01.03.2011 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ս. Կապինոսին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011թ. փետրվարի 28-ին ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազության և ԵԱՀԿ երևանյան գրաենյակի աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ գլխավոր դատախազության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես` Ս. Կապինոսը շնորհակալություն հայտնելով Ա. Հովսեփյանին սերտ համագործակցության համար` տեղեկացրեց մի շարք համատեղ ծրագրերի` մասնավորապես եվրոպացի փորձագետների կողմից ՀՀ դատախազության բարեփոխումների գնահատման, եվրոպական չափանիշներին դրանց համապատասխանության, ինչպես նաև` ՀՀ դատախազությունում վիճակագրական վերլուծությունների բարելավման, էլեկտրոնային շտեմարանի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:    

Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն ձեռք բերվեց նաև  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծել ՀՀ դատախազությունում վարվող վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային կառավարման  համակարգ:

Դեսպան Ս. Կապինոսը շնորհակալություն հայտնեց Ա. Հովսեփյանին` գլխավոր դատախազության թափանցիկ աշխատանքի համար` հատկապես շեշտելով  գլխավոր դատախազության պաշտոնական կայք-էջի` հանրությանը թափանցիկ եւ օպերատիվ տեղեկատվության տրամադրումը` նշելով, որ այդ մասին իրեն տեղեկացրել են նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հատկապես որ վերջիններիս կողմից անցկացված  մոնիտորինգի արդյունքներով պետական մարմինների կայք-էջերի շարքում դատախազության կայք-էջը 55 տոկոս արդյունքով զբաղեցրել է առաջին տեղը:

Անդրադարձ եղավ նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Տ. Փոստանջյանի  կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի որոշ հանգամանքներին: 

ՀՀ գլխավոր դատախազը դեսպան Ս. Կապինոսին հանգամանորեն ներկայացրեց քրեական գործի հարուցման, քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԿԱ ԱԱԾ վարույթ հանձնելու, խափանման միջոցի ընտրության քրեաիրավական հիմքերը: Գլխավոր դատախազը նշեց, որ  հանցավորության դեմ պայքարում ընդհանրապես և մասնավորապես սույն քրեական գործով նախաքննությունն ընթանում է դատախազության ձևավորված միասնական քրեական քաղաքականության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
Հանդիպման ավարտին կողմերը  շնորհակալություն հայտնեցին բովանդակալից քննարկման համար:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am