Միջազգային երիտասարդական մրցույթ /Միասին ընդդեմ կոռուպցիայի/

 

ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

«Միասին ընդդեմ կոռուպցիայի» սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթ

  1. Ընդհանուր դրույթներ

 

  • Սույն կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթի (այսուհետ` Մրցույթ) անցկացման կարգը, այդ թվում` Մրցույթում մասնակցության համար (այսուհետ` Մրցութային աշխատանք) ներկայացված Մրցույթի մասնակցության պայմանները, աշխատանքի գնահատման չափորոշիչները:
  • Մրցույթի կազմակերպիչը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն է: Մրցույթի համակազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Ղազախստանի Հանրապետության պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալությունը, Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և ԲՐԻԿՍ անդամ երկրները:

 

  1. Մրցույթի անցկացման նպատակները և խնդիրները

 

  • Մրցույթի նպատակն է` ներգրավել երիտասարդությանը օգտագործելու սոցիալական գովազդը կոռուպցիոն երևույթների կանխարգելման համար, ձևավորելու բնակչության հակակոռուպցիոն քարոզչության շրջանակում հասարակության և դատախազության, իրավապահ մարմինների փոխհամագործակցության պրակտիկա և ապահովելու երիտասարդության մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում:
  • Մրցույթի խնդիրները`
  • բնակչության շրջանում հակակոռուպցիոն քարոզչությունը,
  • բոլոր երկրների հասարակությունների մեջ ցանկացած կոռուպցիոն երևույթի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը,
  • պետական մարմինների, դատախազության նկատմամբ վստահության ամրապնդումը, նրանց կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումը,
  • կոռուպցիայի դեմ պայքարում գործունեություն իրականացնող դատախազության, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքի բաց գործելաոճը և կոռուպցիայի հակազդման ոլորտում ուղղորդումը,
  • հանրության ուշադրության սևեռումը կոռուպցիայի հակազդման հարցերին, ինչպես նաև այդ ոլորտում կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող դատախազության և պետական մարմինների դերին:   
  • Մրցույթի ,  վերջինիս  նպատակների, խնդիրների և անցկացման   պայմանների մասին թիրախային լսարանին  տեղեկացնելը և ծանուցելը  վերապահված է մրցույթի կազմակերպչին   և համակազմակերպիչներին:

 

  1. Մասնակցության պայմանները, մրցութային անվանակարգեր

 

       Մրցույթին մասնակցելու են հրավիրվում`

 

  • Մրցույթի մասնակիցներ կարող են լինել Կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի անդամ պետությունների  և ԲՐԻԿՍ երկրների քաղաքացիները  (առանձին հեղինակներ և ստեղծագործական թիմեր, ֆիզիկական և իրավաբանական անձինք):
  • Մրցութային աշխատանքների հեղինակների և համահեղինակների (այդ թվում` իրավաբանական անձանց կողմից դիմումներ) տարիքը պետք է լինի 14-ից 35 տարեկան:

      Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում`

  • Լավագույն պաստառ
  • Լավագույն տեսահոլովակ

 

      Կիսաեզրափակիչ փուլում մրցութային աշխատանքները ընդունվում են մրցույթի կազմակերպիչ հանդիսացող / համակազմակերպիչների երկրների պաշտոնական լեզուներով կամ անգլերեն լեզվով:

 

      Մրցութային աշխատանքները ընդունվում են մրցույթի պաշտոնական կայքում www.anticorruption.life, որը գործելու է ռուսերեն և անգլերեն լեզուներով:

      Համահեղինակները իրավունք ունեն ինքնուրույն սահմանել ազգային ռեսուրսների միջոցով մրցույթային աշխատանքներ  ընդունելու առանձին ընթացակարգ՝  սույն կանոնենների  VI մասի 6.5 կետի դրույթների կատարման հաշվառմամբ:

      Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պատրաստել «Միասին ընդդեմ կոռուպցիայի » թեմայով պաստառ և  (կամ) տեսահոլովակ, որը համապատասխանում է մրցույթի նպատակներին և  խնդիրներին:

      Մրցույթային աշխատանքների ընդունման ամսաթիվ- 2019 թվականի հունիսի 1, ժամը 10:00-ից  (Մոսկվայի ժամանակով), մրցույթային աշխատանքների ընդունման  ավարտի ամսաթիվ- 2019 թվականի հոկտեմբերի 1, ժամը 18: 00    (Մոսկվայի ժամանակով):

                                                                   

  1. Մրցույթի կարգը և անցկացման ժամկետները

 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով`

 

Կիսաեզրափակիչ (2019թ. հունիսի 1-ից հոկտեմբերի 1-ը):

 Մրցույթի մասնակցության համար աշխատանքների ընդունման սկիզբ` 2019թ. հունիսի 1-ից-հոկտեմբերի 1:

Մրցութային աշխատանքների միջև յուրաքանչյուր երկրում ազգային մրցութային հանձնաժողովի կողմից իրականացվում է լավագույն աշխատանքների ընտրություն, յուրաքանչյուր անվանակարգում սահմանվում են հաղթողներ և մրցույթի մրցանակակիրներ:

Առաջին տեղը զբաղեցնող մրցութային աշխատանքներն անցնում են եզրափակիչ փուլ:

Մինչև 2019 թ. հոկտեմբերի 31-ը ազգային մրցութային հանձնաժողովները   Կազմակերպչին  պետք է ներկայացնեն միջազգային ժյուրիի դատին ներկայացնելու համար եզրափակիչ փուլի հաղթողների աշխատանքները (պաստառներ և տեսանյութեր) անգլերեն  թարգմանությամբ (ենթագրերով)  մրցույթի  եզրափակիչ փուլին մասնակցելու համար:

Այդ ժամանակահատվածում ազգային մրցութային հանձնաժողովները կազմակերպչին ներկայացնում են «Լավագույն 10 պաստառները» և  «Լավագույն 10 տեսանյութերը» անգլերեն  թարգմանությամբ (ենթագրերով)  դրանք www.anticorruption.life  կայքի տիտղոսաթերթում տեղադրելու համար և  մրցութային աշխատանքների ցուցահանդեսի (ցուցադրության) պատրաստման համար:

 

Եզրափակիչ (2019թ. նոյեմբերի 1-15-ը):

Միջազգային մրցույթի ժյուրին եզրափակիչ անցած մրցութային աշխատանքներից յուրաքանչյուր անվանակարգի համար ընտրում է Մրցույթի հաղթողներին և մրցանակակիրներին:

 

  1. Մրցույթի մասնակցության համար գրանցում, մրցութային աշխատանքների պահանջները
  • Գրանցում
  • Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը պետք է գրանցվի Մրցույթի պաշտոնական կայքէջի` http://anticorruption.life անձնական հաշվում, լրացնի գրանցման ձևը և հաստատի իր համաձայնությունը մրցույթի կանոններին, ինչպես նաև անձնական տվյալների մշակման համար համաձայնությունը:
  • Կանոնների 5.2. կետում նշված տեխնիկական պահանջներին համապատասխանող մրցութային աշխատանքները էլեկտրոնային տեսքով ներբեռնվում են Մրցույթի կայքի անձնական հաշվից` յուրաքանչյուր աշխատանքին կցելով բացատրական տեղեկատվություն: 

 

 Մրցութային աշխատանքների տեխնիկական պահանջները և քանակական սահմանափակումները.

Լավագույն տեսահոլովակ» անվանակարգ

  • ներկայացման ձևաչափ` mpeg 4, կետայնությունը չպետք է գերազացի 1920 x 1080 p, նյութի ծավալը չպետք է գերազանցի 300 ՄԲ:
  • չպետք է գերազանցի 120 վրկ.:
  • 16 բիթ, ստերեո

 

Լավագույն պաստառ» անվանակարգ

  • ներկայացման ձևաչափ` JPG, A3 ձևաչափ (297 x 420մմ) կողմերի ստույգ համապատասխանությամբ և 300 dpi չափով: Մեկ ֆայլի ծավալը չպետք է գերազանցի 15 ՄԲ:

 

       Սահմանափակումներ

       Մրցութային աշխատանքները չպետք է պարունակեն`

- տեքստ, սյուժեներ, բեմական դեմքերի և կերպարների գործողություններ, որոնք հակասում են Կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի և ԲՐԻԿՍ երկրների անդամ պետությունների ներքին օրենսդրությանը:

- իրական հասցեների և հեռախոսների, կրոնական շարժումների, այդ թվում` կրոնական խորհրդանիշերի մասին տեղեկատվության նշում, գոյություն ունեցող ապրանքների պիտակների, ապրանքանիշերի, ծառայությունների նշանների, ֆիզիկական և իրավաբանական անձանց անվանում և հիշատակում,

- ֆաշիստական պատկերներ (սվաստիկա), բռնության, ցանկացած տեսակի խտրականության, վանդալիզմի, արյան տեսարաններ, որոնք պատկերում են մարդկանց և կենդանիների մարմնական տառապանքները, ինտիմ տեսարաններ, ցանկացած ձևով անձի կամ անձանց խմբի արժանապատվությունը նվաստացնող այլ տեղեկություններ, ինչպես նաև այն տեղեկատվությունը, որը կարող է վնաս հասցնել երեխաների առողջությանը և /կամ զարգացմանը:  Չի թույլատրվում օգտագործել այլ անձանց տեքստերը, վիդեո և աուդիո նյութերը (գրագողություն), բացառություն են կազմում հեղինակային իրավունքի մասին օրենքով թույլատրելի սահմաններում ստեղծագործություններին  հղում կատարելու դեպքերը:

- պայմաններին չհետևելու դեպքում ցանկացած փուլում աշխատանքը դուրս է գալիս մրցույթի մասնակցությունից:

 

Մրցույթի աշխատանքները չեն վերադարձվում և չեն վերանայվում:

 

  • Բոլոր ստացված աշխատանքները կքննարկվեն այն երկրի ազգային մրցութային հանձնաժողովի կողմից, որից աշխատանքը ստացվել է մրցույթի մասնակցության համար:
  • Մրցույթի կազմակերպիչը / համակազմակերպիչները ինքնուրույն ապահովում են   հետադարձ կապը  իրենց երկրի մասնակիցների հետ ընթացիկ  հարցերը լուծելու համար:
  • 2019 թվականի հոկտեմբերի 31-ից մրցույթի պաշտոնական կայքում հրապարակվում են ընդհանուր դիտման համար մրցութային աշխատանքներ ընտրված մասնակից պետությունների ազգային մրցութային հանձնաժողովների կողմից «10 լավագույն պաստառներ» և  «10 լավագույն տեսանյութեր»:

 

  1. Միջազգային մրցույթի ժյուրիի կազմը

 

մրցութային հանձնաժողովներ

     Կազմակերպիչը ձևավորում միջազգային մրցույթի ժյուրիի կազմը:

 

  •  Ազգային մրցութային հանձնաժողովները ձևավորվում են ինքնուրույն կազմակերպչի / համակազմակերպիչների կողմից ՝ ընտրելու աշխատանքները և  որոշելու մրցույթի կիսաեզրափակիչի հաղթողներին:
    Մրցույթի կիսաեզրափակչի (մրցույթի ազգային փուլ) անցկացման կարգը , ազգային մրցակցային հանձնաժողովների կազմի ձևավորումը, նրանց գործունեության և մրցութային աշխատանքների գնահատման և  կիսաեզրափակիչի հաղթողների պարգևատրումները  յուրաքանչյուր երկրում որոշվում է մրցույթի մասնակից պետության կողմից ինքնուրույն:
    Առաջարկվում է ներառել ազգային մրցութային հանձնաժողովների կազմի մեջ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում քաղաքացիական հասարակության ինստիտուտների իրավասության ներքո գտնվող իրավասու մասնակիցների , իշխանությունների ներկայացուցիչների, մշակույթի և արվեստի բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունների և  սոցիալական գովազդի ոլորտի փորձագետների:
  • Մրցությանին  աշխատանքները գնահատվում են հետևյալ չափանիշներով. Մրցութային աշխատանքի համապատասխանությունը հայտարարված թեմային,  աշխատանքի բովանդակության բացահայտման հիմնավորումը և  խորությունը,  կրեատիվությունը, գաղափարի նոր լինելը և աշխատանքի կատարման որակը, լեզվի ճշգրտությունը և հստակությունը և  ներկայացման ոճը,  աշխատանքների համապատասխանությունը սույն կանոնների  V և  VIII բաժիններում նշված պահանջներին:
  •  Կիսաեզրափակչի  այս փուլում յուրաքանչյուր անվանակարգում ազգային մրցութային հանձնաժողովները որոշում են.

 

Մրցութային աշխատանքների դիտարկումը

 

  • Կիսաեզրափակիչ փուլում ազգային մրցութային հանձնաժողովները յուրաքանչյուր անվանակարգում կիսաեզրափակիչ անցած մասնակիցների համար սահմանում են հետևյալ տեղերը
  • 1 տեղը` համապատասխան անվանակարգում կիսաեզրափակչի հաղթող
  • 2 և 3 տեղերը` համապատասխան անվանակարգում կիսաեզրափակչի մրցանակակիրներ
  •  I տեղը ` կիսաեզրափակչի հաղթողը համապատասխան անվանակարգում
  • II և III տեղերը  ` կիսաեզրափակչի մրցանակակիրները  համապատասխան անվանակարգում:

Եզրափակիչ են անցնում այն մրցութային աշխատանքները , որոնք ազգային մրցութային հանձնաժողովների գնահատմամբ կիսաեզրափակչում I-ին տեղն են զբաղացրել (արդյուքնում մեկ պաստառ և վիդեո, մրցույթի յուրաքանչյուր մասնակից պետության կողմից) :

Ազգային մրցութային հանձնաժողովները իրավունք ունեն մրցույթի ոչ մի մասնակցի չճանաչել հաղթող որոշակի ավանակարգում կամ մրցույթի բոլոր անվանակարգերում:.

Մրցույթի կիսաեզրափակչի (պաստառների և  տեսանյութերի) հաղթողների աշխատանքները  անգլերեն լեզվով (ենթագրերով)  մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը  ազգային մրցութային  հանձնաժողովների կողմից ներկայացվում են Կազմակերպչին էլեկտրոնային փոստով մրցույթի միջազգային ժյուրին ներկայացնելու համար : 
Նույն ժամանակահատվածում Ազգային մրցութային հանձնաժողովները Կազմակերպչին ներկայացնում են «Լավագույն 10 պաստառներ» և  «Լավագույն 10 տեսանյութեր» անգլերեն թարգմանությամբ  (ենթագրերով) դրանք www.anticorruption.life  կայքի տիտղոսաթերթում տեղադրելու համար և  մրցութային աշխատանքների ցուցահանդեսի (ցուցադրության) պատրաստման համար:

Ազգային մրցութային հանձնաժողովները ապահովում են, որ մրցույթի կիսաեզրափակչում  հաղթողների  աշխատանքները, ինչպես նաև  «Լավագույն  10» -ում ընտրված աշխատանքները համապատասխանեն սույն կանոնների V և  VIII բաժիններում նշված պահանջներին:

Մրցույթի միջազգային ժյուրին ձևավորվում է կազմակերպչի կողմից մրցույթի յուրաքանչյուր մասնակից պետության ներկայացուցիչներից (մեկ թեկնածու ամեն պետությունից) :

Համակազմակերպիչները   տրամադրում են կազմակերպչին մրցույթի միջազգային ժյուրիում  իրենց ներկայացուցչի մասին տեղեկատվություն մինչև  2019 թվականի օգոստոսի 1-ը:

Եզրափակիչ փուլում մրցույթի միջազգային ժյուրին քվեարկության միջոցով 5 կետից բաղկացած սանդղակով պարզ մեծամասնությամբ որոշում է.

  •  I տեղը- մրցույթի հաղթողը համապատասխան անվանակարգում
  • II և III տեղեր – մրցույթի մրցանակակիրները համապատասխան անվանակարգում.

Միջազգային ժյուրիի անդամների քվեարկությունը հեռակա կարգով իրականացվում է պաշտոնական կայքէջի ռեսուրսի միջոցով:

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած յուրաքանչյուր մրցութային աշխատանքի համար մրցույթի մասնակից պետության միջազգային ժյուրիի անդամը  կարող է մեկ անգամ քվեարկել  1-ից 5-ի սանդղակով:

Միևնույն ժամանակ մրցույթի համապատասխան մասնակից պետության միջազգային ժյուրիի անդամը  չի կարող քվեարկել իր երկրի մասնակիցների աշխատանքի համար:

Մրցույթի հաղթողները (I տեղը) և մրցանակակիրները (II և  III տեղերը) յուրաքանչյուր անվանակարգում որոշվում են `կախված մրցույթի միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքում ձեռք բերված առավելագույն միջին գնահատականից:

 

  1. Մրցույթի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրումը

 

Մրցույթի հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվում են դիպլոմներով, որտեղ նշված է մրցանակային տեղը, ինչպես նաև արժեքավոր նվերներով և հուշանվերներով:

  •  Մրցույթի հաղթողներին և  մրցանակակիրներին պարգևատրելու արարողությունը կանցկացվի կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը (դեկտեմբերի 9) և  տեղի կունենա Մոսկվայում (Ռուսաստան) 2019 թ.-ի  դեկտեմբերին: Այս միջոցառման անցկացման վայրը կարող է փոխվել կազմակերպչի և  համակազմակերպիչների որոշմամբ:
  • Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակիցների և   նրանց ուղեկցող անձանց  թռիչքի հետ կապված ֆինանսական ծախսերը կատարվում են նրանց կողմից  ինքնուրույն կամ կազմակերպչի / համակազմակերպիչների  պետության իրավասու մարմնի հաշվին:
  • Մրցույթի մասնակիցների և ուղեկցող անձանց Մոսկվայում բնակության ֆինանսավորումը, ինչպես նաև մնալու ժամանակահատվածում  նրանց սննդի  հետ կապված հարցերը ֆինանսավորվում են Կազմակերպչի կողմից:
  • Ֆինանսական ծախսերը (թռիչք, կացարան, սնունդ), կապված մրցույթի մասնակից պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների գործուղման հետ, ինչպես նաև մասնակիցների հանդիսավոր պարգևատրման արարողությանը մասնակցելու համար  այլ պաշտոնատար անձանց ծախսերը կատարվում են  ուղարկող կողմի հաշվին: 

8. Մրցութային աշխատանքների մտավոր սեփականության իրավունքները

 

Մրցույթի համար աշխատանքները ներկայացնելիս յուրաքանչյուր մասնակից երաշխավորում է, որ նա է հանդիսանում մրցութային աշխատանքի հեղինակը և հաստատում է, որ բացառիկ արտոնագիրը` սույն կանոններով սահմանված տարբերակներով աշխատանքի օգտագործման իրավունքը չի փոխանցվում երրորդ անձանց:

Եթե երրորդ անձանց  մտավոր սեփականության օբյեկտները օգտագործվում են աշխատանքում, մասնակիցը պարտավոր է նշել հեղինակին և  հաստատել,  որ մասնակիցը իրավունք ունի օգտագործելու այդպիսի մտավոր սեփականության օբյեկտ:

Մրցույթի մասնակիցը կազմակերպչին և համակազմակերպիչներին անվճար հիմունքով տրամադրում է մրցութային աշխատանքների համար ոչ բացառիկ արտոնագիր (այսուհետ` արտոնագիր) սույն բաժնում սահմանված կանոններին համապատասխան:

  • մասնակիցը կազմակերպչին և համակազմակերպիչներին ներկայացնում է մրցութային աշխատանքների օգտագործման իրավունքի արտոնագիր` մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև հետագայում այն որպես սոցիալական գովազդ օգտագործելու համար, այդ թվում նաև ցուցահանդեսներում, հասարակական վայրերում և այլ նպատակներով օգտագործելու համար, որոնք չեն հակասում ՌԴ օրենսդրությանը և միջազգային իրավունքի:

Կազմակերպիչը և համակազմակերպիչներն իրավունք ունեն մրցութային աշխատանքներն օգտագործել հետևյալ տարբերակներով (ներառելով, բայց չսահմանափակելով)` տեղադրում զանգվածային լրատվամիջոցներում, տեղադրում կազմակերպչի և համակազմակերպիչների համացանցային հարթակներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաև մրցութային աշխատանքները լսարանի հետ քննարկելու նպատակով հանրային դիտում, ֆորումների կազմակերպում, այդ թվում նաև կրթական կազմակերպություններում, գրադարաններում, թեմատիկ ակումբներում և այլն:

Մասնակիցը երաշխավորում է, որ ներկայացված արտոնագրերը չեն խախտում երրորդ անձանց իրավունքները և շահերը:

Կազմակերպիչը և համակազմակերպիչներն իրավունք ունեն արտոնագիր տալ երրորդ անձանց (ենթալիցենզավորել):

Կազմակերպիչը և համակազմակերպիչներն իրավունք ունեն մրցութային աշխատանքներն օգտագործելու մասին հաշվետվություններ չներկայացնել:

Մրցույթի մասնակիցը թույլ է տալիս կազմակերպչին և համակազմակերպիչներին օգտագործել մրցութային աշխատանքներն առանց դրանց հեղինակների, հեղինակային իրավունքի սեփականատիրոջ և  մրցույթի մասնակցի անունը նշելու:

Մրցույթի մասնակիցը թույլ է տալիս կազմակերպչին և համակազմակերպիչներին մրցութային աշխատանքների մեջ փոփոխություններ, ինչպես նաև մեկնաբանություններ կատարել:

Մրցույթի մասնակիցները գործող ազգային և միջազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով պատասխանատվություն են կրում երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքների խախտման համար: Մրցութային աշխատանքները համացանցում տեղադրելու, ինչպես նաև կանոններում նշված տարբերակներով մրցութային աշխատանքները հետագայում օգտագործելու հետ կապված երրորդ անձի կողմից պահանջներ ներկայացնելու դեպքում` մրցույթի մասնակիցը պարտավորվում է իր ուժերով և իր հաշվին կարգավորել երորդ անձանց կողմից նշված պահանջները:

 

9.  Լրացուցիչ դրույթներ

 

  • Քանի որ մրցույթը համարվում է շահույթ չհետապնդող նախագիծ, մրցույթի մասնակիցների, հաղթողների, մրցանակակիրների պարգևատրումը չի վճարվում, ինչպես նաև չեն կիրառվում ՌԴ քաղաքացիական օրենսգրքի հանրային մրցույթի մասին (գլուխ 57) մրցույթի անցկացման կանոնները:

 

 

 

 

 

 

 


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am