04.11.2011 | Տեղի ունեցավ ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ

2011 թվականի նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 4 հարց:

Կոլեգիայի նիստում մասնավորապես  քննարկվեցին 2011թ. գարնանային զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում թույլ տրված խախտումներին եւ դրանց առթիվ ձեռնարկված դատախազական ներգործության արդյունքներին, 2011թ. գարնանային զորակոչի ընթացքում «Զինապարտության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին», եւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքների պահանջների կատարման եւ այդ բնագավառում կատարված դատախազական աշխատանքների վիճակին վերաբերող հարցեր:

Բացի այդ՝ զեկուցվեցին  2010թ. ընթացքում խուլիգանության դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատավարական ղեկավարման, դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության, ինչպես նաեւ 2010թ  եւ 2011թ. առաջին կիսամյակի ընթացքում դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացում օրենսդրության պահանջների պահպանման վիճակի ուսումնասիրության արդյունքները: Քննարկման արդյունքներով՝ կոլեգիան կկայացնի համապատասխան որոշում՝ արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ՝ նախանշելով դրանց հիմնական ուղղությունները:

Ազդարարի և փոխկապակցված անձի պաշտպանությունը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am