12.05.2011 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունեց ԱՄՆ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի մայիսի 11-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան  Մարի Յովանովիչին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության իրավական հարցերով մշտական խորհրդատու Ս. Քեսսլերը,  ՀՀ գլխավոր դատախազության և դեսպանատան աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Դեսպան Մ. Յովանովիչը շնորհակալություն հայտնեց Ա. Հովսեփյանին` արդյունավետ համագործակցության համար և տեղեկացրեց նաև, որ շուտով հրաժեշտ է տալու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին:

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Մ. Յովանովիչին` համատեղ կատարած աշխատանքների, ձեռքբերումների համար և Յովանովիչին մաղթեց նորանոր հաջողություններ` նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am