Ուշադրություն
Կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարանԲացահայտվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության, կաշառք ստանալու դեպքերԿալանավորվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահըԿազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարանԵրևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ 79 հաղորդումների փաստով իրականացվում է վարույթԵրևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբում ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը կհանձնարարվի ՀՔԾ-ինՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդԴիտորդների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործԺիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարանՀՀ Գլխավոր դատախազությունը՝ «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի մասինՌուս զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված անձ«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործԳյումրիում պատմամշակութային կառույցների նախաստեղծ կերպարը ապօրինի փոփոխելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՔրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործԶոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Բյուրական համայնքի ղեկավարի կողմից վստահված անձանց աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Դատախազությունը հանձնարարել է օպերատիվ միջոցներ ձեռնարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը ստուգելու համար00:30-ի դրությամբ հարուցվել է 6 քրեական գործ (թարմացվող)ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 225 հաղորդումՍահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումըՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 176 հաղորդումՀՀ գլխավոր դատախազությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ընթացքում պլանավորված միջոցառումների իրականացմամբ բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը Դատախազի հանձնարարությամբ ստուգվում են Ա. Սարգսյանի մահվան հանգամանքներըԴատախազի ցուցումով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿՀՀ դատախազությունում գործում է թեժ գիծ՝ (010) 511-603

Տարեգրություն

Դատախազական ծառայությունը Հայաստանում սկսել է գործել 1918 թվականի դեկտեմբերի 6-ից, երբ Հայաստանի առաջին Հանրապետության Խորհուրդն  ընդունեց օրենք՝ «Նախկին Ռուսական կայսրության օրենքները Հայաստանի տարածքում գործադրելու մասին»:    Սույն օրենքը, մասնավորապես, սահմանում էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես գործում են նախկին Ռուսական կայսրության օրենքները՝ ժամանակավոր կառավարության, Անդրկովկասյան կոմիսարիատի, Սեյմի եւ Հայաստանի խորհրդի փոփոխություններով ու լրացումներով: Նույն օրը Հայաստանի  Խորհուրդն ընդունեց նաեւ օրենք՝ Ռուսական կայսրության դատական համակարգի ներմուծման մասին: Դատախազությունը գործում էր դատական համակարգին առընթեր:

 

Որպես առանձին ստորաբաժանում դատախազությունը Հայաստանում առաջին անգամ կազմավորվել է Խորհրդային կարգերի հաստատումից հետո: Խորհրդային Ռուսաստանի օրինակով՝ Հայաստանի ամբողջ տարածքում միասնական օրինականության հաստատումը եւ հանցավորության դեմ պայքարի կազմակերպումը հանձնարարվեց 1922 թվականի հուլիսի 22-ին ստեղծված ՀԽՍՀ դատախազությանը: Սակայն որպես առանձին կառույց այն ունեցավ շատ կարճ կյանք.1922 թվականի դեկտեմբերին՝ Խորհրդային Միության ձեւավորմամբ միութենական այլ պետական մարմինների շարքում հիմնվեց նաեւ ԽՍՀՄ Գերագույն դատարանի դատախազությունը եւ ՀԽՍՀ դատախազությունը դարձավ այդ մարմնին ենթակա՝ Խորհրդային Հայաստանի ստորաբաժանումը:

 

1924 թվականին ընդունված ԽՍՀՄ Սահմանադրությունը դատախազության վրա դրեց երկրի ողջ տարածքում «հեղափոխական օրինականության հաստատման պատասխանատվությունը»: 1927 թվականին քննչական ամբողջ ապարատը դատարանից փոխադրվեց հանրապետության դատախազական մարմիններ:

 

1933 թվականի հուլիսի 20-ին ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի եւ Ժողովրդական կոմիսարների Խորհրդի համատեղ որոշմամբ հիմնադրվեց ԽՍՀՄ դատախազությունը, որի կառուցվածքային ստորաբաժանումներն էին միութենական հանրապետությունների դատախազությունները: Նույն թվականին հաստատվեց միութենական դատախազության Կանոնադրությունը, որով հստակեցվեցին ԽՍՀՄ դատախազության գործառույթները,  ԽՍՀՄ գլխավոր դատախազի եւ միութենական հանրապետությունների դատախազների փոխհարաբերություններն ու դատախազական  մարմինների, այդ թվում՝  ՀԽՍՀ դատախազության, գործունեության եւ ղեկավարման ձեւերն ու սկզբունքները:

 

1937 թվականին ընդունված Խորհրդային Հայաստանի Սահմանադրությունը նկատելիորեն բարձրացրեց դատախազական հսկողության դերն ու նշանակությունը, հստակեցրեց եւ ամրագրեց դատախազության կառուցվածքը  որպես միասնական, կենտրոնացված համակարգ, որը գործում էր ԽՍՀՄ դատախազի գլխավորությամբ: ՀԽՍՀ Սահմանադրությունը սահմանում էր. «ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատներին ենթակա հաստատությունների, ինչպես նաեւ առանձին պաշտոնատար անձանց ու անհատ քաղաքացիների կողմից ՀԽՍՀ տարածքում օրենքների ճշգրիտ կատարման նկատմամբ բարձրագույն հսկողությունն իրականացվում է թե՛ ԽՍՀՄ դատախազի կողմից անմիջապես եւ թե՛ ՀԽՍՀ դատախազի միջոցով»:

 

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1959 թվականի փետրվարի 27-ի հրամանագրով ինչպես ԽՍՀՄ դատախազությունում, այնպես էլ միութենական հանրապետությունների դատախազություններում ստեղծվեցին կոլեգիաներ: Այդ հրամանագրին համապատասխան Հայաստանի դատախազությունում եւս ստեղծվեց կոլեգիա՝ հանրապետության դատախազի նախագահությամբ:

 

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակելով իր անկախությունը Հայաստանի երրորդ Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ նախկին օրենսդրական եւ այլ ակտերի գործողությունը երկրի տարածքում կշարունակվի այնքանով, որքանով չեն հակասում անկախության Հռչակագրի իդեալներին: Սկզբունքներին չհակասող իրավական ակտերի թվին դասվեց նաեւ «Դատախազության մասին» ԽՍՀՄ օրենքը եւ նորանկախ Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինները, մինչեւ նոր օրենքի ընդունումը, իրենց գործունեության ընթացքում առաջնորդվում էին հենց այդ օրենքով:

 

ՀՀ դատախազության գործունեությունը կանոնակարգող ազգային օրենսդրության ստեղծման առաջին քայլերից է  ՀՀ դատախազության կառուցվածքում որպես առանձին ստորաբաժանում զինվորական դատախազության կազմավորումը, որը տեղի ունեցավ 1992 թվականի հոկտեմբերի 5-ին:  Իսկ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունը, որի 103-րդ հոդվածը սահմանում է դատախազության լիազորությունների եւ խնդիրների շրջանակը:  Դատախազության մասին ազգային օրենքն ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, որը գործողության մեջ մտավ 1999 թվականի հունվարի 12-ից: 1999 թվականի սկզբներին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ձեւավորվեցին հանրապետության դատախազության նոր կառուցվածքային ստորաբաժանումները՝ գլխավոր դատախազությունն իր բաժիններով եւ վարչություններով, մարզերի, Երեւան քաղաքի  եւ Երեւան  քաղաքի համայնքների, ինչպես նաեւ  կայազորների  զինվորական դատախազությունները:

 

1999 թվականի փետրվարի 23-ին բացվեց ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնը, որը դարձել է դատախազական, քննչական կադրերի վերապատրաստման եւ գիտամեթոդական հետազոտությունների իրականացման հեղինակավոր հաստատություններից մեկը հանրապետությունում:

 

ՀՀ Կառավարության 2003 թվականի մարտի 7-ի թիվ 207-Ն որոշմամբ հուլիսի 1-ը հայտարարվել է դատախազության աշխատողի օր:


Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am