Ուշադրություն
ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի մասինՌուս զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված անձ«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործԳյումրիում պատմամշակութային կառույցների նախաստեղծ կերպարը ապօրինի փոփոխելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՔրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործԶոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Բյուրական համայնքի ղեկավարի կողմից վստահված անձանց աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Դատախազությունը հանձնարարել է օպերատիվ միջոցներ ձեռնարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը ստուգելու համար00:30-ի դրությամբ հարուցվել է 6 քրեական գործ (թարմացվող)ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 225 հաղորդումՍահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումըՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 176 հաղորդումՀՀ գլխավոր դատախազությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ընթացքում պլանավորված միջոցառումների իրականացմամբ բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը Դատախազի հանձնարարությամբ ստուգվում են Ա. Սարգսյանի մահվան հանգամանքներըԴատախազի ցուցումով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿՀՀ դատախազությունում գործում է թեժ գիծ՝ (010) 511-603

Նախկին Գլխավոր Դատախազներ

 


Գևորգ Կոստանյան


Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
2013-2016թթ.
   Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում: ՀՀ  Ազգային ժողովի` 01.10.2013 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ: 2004թ.-ից մինչ այժմ ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2002թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2011-2013թթ.՝  ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2008-2011թթ.՝  Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական,  ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ: 2006–2008թթ.՝  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: 2006թ.՝  ՀՀ արդարադատության  նախարարի խորհրդական: 2003–2004թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2001-2003թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական: 1999–2001թթ.՝  ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 1995-1999թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:
 Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական է: Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ.: 2006թ. Ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում: Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում: Ամուսնացած է, ունի դուստր և որդի:
 

     
 


Աղվան Հովսեփյան


Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
1998-1999թթ, 2004-2013թթ.
 Ծնվել է 1953թ, Երևանում: Ավարտել է Երևանի  Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Դատախազության համակարգում է 1974 թվականից` քննիչ, դատախազի ավագ օգնական, ՀԿԳ քննիչ, ՀՀ գլխավոր դատախազության քննչական մասի պետ: 1998-1999թթ` ՀՀ գլխավոր դատախազ, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2004-2013թթ` ՀՀ գլխավոր դատախազ:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, Արդարադատության պետական խորհրդական: Օրինականության և իրավակարգի պահպանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով պարգևատրվել է <<Հայրենիքին մատուցած ծառայությունների համար>> 1-ին աստիճանի մեդալով և <<Համագործակցության ամրապնդման համար>>, <<Իրավակարգի ամրապնդման համար>>, <<Հայրենիքին մատուցած ծառայության համար>>, <<Մարտական Զորակցության>>, <<Սարդարապատի 90-ամյակ>>, <<Մարտական համագործակցության համար>>, <<ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից>> մեդալներով: ՌԴ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով, <<Գրաֆ Շերեմետևի ֆոնդի>> շքանշանով:

     
 


Արամ Թամազյան


Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
2001-2004թթ.
 Ծնվել է 1952թ, Աշտարակ քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1984թ, աշխատում է ՀՀ դատախազության համակարգում, ՀԿԳ քննիչ, Արմավիրի շրջանի դատախազ, Երևան քաղաքի դատախազ: 2001-2004թթ, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը: Իրավաբանական գիտությունների դոկտոր է, վաստակավոր իրավաբան, Արդարադատության պետական խորհրդական: Արժանացել է պետական, կառավարական և գերատեսչական բազմաթիվ պարգևների: Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Մխիթար Գոշ, Իրավակարգի ամրապնդման համար, Օրենքի պատվար, ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար եւ այլ մեդալներով ու պարգեւներով: Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ա. Թամազյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի կոչում:
 

     
 


Բորիս Նազարյան


Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
1999-2001թթ.
 Ծնվել է 1958թ, Արարատ քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է որպես իրավախորհդատու, շրջանային դատախազի օգնական, Արարատի շրջանի դատախազ, Արարատի մարզի դատախազ: 1999-2001թթ, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:
 

     
 


Հենրիկ Խաչատրյան


Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
1997-1998թթ,
 Ծնվել է 1939թ, Լենինականում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Դասավանդել է նույն ֆակուլտետում: Իրավաբանական գիտությունների դոկտոր: Աշխատել է շրջանային դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ, ԱԺ իրավաբանական բաժնի վարիչ, Սահմանադրական դատարանի անդամ: 1997-1998թթ,` ՀՀ Գլխավոր դատախազ: Արդարադատության պետական խորհրդական է: Մահացել է 1998 թվականին: Հ. Խաչատրյանի անունն է կրում Երևանի թիվ 199 միջնակարգ դպրոցը:
 

     
 


Վլադիմիր Նազարյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1988-1990թթ,
 Ծնվել է 1932թ, Էջմիածին քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Դասավանդել է նույն ֆակուլտետում: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1988-1990թթ, զբաղեցրել է ՀԽՍՀ դատախազի պաշտոնը: Հետագա տարիներին աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում (Իրավաբանական բաժնի վարիչ) և Սահմանադրական դատարանում: Իրավագիտության հարցերին նվիրված բազմաթիվ հետազոտությունների հեղինակ: Մահացել է 2002 թվականին:
 

     
 


Սուրեն Օսիպյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1971-1988թթ,
 Ծնվել է 1931թ, Նուխի քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Դասախոսել է նույն ֆակուլտետում, եղել է ամբիոնի  վարիչ, դեկան: Իրավաբանական գիտությունների դոկտոր է: 1971-ին նշանակվել է  ՀԽՍՀ դատախազ և այդ պաշտոնում աշխատել մինչև 1988 թվականը: Ներկայումս ապրում է Մոսկվա քաղաքում: Արդարադատության երկրորդ դասի պետական խորհդական է: ՀԽՍՀ վաստակավոր իրավաբան:

     
 


Վարդգես Մուսախանյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1961-1971թթ,
 Ծնվել է  1914թ, Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Մոսկվայի ռազմաիրավաբանական ակադեմիան: 1941 թվականից ծառայել է  բանակում, մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Հետագայում բարձր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ զինվորական դատախազության համակարգում: 1961 թվականին նշանակվել է  ՀԽՍՀ դատախազ և այդ պաշտոնում աշխատել մինչև 1971 թվականը: 1971-1984թթ. զբաղեցրել  է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի իրավաբանական բաժնի վարիչի պաշտոնը: <<Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական>> է: Մահացել է 1987թ,:

     
 


Արտավազդ Գևորգյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1959-1961թթ,
Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
1990-1997թթ,
 Ծնվել է 1926թ, Կիրովականում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Զբաղվել է գիտական. մանկավարժական գործունեությամբ: Իրավաբանական գիտությունների թեկնածու է: Եղել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, ամբիոնի վարիչ, 1959թ, նշանակվել է  ՀԽՍՀ դատախազ: Հետագայում զբաղեցրել  է ՀԽՍՀ գերագույն դատարանի նախագահի /1957-70, 1985-90/, ՀԽՍՀ արդարադատության նախարարի պաշտոնները: 1990-1997թթ, աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազ: Արդարադատության պետական խորհրդական է: Ներկայումս զբաղվում է դասախոսական աշխատանքով:

     
 


Կադմոս Իոաննիսյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1954-1959թթ,
 Ծնվել է 1908թ, Շուշի քաղաքում: Ավարտել է Համամիութենական իրավաբանական ինստիտուտը: Աշխատել է ԽՍՀՄ զինվորական դատախազության համակարգում: 1954-1959 թվականներին զբաղեցրել է ՀԽՍՀ դատախազի պաշտոնը: Հետագա տարիներին աշխատել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդում և պետական արբիտրաժում: Մահացել է 2007թ,:
 

     
 


Իսահակ Իսագուլով


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1949-1954թթ,
 Ծնվել է 1907թ, Թբիլիսի քաղաքում: Ավարտել է Թբիլիսիի Պետական Համալսարանի իրավաբական ֆակուլտետը: 1943 թվականից զբաղեցրել է ՀԽՍՀ դատախազի տեղակալի պաշտոնը, իսկ 1949-1954 թվականներին եղել է  Հանրապետության դատախազ: Մահացել է 1993թ.:
 

     
 


Վռամշապուհ Թադևոսյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1948-1949թթ,
 Ծնվել է 1900թ, Վերին Ագուլիսում: Ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1946թ, երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործների Տոկիոյի դատավարություններում եղել է ԽՍՀՄ կողմից պետական մեղադրողը: 1948-49թթ, զբաղեցրել է ՀԽՍՀ դատախազի պաշտոնը: Այնուհետև տեղափոխվել է  Մոսկվա և զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ: Մահացել է 1981թ.:
 

     
 


Հայկ Մեղավորյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1939-1948թթ,
 Ծնվել է 1902թ, Վրաստանի Ախալցխա քաղաքում: Ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը և Մոսկվայի իրավաբանական բարձրագույն դասընթացները:  1939թ, ապրիլին նշանակվել է ՀԽՍՀ դատախազ, 1948թ-ին` ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմ և այդ պաշտոնում աշխատել է մինչև 1951թ,: Մահացել է 1969թ,:
 

     
 


Արամ Հարությունյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1937-1939թթ,
 Ծնվել է 1897թ, Բաքվում: 1925թ, ավարտել է ԽՍՀՄ ներքին գործերի մարմինների աշխատակիցների բարձրագույն դասընթացները: Բարձր պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի ժողկոմատի համակարգում: 1937-1939թթ, եղել է Հանրապետության դատախազ: Հետագայում աշխատել է  որպես ՀԽՍՀ Գերագույն դատարանի անդամ: Մահացել է 1954թ.:
 

     
 


Պետիկ Թորոսյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1933-1937թթ,
 Ծնվել է 1899թ, Վանում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1933-1937թթ, եղել է  ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմ, Հարապետության դատախազ, միաժամանակ վարելով ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալի պաշտոնը: Բռնադատվել է 1937 թվականին: Մահացել է 1938 թվականին` աքսորում:
 

     
 


Սարգիս Խանոյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1930-1933թթ,
 Ծնվել է 1877թ, Թիֆլիսում: Ավարտել է Պետերբուրգի մանկավարժական ակադեմիան: Վարել է ՀԽՍՀ Ֆինժողկոմի, Անդրկենտգործկոմի նախագահի, 1930-1933թ-ին` ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմի, ապա` դատախազի պաշտոնները: 1933-ին նշանակվել է ՀՕԿ-ի նախագահ: Բռնադատվել է 1937թ,: Թողել է հարուստ գրական ժառանգություն:
 

     
 


Արմենակ Հովսեփյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1929-1930թթ.
 Ծնվել է 1894թ. Ախալքալաքում: Ավարտել է Անդրկովկասյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1929թ. նշանակվել է ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմ-Հանրապետության դատախազ, որտեղ աշխատել է մինչև 1930թ.: Հետագայում գլխավորել է ՀԽՍՀ մի շարք այլ ժողկոմատների աշխատանքը: Բռնադատվել է 1937թ. հուլիսին:
 

     
 


Զայրմայր Աշրաֆյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1927-1929թթ.
 Ծնվել է Գուգարքի Հաջիղարա (Լեռնապատ) գյուղում: Սովորել է Թիֆլիսի համալսարանում: Աշխատել է որպես ՀԽՍՀ Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության ժողկոմ և դատախազ: Զբաղվել է գիտական գործունեությամբ: 1936 թվականին ձերբակալվել է և դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Մահացել է 1939 թվականին՝ աքսորում:
 

     
 


Լևոն Վարդապետյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1923-1927թթ.
 Ծնվել է 1882թ. Լեռնային Ղարաբաղի Ճարտար գյուղում: 1910թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1923-1927թթ.՝ ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմ և դատախազ: Հետագայում զբաղեցրել է ՀԽՍՀ Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը: 1937թ. բռնադատվել է:
 

     
 


Դանիել (Դանուշ) Շահվերդյան


Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ
1922-1923թթ.
 Ծնվել է 1882թ. Այգեհատ գյուղում (ներկայում՝ Լոռու մարզ): 1911թ. ավարտել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1922-1923թթ. զբաղեցրել է ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմի, Հանրապետության դատախազի և Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալի պաշտոնները: Հետագայում դիվանագիտական աշխատանքներ է կատարել արտասահմանում, նպաստել ներգաղթի կազմակերպմանը: Բռնադատվել է  և մահացել 1941 թվականին:
 

     
 


Արտաշես Չիլինգարյան 


Հայաստանի Հանրապետության Դատախազ 1920 մայիս- 1920 նոյեմբեր
 



 

Աբրահամ Գյուլխանդարյան 

Հայաստանի Հանրապետության Դատախազ 1919-1920թթ.

 


Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am