16.03.2011 | Հետազոտվել են նաև համացանցում տեղադրված տեսանյութերը

ՀՀ գլխավոր դատախազությունը, հարգելով հանրության բազմակողմանի և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը և նկատի ունենալով  վերջին օրերին հասարակական լայն արձագանք ստացած Ս. Խաչատրյանին` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով առաջադրված մեղադրանքի և կալանավորման վերաբերյալ լուրերը, լրացուցիչ տեղեկացնում է, որ  նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել նաև ԳԱԼԱ հեռուստաընկերության համացանցում տեղադրված տեսաերիզը, որտեղ պատկերված Ս. Խաչատրյանի գործողությունները հանդիսանում են նրան առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից  ընդամենը մեկը:

Ս. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը իրականացնում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության` Երևան քաղաքի Կենտրոնականի քննչական  բաժինը: 

Տես տեսանյութը.  http://www.genproc.am/am/204/49/

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am