխատանքներով, որոնք իրենց հիմքում ունեն օրենքի առջեւ բոլորի հավասարության, ցանկացած իրավախախտման, այդ թվում` հանցագործության նկատմամբ անհանդուրժողականության եւ անպատժելիության մթնոլորտի բացառման սկզբունքները: Այդ նպատակով իրականացվում են համատեղ գործնական-կանխարգելիչ եւ օրենսդրական բնութի միջոցառումներ, որոնք երկարաժամկետ հա-մակարգային առումով հանգեցնելու են զինված ուժերում կարգապահության բարձրացմանն ու, հետեւաբար, հանցավորության մակարդակի կայուն եւ հաստատուն նվազմանը:

Ի թիվս այլ միջոցառումների` հատկապես կարելի է առանձնացնել դեռեւս 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ զինվորական դատախազի կողմից նախաձեռնված ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի և ՀՀ քրեական օրենսգրքի զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում փոփոխություններ կատարելու գործընթացը, որոնցով մասնավորապես սահմանվել են կարգապահության բարձրացմանն ու հանցավորության նվազեցմանն ուղղված առանձին կանոնակարգումներ, ներառյալ, բայց չսահմանափակված, նոր հանցատեսակների եւ պատժատեսակների սահմանում, կարգապահական խախտումների որոշակիացում և հստակեցում, ինչպես նաեւ` կարգապահական նոր արդյունավետ միջոցառումների ներդնում:

Վստահեցնում ենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը,  ՀՀ ՊՆ քննչական ծառայության և այլ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև հասարակության  աջակցությամբ, 2012թ եւս շարունակելու է հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրականացվող գործընթացը:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am