Սրբուհի Գալյան

 

Սրբուհի Հովհաննեսի Գալյան

 

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ​ 

Արդարադատության առաջին դասի խորհրդական

 

 

 Ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքում:

 

 Մասնագիտական գործունեություն

 

06.11.2012-02.05.2013թթ. և 30.10.2013-07.04.2014թթ.` «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, իրավաբանական վարչության փորձնակ։

08.04.2014-31.03.2015թթ.` «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, իրավաբանական վարչության կրտսեր իրավաբան։

2014-2015 թթ.` «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ իրավաբանական ընկերության գործընկեր։

03.04.2015-25.06.2018թթ.` Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև՝ ծառայության իրավական ապահովման բաժնի  գլխավոր մասնագետ։

25.06.2018-01.03.2019թթ.` Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ։

01.03.2019-17.07.2019թթ.` Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ։

17.07.2019-31.08.2020թթ.` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2020թ․սեպտեմբերի 1-ին Ս. Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ:

2015 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում, իսկ 2016 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում:

 

Կրթություն

 

2008-2012թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։

2012-2014թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։

2014-2018թթ.՝ Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, ասպիրանտուրա։

2016-2017թթ.ուսանել է ՀՀ փաստաբանական դպրոցում։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։


Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am