16.05.2011 | «Մարտի 1-ի» քրեական գործով «բաց դռների» օր` լրագրողների համար

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին  Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում զանգվածային անկարգությունների և սպանությունների դեպքերի առթիվ հարուցված  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հնարավոր նոր ապացույցներ և փաստեր ի հայտ բերելու, նախաքննական մարմնի կատարած աշխատանքների մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակով  նշված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացրած ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազները` քննչական խմբի ղեկավարի և խմբի քննիչների հետ, այսուհետ  յուրաքանչյուր ամիս հանդիպելու են զանգվածային լրատվության ներկայացուցիչների հետ: 

ՀՀ տարածքում գործող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել հանդիպմանը և հնչեցնել իրենց հուզող հարցերը` բացառապես նշված քրեական գործի հանգամանքների շուրջ:
«Բաց դռների օրվա» հանդիպումները կկայանան յուրաքանչյուր ամսվա առաջին և վերջին շաբաթվա չորեքշաբթի օրերին` ժամը 12.00-ին, ՀՀ դատախազության «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի-կոնֆերանսների դահլիճում / ք. Երևան, փ. Տիգրան Մեծի 50/: 

Առաջին հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կկայանա սույն թվականի մայիսի 25-ին:
Խնդրվում է բոլոր լրագրողներին ներկայանալ լրագրողական գործունեությունը հաստատող համապատասխան փաստաթղթերով:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am