07.07.2011 | ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համագործակցությանը նվիրված սեմինարի աշխատանքներին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Շանհայ քաղաքում հուլիսի 3-6-ը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համագործակցությանը նվիրված սեմինարի աշխատանքներին:

Այն կազմակերպվել էր Հակակոռուպցիոն մարմինների միջազգային ասոցիացիայի կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դատախազության հետ համատեղ, որի ընթացքում քննարկվել են մասնավորապես դատապարտված անձանց էքստրադիցիայի, իրավական փոխօգնության, համատեղ քննչական գործողությունների եւ նշված հանցագործություններով նախաքննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր:

Սեմինարի ընթացքում ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, որին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային էջում:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am