11.02.2011 | ՀՀ դատախազությունն ամփոփեց 2010թ. աշխատանքները

2011թ. փետրվարի 11-ին տեղի ունեցավ  ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ`  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախագահությամբ: Կոլեգիայի նիստում քննարկվեց և ամփոփվեց ՀՀ դատախազության 2010թ. կատարված աշխատանքի արդյունքները:

ՀՀ դատախազության կոլեգիայի նիստին հրավիրվել եւ մասնակցում էին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը,  ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը: Զեկուցումների շուրջ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազները:
Կոլեգիայի նիստի աշխատանքներն ամփոփեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Կից ներկայացնում ենք ՀՀ դատախազության 2010թ. կատարված աշխատանքի թվական ցուցանիշների վերաբերյալ համառոտ տեղեկանք:

Գլխավոր դատախազի խոսքը զինվորական դատախազության 2019թ. գործունեության արդյունքների ամփոփմանը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527