17.01.2012 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ջ.Պրեսկոտի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի  համազեկուցող Ջոն Պրեսկոտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է Եվրոպայի խորհրդի դերը ՀՀ դատախազության՝ որպես քրեական քաղաքականություն իրականացնող մարմնի աշխատանքների հրապարակայնությունն ապահովելուն ուղղված մեխանիզմների կատարելագործման, տեղեկատվական քաղաքականության զարգացման գործում: Ջոն Պրեսկոտը կարեւորել է քրեական դատավարության վերաբերյալ հավասարակշռված տեղեկատվության տրամադրումը, հավասարության վստահության ձեռք  բերումը:

Հյուրի խնդրանքով ՀՀ  գլխավոր դատախազն անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության արդյունքներին՝  ներկայացնելով նախաքննության առջեւ ծառացած խնդիրները, ձեռնարկվող քայլերը:

Ա. Հովսեփյանը տեղեկացրել է, որ կատարած աշխատանքների վերաբերյալ նախաքննական մարմինը հրապարակել է տեղեկատվական հաղորդում, որը տեղադրվել է համացանցում՝ ապահովելով դրա հրապարակայնությունը եւ հասանելիությունը բոլոր շահագրգիռ անձանց եւ հավաստել, որ մասնավորապես դիտարկվող քրեական գործով  նախաքննական մարմինն այսուհետ նույնպես շարունակվող նախաքննության արդյունքների մասին կշարունակի իրազեկել հանրությանը:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am