15.04.2011 | ՀՀ գլխավոր դատախազը Մ.Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում դիմել է ՌԴ գլխավոր դատախազին

2010 թվականի նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին  հանձնեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական  պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետեւանքով: 

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝  Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 13-րդ կետերով (սպանություն առանձին դաժանությամբ և  ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) ՀՀ ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ, որի նախաքննությունը  այնուհետև հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությանը: 

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Մ. Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու համար 2010 թ. դեկտեմբերին նամակով դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զ. Գարալովին` քրեական գործի քննությանն աջակցելու համար, այն է` մասնավորապես տեղեկացնել, թե Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է արդյոք քննություն Մ.Սարիբեկյանի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով: 

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի ապրիլի 5-ին նամակով դիմել է  նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային.

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527