Ուշադրություն
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ և մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի և արդյունքների մասինՀանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվանՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված նիստԿալանավորվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահըԿազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարանԵրևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ 79 հաղորդումների փաստով իրականացվում է վարույթԵրևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբում ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը կհանձնարարվի ՀՔԾ-ինՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդԴիտորդների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործԺիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարանՀՀ Գլխավոր դատախազությունը՝ «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի մասինՌուս զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված անձ«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործԳյումրիում պատմամշակութային կառույցների նախաստեղծ կերպարը ապօրինի փոփոխելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՔրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործԶոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Բյուրական համայնքի ղեկավարի կողմից վստահված անձանց աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Դատախազությունը հանձնարարել է օպերատիվ միջոցներ ձեռնարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը ստուգելու համար00:30-ի դրությամբ հարուցվել է 6 քրեական գործ (թարմացվող)ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 225 հաղորդումՍահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումըՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 176 հաղորդումՀՀ գլխավոր դատախազությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ընթացքում պլանավորված միջոցառումների իրականացմամբ բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը Դատախազի հանձնարարությամբ ստուգվում են Ա. Սարգսյանի մահվան հանգամանքներըԴատախազի ցուցումով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿՀՀ դատախազությունում գործում է թեժ գիծ՝ (010) 511-603

Աշխատանքի ընդունվելու կարգ

Դատախազներ

 

Դատախազների նշանակման կարգը

ՀՀ  գլխավոր դատախազին, ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն, ՀՀ Նախագահի առաջարկությամբ, նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝  6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:

 

Գլխավոր դատախազի տեղակալներին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության Նախագահը:Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում,  «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն,  կարող է նշանակվել այն անձը, ով ունի դատավորի, դատախազի, փաստաբանի, քննիչի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ կամ իրավաբանի մասնագիտությամբ այլ աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ:

 

Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի դատախազներին, կայազորների զինվորական դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների պետերին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանցից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:

 

Գլխավոր դատախազության ավագ դատախազներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալներին, Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի և կայազորների զինվորական դատախազների տեղակալներին, զինվորական դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող ավագ դատախազներին, Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող ավագ դատախազներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանցից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:

 

Գլխավոր դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող դատախազներին, Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող դատախազներին  նշանակում գլխավոր դատախազը՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված  անձանցից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակից:

 

Դատախազներին ներկայացվող ընդհանուր պահանջներն են՝

Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
տիրապետում է գրական հայերենին:

Դատախազությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը՝

ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ով դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
ով ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը).
ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.
ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով:

Դատախազների թեկնածությունների ցուցակը կազմելու կարգը

Դատախազների թեկնածությունների ցուցակը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն, կազմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը:

 

Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է տարին մեկ անգամ` որպես կանոն յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, գլխավոր դատախազի կողմից սահմանված կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ, դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար, տարվա ընթացքում կարող է անցկացվել նաև հավակնորդների լրացուցիչ ստուգում:
Որակավորման հանձնաժողովը, դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով, հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն:

 

Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձը պարտավոր է ներկայացնել.

 

1. անձը հաստատող փաստաթուղթ,
2.  բարձրագույն իրավաբանական կրթությունը հաստատող փաստաթուղթ, 
3. հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները),
4. արական սեռի հավակնորդները՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հաստատող փաստաթուղթ,
5. դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:
6. Հայտատուն իրավունք ունի ներկայացնել նաև երաշխավորագիր-նամակներ:

 

Որակավորման հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմից ստանում է  դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների վերը նշված փաստաթղթերը:

 

Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջներին չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունումը մերժվելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել  մերժումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչելու դեպքում հայտատուի հայտը ենթակա է քննարկման որակավորման հանձնաժողովի կողմից:

 

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը ստուգելուց հետո՝ որակավորման հանձնաժողովը կայացնում  է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ չթույլատրելու մասին: Մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով:

 

Յուրաքանչյուր դիմորդի հարցազրույցից անմիջապես հետո որակավորման հանձնաժողովը բաց քվեարկությամբ կայացնում է համապատասխան որոշում: Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին՝  «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար:

 

Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի սահմանած կարգով դատախազության դպրոցում ուսումնառության ծրագիր է անցնում և հանձնում որակավորման քննություն: Որակավորման քննություն չհանձնած անձը հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակից:

 

Անձն ազատվում է ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց, եթե`

 

1) ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի.
2) իրավաբանական գիտությունների դոկտոր է. 
3)  իրավաբանական գիտությունների թեկնածու է, և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:

 

Դատախազության դպրոցում ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժանակ դատախազների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:

 

Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակը ձեւավորվում է  որակավորման հանձնաժողովի կողմից՝ դատախազների հերթական ատեստացիայի ժամանակ:

Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող բաց մրցույթի հարցաշար

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն


1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքները
2) Մարդու և քաղաքացու չսահմանափակվող իրավունքները
3) Մարդու անձնական իրավունքները
4) Մարդու և քաղաքացու քաղաքական իրավունքները
5) Իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմքերը
6) Իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությունը
7) Մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքները
8) Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները
9) Դատախազության լիազորությունները


Եվրոպական կոնվենցիա և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունք


10) Եվրոպական դատարանի որոշումների իրավաբանական բնույթը և նշանակությունը ՀՀ իրավական համակարգում
11) Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները անմեղության կանխավարկածի իրավունքի վերաբերյալ
12) Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները խոշտանգումների արգելման վերաբերյալ
13) Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները գործերը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ
14) Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներն արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք


15) Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության սկզբունքները
16) Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգը
17) Քրեական հետապնդում հարուցելը
18) Հսկողությունը հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ
19) Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում
20) Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը
21) Դատախազական ակտերը
22) Հայաստանի Հանրապետության դատախազությունում ծառայողական ենթակայությունը
23) Հայաստանի Հանրապետության դատախազության դասային աստիճանները
24) Դատախազին աշխատանքի նշանակման պայմանները և աշխատանքից ազատման հիմքերը
25) Դատախազների իրավունքներն ու պարտականությունները


Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք


26) Հանցագործության հասկացությունը
27) Հանցակազմի տարրերը
28) Հանցագործության տեսակները
29) Շարունակվող և տևող հանցագործությունները
30) Հանցագործությունների համակցությունը
31) Հանցագործությունների կրկնակիությունը
32) Հանցագործության օբյեկտի ընդհանուր բնութագիրը
33) Հանցագործության օբյեկտիվ կողմի ընդհանուր բնութագիրը
34) Հանցագործության սուբյեկտի ընդհանուր բնութագիրը
35) Հանցագործության սուբյեկտիվ կողմի ընդհանուր բնութագիրը
36) Ավարտված և չավարտված հանցագործությունները
37) Հանցագործությունից կամովին հրաժարումը
38) Հանցակցության հասկացությունը
39) Հանցակիցների տեսակները
40) Հանցակիցների պատասխանատվությունը, հանցակցի սահմանազանցումը
41) Հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կողմից կատարելը
42) Անհրաժեշտ պաշտպանությունը` որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք
43) Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը` որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք
44) Ծայրահեղ անհրաժեշտությունը` որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք
45) Պատժի հասկացությունը և նպատակները
46) Պատժի տեսակները, հիմնական և լրացուցիչ պատիժները
47) Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները
48) Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները
49) Պատիժ նշանակելը հանցանքների և դատավճիռների համակցությամբ
50) Քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու հիմքերը
51) Համաներման և ներման բնութագիրը
52) Դատվածության բնութագիրը
53) Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակները և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները
54) Սպանության հասկացությունը, հասարակ սպանության տեսակները և ընդհանուր բնութագիրը
55) Որակյալ սպանությունների տեսակները և նրանց ընդհանուր բնութագիրը
56) Արտոնյալ սպանությունների տեսակները և նրանց ընդհանուր բնութագիրը
57) Ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու քրեաիրավական բնութագիրը
58) Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու քրեաիրավական բնութագիրը
59) Մարդուն առևանգելու և ազատությունից ապօրինի զրկելու քրեաիրավական բնութագիրը
60) Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների քրեաիրավական բնութագիրը
61) Խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը
62) Ավազակային հարձակման քրեաիրավական բնութագիրը
63) Կողոպուտի քրեաիրավական բնութագիրը
64) Գողության քրեաիրավական բնութագիրը
65) Խարդախության քրեաիրավական բնութագիրը
66) Յուրացնելու կամ վատնելու քրեաիրավական բնութագիրը
67) Շորթման քրեաիրավական բնութագիրը
68) Հափշտակության հանցակազմերի ծանրացնող հանգամանքները
69) Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու ¥փողերի լվացումը¤ քրեաիրավական բնութագիրը
70) Առևտրային կաշառքի քրեաիրավական բնութագիրը
71) Մաքսանենգության քրեաիրավական բնութագիրը
72) Ահաբեկչության քրեաիրավական բնութագիրը
73) Պատանդ վերցնելու քրեաիրավական բնութագիրը
74) Բանդիտիզմի քրեաիրավական բնութագիրը
75) Խուլիգանության քրեաիրավական բնութագիրը
76) Պետական իշխանությունը յուրացնելու քրեաիրավական բնութագիրը
77) Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու քրեաիրավական բնութագիրը
78) Պաշտոնեական լիազորություններն անցնելու քրեաիրավական բնութագիրը
79) Կաշառք ստանալու և տալու, կաշառքի միջնորդության քրեաիրավական բնութագրերը
80) Ինքնիրավչության քրեաիրավական բնութագիրը
81) Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու քրեաիրավական բնութագիրը
82) Հանցագործությունը պարտակելու քրեաիրավական բնութագիրը
83) Հանցագործության մասին չհայտնելու քրեաիրավական բնութագիրը
84) Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու քրեաիրավական բնութագիրը
85) Ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու քրեաիրավական բնութագիրը
86) Ապացույցները կեղծելու քրեաիրավական բնութագիրը
87) Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում քրեաիրավական բնութագիրը
88) Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու և դասալքության քրեաիրավական բնութագիրը
89) Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու քրեաիրավական բնութագիրը
90) Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործության քրեաիրավական բնութագիրը

Քրեական դատավարության օրենսգիրք


91) Դատախազը որպես քրեական դատավարության սուբյեկտ
92) Քրեական գործերով պաշտպանի պարտադիր մասնակցությունը
93) Անձինք, որոնք չեն կարող կանչվել և հարցաքննվել որպես վկա
94) Վկայի իրավաբանական օգնության իրավունքը
95) Ապացուցման ենթակա հանգամանքները
96) Ապացույցների տեսակները
97) Ձերբակալման հիմքերը և ժամկետները
98) Խափանման միջոց ընտրելու հիմքերը
99) Կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման հիմքերը և դատավարական կարգը
100) Ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառման հիմքերը և դատավարական կարգը
101) Անձնական երաշխավորության կիրառման հիմքերը և դատավարական կարգը
102) Կազմակերպության երաշխավորության կիրառման հիմքերը և դատավարական կարգը
103) Հսկողությանը հանձնելու կիրառման հիմքերը և դատավարական կարգը
104) Հրամանատարության հսկողությանը հանձնելու կիրառման հիմքերը և դատավարական կարգը
105) Խափանման միջոցը փոփոխելու և վերացնելու հիմքերն ու դատավարական կարգը
106) Դատավարական հարկադրանքի այլ միջոցների (պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում, բերման ենթարկել) կիրառման հիմքերը և դատավարական կարգը
107) Քրեական գործի հարուցման առիթները և հիմքերը
108) Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
109) Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը և դատավարական կարգը
110) Վկայի և տուժողի հարցաքննության դատավարական կարգը
111) Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության դատավարական կարգը
112) Զննման, արտաշիրմման և քննման դատավարական կարգը
113) Առերեսման դատավարական կարգը
114) Ճանաչման ներկայացնելու դատավարական կարգը
115) Խուզարկության և առգրավման դատավարական կարգը
116) Քննչական փորձարարության դատավարական կարգը
117) Փորձաքննություն նշանակելու և կատարելու դատավարական կարգը
118) Քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը
119) Քրեական գործով վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հիմքերը
120) Մեղադրական եզրակացության կառուցվածքը
121) Դատախազի որոշումները մեղադրական եզրակացությամբ ստացված գործով
122) Դատարանի որոշմամբ կատարվող քննչական գործողությունները
123) Դատարանի որոշմամբ կիրառվող դատավարական հարկադրանքի միջոցները
124) Դատարանի որոշմամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները
125) Հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների ու գործողությունների բողոքարկումը դատարան
126) Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում
127) Դատական քննության արագացված կարգի կիրառման հիմքերը
128) Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները
129) Դատական վիճաբանությունների էությունը և մասնակիցները: Ամբաստանյալի վերջին խոսքը
130) Դատավճռի տեսակները
131) Վերաքննիչ դատարանի լիազորությունները
132) Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը
133) Անչափահասների գործերով վարույթի ընդհանուր բնութագիրը
134) Անմեղսունակների գործով նախաքննությունն ավարտելիս՝ դատախազի կողմից ընդունվող որոշումները
135) Հանձնումը որպես քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հիմնական տեսակ

Քաղաքացիական օրենսգիրք


136) Քաղաքացիական իրավունքի հասկացությունը և խնդիրները
137) Քաղաքացիական իրավահարաբերությունների ծագման հիմքերը
138) Իրավաբանական անձի հասկացությունը և հատկանիշները
139) Իրավաբանական անձանց տեսակները
140) ՀՀ մարզերի և համայնքների իրավասուբյեկտության առանձնահատկությունները, պետությունը որպես քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտ
141) Պետական սեփականության իրավունքի հասկացությունը, ծագման և դադարման հիմքերը, պետական սեփականության իրավունքի օբյեկտները
142) Հողի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները
143) Պետության սեփականությունը հանդիսացող հողամասերի օտարման կարգը: Պետության սեփականությունը հանդիսացող հողամասերն օգտագործման, վարձակալության տրամադրելու հիմքերն ու կարգը
144) Ապօրինի շինարարության և ինքնակամ կառույցի հասկացությունը, կարգավիճակը
145) Սեփականության իրավունքի պաշտպանության քաղաքացիաիրավական եղանակները
146) Գործարքի հասկացությունը, գործարքի տեսակները և ձևը, գործարքի վավերության պայմանները
147) Պարտավորության հասկացությունը, տեսակները և տարրերը
148) Պայմանագիրը փոփոխելը և լուծելը
149) Պարտավորությունների կատարման հասկացությունը, կատարումն ապահովելու միջոցները: Պարտավորությունների դադարումը
150) Քաղաքացիաիրավական պատասխանատվության տեսակները և հիմքերը
151) Վնաս պատճառելու համար պատասխանատվության հիմքերը
152) Անհիմն հարստացման հետևանքով ծագող պարտավորության հասկացությունը և տեսակները:

Քաղաքացիական դատավարության օրենսգիրք


153) Քաղաքացիական դատավարության հասկացությունը և խնդիրները
154) Քաղաքացիական դատավարության փուլերի ընդհանուր բնութագիրը
155) Կողմերի հասկացությունը, նրանց դատավարական իրավունքները և պարտականությունները
156) Երրորդ անձանց հասկացությունը: Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող և չներկայացնող երրորդ անձինք
157) Քաղաքացիական դատավարությանը դատախազի մասնակցության հիմքերը: Դատախազի կարգավիճակը քաղաքացիական դատավարությունում
158) Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելիս դատախազի իրավունքները
159) Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերն ու առիթները, հայցի տեսակները
160) Հայց հարուցելու նպատակով նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազի լիազորությունները
161) Պետությանը պատճառված վնասը վերացնելու ուղղությամբ մինչև հայցի հարուցումը դատախազի կողմից ձեռնարկվող միջոցները
162) Քաղաքացիական գործերի ընդդատության հասկացությունը և տեսակները: Առարկայական ընդդատություն
163) Ապացույցների հասկացությունը և դասակարգումը: Ապացույցների տեսակները
164) Հայցային վարույթի հասկացությունը և էությունը
165) Հայցի հասկացությունը: Հայցի տարրերը և հայցի հարուցման իրավունքը
166) Հայցի ապահովում
167) Հայցային վաղեմություն
168) Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերի վարույթ
169) Դատական ակտը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու վարույթ
170) Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման վարույթ
171) Վերաքննիչ վարույթի ընդհանուր բնութագիրը և վերաքննիչ բողոքարկման իրավունքը: Վերաքննիչ բողոք բերելու կարգը
172) Վճռաբեկ վարույթը, վճռաբեկ բողոքարկման իրավունքը: Վճռաբեկ բողոք բերելու կարգը
173) Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը
174) Դատախազի կողմից դատական ակտերի բողոքարկումը վերաքննության և վճռաբեկության կարգով
175) Օտարերկրյա դատարանների և արբիտրաժների վճիռների ճանաչումը և կատարումը

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք


176) Վարչական դատավարության հասկացությունը և խնդիրները
177) Վարչական դատարան դիմելու իրավունքը
178) Վարչական դատավարության մասնակիցները
179) Դատական ծանուցումներ
180) Գործ հարուցելու հիմքը և հայցի տեսակները
181) Հայց ներկայացնելու ժամկետները և հայցադիմումին ներկայացվող պահանջները
182) Հայցադիմումը վարույթ ընդունելը, հայցադիմումի ընդունումը մերժելը
183) Հայցադիմումի պատասխան ներկայացնելու կարգը
184) Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողություններ
185) Ապացույցները վարչական դատավարությունում: Լրացուցիչ ապացույցների ընդունումը և հետազոտումը
186) Վարչական դատարանի դատական ակտերը, դրանց ուժի մեջ մտնելը և բողոքարկման կարգը
187) Դատախազի կողմից դատական ակտերի բողոքարկումը
188) Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը, դրանց դեմ բողոք բերելու իրավունքը և ժամկետները
189) Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթ
190) Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթ
191) Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի վարույթ
192) Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթ

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք


193) Վարչարարության հասկացությունը և սկզբունքները
194) Վարչական մարմինները ՀՀ-ում
195) Վարչական վարույթը և այն իրականացնող մարմինները
196) Վարչական վարույթի մասնակիցները, փուլերը և ժամկետները:
197) Վարչական ակտը և դրա տեսակները
198) Վարչական ակտի ձևերը և գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները
199) Վարչական ակտի որոշակիությունը և հիմնավորվածությունը
200) Վարչական ակտ ընդունելը և ուժի մեջ մտնելը
201) Վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը
202) Վարչական ակտի գործողության ժամկետը
203) Վարչական ակտն առոչինչ համարելու հիմքերը և կարգը
204) Վարչական ակտը ոչ իրավաչափ համարելու դեպքերը և հետևանքները
205) Իրավաչափ վարչական ակտի ուժը կորցնելը
206) Վարչական բողոք բերելու հիմքերը և կարգը
207) Վարչական ակտի բողոքարկման ժամկետները
208) Վարչարարությամբ պատճառված վնասի համար պատասխանատվություն կրողը և պատասխանատվության հիմքերը
209) Վարչարարությամբ պատճառված վնասի հատուցումը
210) Ոչ գույքային վնասի հատուցման հիմքերը և կարգը

Պետական շահերի պաշտպանություն


211) Քաղաքացիական դատավարությանը դատախազի մասնակցության հիմքերը: Դատախազի կարգավիճակը քաղաքացիական դատավարությունում
212) Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելիս դատախազի իրավունքները
213) Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը և հայցի տեսակները
214) Հայց հարուցելու նպատակով նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազի լիազորությունները
215) Պետական շահերին վերաբերող դիմումների քննարկման կարգը
216) Դատախազի կողմից քաղաքացիական և վարչական գործերով դատական ակտերի բողոքարկումը վերաքննության և վճռաբեկության կարգով

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք


217) Դատապարտյալի հիմնական իրավունքները
218) Դատապարտյալի պարտականությունները
219) Դատապարտյալի առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման կարգը
220) Դատապարտյալի ուղղման հիմնական միջոցները
221) Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ սահմանած դատավճիռների կատարման կարգը
222) Տուգանքի կատարումը որպես հիմնական և որպես լրացուցիչ պատիժ
223) Տուգանքներ, հարկադիր կատարում սահմանող դատավճիռների կատարման կարգը, տուգանքներ վճարելու անհնարինության հետևանքները
224) Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը որպես հիմնական և որպես լրացուցիչ պատիժ
225) Դատավճռով նշանակված լրացուցիչ պատիժների կատարման առանձնահատկությունները
226) Հանրային աշխատանքներ սահմանած դատավճիռների կատարման կարգը, վերահսկողությունը դրա կատարման նկատմամբ և դատապարտյալի պատասխանատվությունը
227) Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ սահմանող դատավճիռների կատարումը, կարգապահական գումարտակում պահելու կարգը, պայմանները
228) Կալանքի ձևով պատիժ սահմանող դատավճիռների կատարման կարգը, պայմանները
229) ՈՒղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելը
230) Կանոնակարգն ուղղիչ հիմնարկներում և այն ապահովելու միջոցները
231) Կանոնակարգն ուղղիչ հիմնարկներում՝ արտակարգ իրավիճակի դեպքում
232) Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները
233) Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները
234) Պատժի կրման պայմանները ուղղիչ հիմնարկներում
235) Ուղղիչ հիմնարկի տեսակները, դրանց տարբերությունը
236) Ուղղիչ հիմնարկի տեսակը փոփոխելու դեպքերը, կարգը
237) Պատժից ազատելու հիմքերը, կարգը, վերահսկողությունը՝ պատժից ազատելու և պայմանականորեն չկիրառելու դեպքերում
238) Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու կարգը, այդ միջոցները փոփոխելու և դադարեցնելու հիմքերը
239) Դատարանում դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման առանձնահատկությունները
240) Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման կարգը
241) Ցմահ ազատազրկման դատապարտված անձի՝ պատիժը կրելու առանձնահատկությունները
242) Անչափահաս դատապարտյալի պատիժը կրելու առանձնահատկությունները
243) Վերահսկողությունը և հսկողությունը պատիժները կատարելու նկատմամբ
244) Պատիժը կրելու վայր մուտքի և ելքի կարգը

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք


245) Ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքները
246) Պաշտպանի, մերձավոր ազգականների և այլ անձանց հետ տեսակցելը
247) Ձերբակալված կամ կալանավորված անձանց կապն արտաքին աշխարհի հետ
248) Ձերբակալված կամ կալանավորված անձանց պարտականությունները
249) Կանանց և անչափահասների արգելանքի կամ կալանքի տակ պահելու առանձնահատկությունները
250) Ձերբակալված անձանց՝ ձերբակալվածների պահելու վայրերում և կալանավորված անձանց՝ կալանավորվածների պահելու վայրերում անջատ պահելը
251) Կալանավորված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները
252) Պատժախցում կալանավորված անձանց պահելու առանձնահատկությունները
253) Ձերբակալված անձանց արգելանքից և կալանավորված անձանց կալանքից ազատելու կարգը
254) Մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր:

 

Դատախազի ատեստավորում անցկացնելու հարցաշարը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ

ՀՐԱՄԱՆ

 

«20» 10. 2008թ. ,  Երևան   №78

 

Դատախազի ատեստավորում անցկացնելու ծրագիր-հարցաշարը հաստատելու մասին

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 20.10.2008թ. թիվ 78 հրամանի՝ Դատախազի ատեստավորում անցկացնելու կարգի 27-րդ կետի, հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 30-րդ հոդվածը

 

Հ ր ա մ ա յ ու մ  եմ`

 

1. Հաստատել  դատախազի ատեստավորում անցկացնելու հարցաշարը համաձայն հավելվածի (կցվում է):
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2007 թվականի օգոստոսի 7-ի «Դատախազի ատեստավորում անցկացնելու ծրագիր-հարցաշարը հաստատելու մասին» N 57 հրամանը:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ա. Խաչատուրյանի վրա:
4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների պետերին, մարզերի, Երևան քաղաքի, համայնքների, Հայաստանի Հանրապետության զինվորական և կայազորների զինվորական դատախազներին, ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարին, «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին:


Արդարադատության պետական
խորհրդական Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ


Հավելված
ՀՀ գլխավոր դատախազի
2008 թվականի հոկտեմբերի «20»-ի
N 78 հրամանի

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր


ԴԱՏԱԽԱԶԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ  ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

 

1. Դատախազական ընդհանուր գործունեություն

Սահմանադրական իրավունք

1)    ՀՀ Սահմանադրության իրավաբանական ուժը և իրավական ակտերի ստորադասությունը.
2)    Մարդու սահմանադրական իրավունքները.
3)    Մարդու անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման հիմքերը.
4)    Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը.
5)    Սեփականության իրավունքի և ձեռնարկատիրական գործունեության սահմանադրական հիմքերը և այն սահմանափակելու չափանիշները.
6)    Իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանությունը.
7)    ՀՀ Նախագահի սահմանադրական լիազորությունները և ընդունվող իրավական ակտերը.
8)    ՀՀ Ազգային ժողովի հիմնական գործառույթները և ընդունվող իրավական ակտերը.
9)    ՀՀ կառավարության հիմնական գործառույթները և ընդունվող իրավական ակտերը.
10)    ՀՀ վճռաբեկ դատարանը որպես օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող մարմին.
11)    ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորությունները և ընդունվող ակտերը.
12)    ՀՀ դատախազությունը որպես սահմանադրական դատավարության մասնակից.
13)    ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավասությունների տարանջատումը:

Եվրոպական կոնվենցիա և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունք

14)    Եվրոպական կոնվենցիայի տեղն ու դերը մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ապահովման կառուցակարգում.
15)    Եվրոպական դատարանի որոշումների իրավաբանական բնույթը և նշանակությունը ՀՀ իրավական համակարգում.
16)    Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները անմեղության կանխավարկածի իրավունքի վերաբերյալ.
17)    Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները խոշտանգումների արգելման վերաբերյալ.
18)    Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները գործերը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ.
19)    Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ.
20)    Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները մեղադրյալի` իր դեմ վկայություն տված անձին հարցաքննելու իրավունքի վերաբերյալ.
21)    Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները ՙսեփականություն՚ եզրույթի և սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության վերաբերյալ:

Դատախազության մասին իրավական ակտերը

22)    Դատախազության սահմանադրական լիազորությունները.
23)    ՀՀ դատախազության համակարգը.
24)    Դատախազների նշանակման և ազատման կարգն ու պայմանները.
25)    Դատախազների իրավունքները և պարտականությունները.
26)    Դատախազական ակտերը.
27)    Դատախազների նկատմամբ կիրառվող խրախուսման և տույժի միջոցները.
28)    Դատախազության աշխատակցի վարքագծի ընդհանուր սկզբունքները.
29)    Դատախազության աշխատակցի վարքագծի կանոնները ծառայողական հարաբերություններում.
30)    Դատախազության աշխատակցի վարքագծի կանոնները արտածառայողական հարաբերություններում:

Դատական իրավունք

31)    ՀՀ դատական իշխանության մարմինների համակարգը.
32)    Ընդհանուր իրավասության դատարանի իրավասությունը և ընդունվող դատական ակտերի ուժի մեջ մտնելը.
33)    Քրեական դատարանի իրավասությունը և ընդունվող դատական ակտերի ուժի մեջ մտնելը.
34)    Քաղաքացիական դատարանի իրավասությունը և ընդունվող դատական ակտերի ուժի մեջ մտնելը.
35)    Վարչական դատարանի իրավասությունը և ընդունվող դատական ակտերի ուժի մեջ մտնելը.
36)    Վերաքննիչ դատարանի իրավասությունը և ընդունվող դատական ակտերի ուժի մեջ մտնելը.
37)    Վճռաբեկ դատարանի իրավասությունը և ընդունվող դատական ակտերի ուժի մեջ մտնելը.
38)    Դատավորի անկախությունը, ինքնուրույնությունը և անձեռնմխելիությունը.
39)    Արդարադատության արդյունավետ իրականացման սկզբունքը.
40)    Գործերի միանձնյա և կոլեգիալ քննության սկզբունքները:

Քրեական իրավունք (ընդհանուր մաս)

41)    Հանցագործության հասկացությունը.
42)    Հանցագործությունների դասակարգումը.
43)    Մեղքի ձևերը.
44)    Ավարտված և չավարտված հանցագործությունները.
45)    Հանցակցության հասկացությունը.
46)    Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները.
47)    Պատժի հասկացությունը և նպատակները.
48)    Պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը.
49)    Քրեական պատասխանատվությունից ազատելու տեսակները, դրանց բնութագիրը.
50)    Պատժից ազատելու հիմքերը և տեսակները:

Քրեական իրավունք (հատուկ մաս)

51)    Մարդու դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը.
52)    Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը.
53)    Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը.
54)    Հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը.
55)    Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը.
56)    Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը.
57)    Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը:

Քրեական դատավարություն (ընդհանուր մաս)

58)    Քրեական հետապնդման հասկացությունը.
59)    Քրեական հետապնդման դադարեցումը.
60)    Մեղադրանքի կողմը ՀՀ քրեական դատավարությունում.
61)    Պաշտպանության կողմը ՀՀ քրեական դատավարությունում.
62)    Ներկայացուցիչները և իրավահաջորդները ՀՀ քրեական դատավարությունում.
63)    Քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք ՀՀ քրեական դատավարությունում.
64)    Ապացույցների հասկացությունը, որպես ապացույց չթույլատրվող նյութերը.
65)    Ապացույցների տեսակները.
66)    Դատավարական հարկադրանքի միջոցների դասակարգումը.
67)    Ձերբակալման բնորոշումը, կիրառման դատավարական կարգը.
68)    Խափանման միջոցների տեսակները, կիրառման հիմքերը և դատավարական կարգը:

Քրեական դատավարություն (հատուկ մաս)

69)    Քրեական գործ հարուցելու առիթներն ու հիմքերը.
70)    Նախնական քննության ձևերը.
71)    Որպես մեղադրյալ ներգրավելը, մեղադրանք առաջադրելու դատավարական կարգը.
72)    Հարցաքննության և առերեսման դատավարական կարգը.
73)    Զննման, արտաշիրիմման և քննման դատավարական կարգը.
74)    Ճանաչման ներկայացնելու դատավարական կարգը.
75)    Խուզարկության և առգրավման դատավարական կարգը.
76)    Փորձաքննություններ նշանակելու և կատարելու դատավարական կարգը.
77)    Մեղադրական եզրակացության կառուցվածքը և բովանդակությունը.
78)    Դատախազի մասնակցությունը դատական քննությանը.
79)    Դատական վիճաբանությունների բովանդակությունը և կարգը.
80)    Դատական ակտերի բողոքարկման կարգը.
81)    Դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը:

II. ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

2. Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատարանում մեղադրանքի պաշտպանություն

Քրեական իրավունք (ընդհանուր մաս)

1)    Հանցագործության օբյեկտի ընդհանուր բնութագիրը.
2)    Հանցագործության օբյեկտիվ կողմի ընդհանուր բնութագիրը.
3)    Հանցագործության սուբյեկտիվ կողմի ընդհանուր բնութագիրը.
4)    Հանցագործության սուբյեկտի ընդհանուր բնութագիրը.
5)    Հանցափորձի և հանցագործության նախապատրաստության բնորոշումը.
6)    Հանցակցության հասկացությունը, հանցակիցների տեսակները.
7)    Անհրաժեշտ պաշտպանության հասկացությունը և իրավաչափության պայմանները.
8)    Ծայրահեղ անհրաժեշտության հասկացությունը և իրավաչափության պայմանները.
9)    Պատժի տեսակները, հիմնական և լրացուցիչ պատիժները.
10)    Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները.
11)    Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:

Քրեական իրավունք (հատուկ մաս)

12)    Սպանության հասկացությունը, հասարակ սպանության տեսակները և ընդհանուր բնութագիրը.
13)    Որակյալ սպանությունների տեսակները և դրանց ընդհանուր բնութագիրը.
14)    Արտոնյալ սպանությունների տեսակները և դրանց ընդհանուր բնութագիրը.
15)    Ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու սուբյեկտիվ կողմի հատկանիշները.
16)    Կյանքի և առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնության բնութագիրը.
17)    Խոշտանգման օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները (հետևանքները).
18)    Մարդուն առևանգելու օբյեկտիվ կողմի (կատարման) եղանակները.
19)    Շահագործման ձևերը` ըստ ՀՀ քր. օր-ի 132-րդ հոդվածի.
20)    Բռնաբարության օբյեկտիվ կողմի (կատարման) եղանակները.
21)    Հափշտակության հասկացությունը, տեսակները.
22)    Հափշտակությունների ծանրացնող հանգամանքները.
23)    Խարդախության օբյեկտիվ կողմի (կատարման) եղանակները.
24)    Ապօրինի և կեղծ ձեռնարկատիրությունը.
25)    Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու ¥փողերի լվացումը¤ քրեաիրավական բնութագիրը.
26)    Պատանդ վերցնելու սուբյեկտիվ կողմը.
27)    Բանդիտիզմի հանցակազմը.
28)    Խուլիգանության սուբյեկտիվ կողմը.
29)    Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները.
30)    Կաշառք ստանալու սուբյեկտները.
31)    Կաշառք տվողին քրեական պատասխանատվությունից ազատելու պայմանները.
32)    Հրամանը չկատարելու օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները (հետևանքները).
33)    Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում քրեաիրավական բնութագիրը.
34)    Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության սուբյեկտիվ կողմերի հատկանիշները, դրանց տարբերությունը.
35)    Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու քրեաիրավական բնութագիրը.
36)    Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործության քրեաիրավական բնութագիրը:

Քրեական դատավարություն (ընդհանուր մաս)

37)    «Քրեական գործ», «գործով վարույթ», «մինչդատական վարույթ» հասկացությունների օրենսդրական բնորոշումները.
38)    Դատավարական որոշումների հասկացությունը, տեսակները և դրանց ներկայացվող պահանջները: «Դատավարական որոշում», «որոշում», «վերջնական որոշում», «դատական ակտ» հասկացությունների փոխհարաբերությունը.
39)    Դռնփակ դատական քննություն անցկացնելու հիմքերը.
40)    Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը.
41)    Մասնավոր մեղադրանքի գործերով գործի վարույթը կարճելու հիմքերը և դատավարական կարգի առանձնահատկությունները.
42)    Դատախազի հայեցողությամբ քրեական հետապնդում չիրականացնելու հիմքերը և դատավարական կարգը.
43)    Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում.
44)    Կասկածյալի և մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու կարգը.
45)    Պաշտպանի պարտադիր մասնակցության հիմքերը.
46)    Պաշտպան հրավիրելու և նշանակելու իրավական ռեժիմների տարբերությունները.
47)    Վկայի և ընթերակաների դատավարական կարգավիճակը: Ընթերակայի բացարկման հիմքերը.
48)    Դատախազի բացարկման հիմքերը.
49)    Պաշտպանին գործի վարույթից հեռացնելու հիմքերը և դրա վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը.
50)    Քրեական դատավարությանը մասնակցող անձանց ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանության եղանակները մինչդատական վարույթում և դատարանում.
51)    Քրեական դատավարությունում միջնորդությունների և պահանջների քննության կարգը.
52)    Ապացույցների հասկացությունը և տեսակները.
53)    Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներն ապացուցման գործընթացում օգտագործելու իրավական կարգավորման խնդիրները.
54)    Ապացույցների թույլատրելիության հասկացությունը և թույլատրելիության որոշման չափանիշները.
55)    Ապացուցման առարկան և սահմանները: Որոշակի ապացույցների առկայությամբ հավաստվող հանգամանքներ.
56)    Ձերբակալման հասկացությունը, նպատակները և կիրառման հիմքերը.
57)    Խափանման     միջոցների    հասկացությունը,     նպատակները,    տեսակները    և կիրառման հիմքերը.
58)    Ձերբակալման, կալանավորման (որպես խափանման միջոցի) և կալանքի (որպես պատժի տեսակի) տարբերությունները.
59)    ՀՀ   վճռաբեկ   դատարանի   իրավական   դիրքորոշումները   կալանքի   և   գրավի կիրառման դատավարական կարգի վերաբերյալ.
60)    Պետական, նոտարական և բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու դատավարական կարգը.
61)    Դատավարական ժամկետների հաշվարկումը և բաց թողնված ժամկետների վերականգման կարգը:

Քրեական դատավարություն (հատուկ մաս)

62)    Վկայի և տուժողի հարցաքննության դատավարական կարգը.
63)    Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության դատավարական կարգը.
64)    Առերեսման հիմքերն ու դատավարական կարգը.
65)    Անձին և առարկաները ճանաչման ներկայացնելու առանձնահատկությունները.
66)    Խուզարկության և առգրավման մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները.
67)    Փորձաքննություն նշանակելու հիմքերը.
68)    Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը.
69)    Քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը.
70)    Նախաքննության ընթացքում գործով վարույթի կարճման և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերն ու դատավարական կարգը.
71)    Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկումը.
72)    Մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազի կողմից լուծվող հարցերը.
73)    Դատարանի որոշմամբ կատարվող քննչական գործողությունները.
74)    Դատարանի որոշմամբ կիրառվող դատավարական հարկադրանքի միջոցները.
75)    Քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը.
76)    Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննումը, դրանց վերաբերյալ դատական որոշման բողոքարկումը.
77)    Առաջադրված մեղադրանքը դատական քննության ընթացքում լրացնելու կամ փոփոխելու կարգը.
78)    Դատարանում ամբաստանյալի հարցաքննության կարգը.
79)    Դատարանում վկայի և տուժողի հարցաքննության կարգը.
80)    Մեղադրական ճառի նշանակությունն ու կառուցվածքը.
81)    Դատական քննության արագացված կարգի կիրառման հիմքերը.
82)    Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգը.
83)    Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը.
84)    Դատական ակտերի բողոքարկման ժամկետները` վճռաբեկության կարգով.
85)    Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը.
86)    Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

Քրեագիտություն

87)    Փորձառական նմուշների վերցման կարգը.
88)    Ձգաբան փորձագետի լուծմանն առաջադրվող հարցերը.
89)    Հետքաբանական փորձաքննությամբ լուծվող հարցերը.
90)    Քննչական վարկածները.
91)    Դեպքի վայրի զննության մարտավարությունը.
92)    Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության մարտավարությունը.
93)    Լուսանկարներով և տեսաժապավեններով ճանաչման ներկայացնելու մարտավարությունը.
94)    Անձանց և դիակի ճանաչման ներկայացնելու մարտավարությունը:
3. Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն

Քրեական իրավունք (ընդհանուր մաս)

1)    Պատժի հասկացությունը և նպատակները.
2)    Պատժի տեսակները, հիմնական և լրացուցիչ պատիժները.
3)    Ազատազրկման հետ չկապված պատիժների բնորոշումը.
4)    Ազատազրկման կամ ազատության սահմանափակման հետ չկապված պատիժների բնորոշումը.
5)    Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները.
6)    Պատժի ժամկետները հաշվարկելը.
7)    Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու նախապայմանները.
8)    Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նախապայմանները.
9)    Համաներման և ներման բնութագիրը.
10)    Դատվածության քրեաիրավական հետևանքները: Դատվածության մարման և հանման պայմանները.
11)    Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակների և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների բնութագիրը:

Քրեական իրավունք (հատուկ մաս)

12)    Սպանության հասկացությունը, հասարակ սպանության տեսակները և ընդհանուր բնութագիրը.
13)    Որակյալ սպանությունների տեսակները և նրանց ընդհանուր բնութագիրը.
14)    Արտոնյալ սպանությունների տեսակները և նրանց ընդհանուր բնութագիրը.
15)    Ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու սուբյեկտիվ կողմի հատկանիշները.
16)    Կյանքի և առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնությունը.
17)    Հափշտակության հասկացությունը, տեսակները.
18)    Հափշտակությունների ծանրացնող հանգամանքները.
19)    Խուլիգանության սուբյեկտիվ կողմը.
20)    Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները.
21)    Կաշառք ստանալու սուբյեկտները:

Քրեական դատավարություն (ընդհանուր մաս)

22)    Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում.
23)    Դատախազի բացարկման հիմքերը.
24)    Քրեական դատավարությունում միջնորդությունների և պահանջների քննության կարգը.
25)    Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալման հիմքերը.
26)    Քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա ձերբակալման հիմքերը.
27)    Խափանման     միջոցների    հասկացությունր,     նպատակները,    տեսակները    և կիրառման հիմքերը.
28)    Ձերբակալման, կալանավորման (որպես խափանման միջոցի) և կալանքի (որպես պատժի տեսակի) տարբերությունները.
29)    ՀՀ   վճռաբեկ   դատարանի   իրավական   դիրքորոշումները   կալանքի   և   գրավի կիրառման դատավարական կարգի վերաբերյալ:

Քրեական դատավարություն (հատուկ մաս)

30)    Քրեական գործով վարույթի կասեցումը.
31)    Նախաքննության ընթացքում քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը.
32)    Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկումը.
33)    Մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազի կողմից լուծվող հարցերը.
34)    Դատարանի որոշմամբ կիրառվող դատավարական հարկադրանքի միջոցները, դրանց վերաբերյալ դատական որոշման բողոքարկումը.
35)    Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը.
36)    Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը.
37)    Դատական ակտերի բողոքարկման ժամկետները` վճռաբեկության կարգով.
38)    Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը.
39)    Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը.
40)    Դատական որոշման կատարման հետաձգումը.
41)    Հիվանդության պատճառով պատիժը կրելուց ազատելու հիմքերը.
42)    Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հիմքերը.
43)    Դատախազի լիազորություններըª անմեղսունակների գործերով նախաքննությունն ավարտելիս:

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք

44)    Դատապարտյալի հիմնական իրավունքները.
45)    Դատապարտյալի պարտականությունները.
46)    Դատապարտյալի առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման կարգը.
47)    Դատապարտյալի ուղղման հիմնական միջոցները.
48)    Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ սահմանած դատավճիռների կատարման կարգը.
49)    Տուգանքի կատարումը որպես հիմնական և լրացուցիչ պատիժ.
50)    Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը որպես հիմնական և լրացուցիչ պատիժ.
51)    Հանրային աշխատանքներ սահմանած դատավճիռների կատարման կարգը, վերահսկողությունը դրա կատարման նկատմամբ և դատապարտյալի պատասխանատվությունը.
52)    Կարգապահական գումարտակում պահելու կարգը, պայմանները.
53)    Կալանքի ձևով պատիժ սահմանող դատավճիռների կատարման կարգը, պայմանները.
54)    ՈՒղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելը.
55)    Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցները.
56)    Պատժի կրման պայմաններն ուղղիչ հիմնարկներում.
57)    Ուղղիչ հիմնարկների տեսակները, դրանց տարբերությունը.
58)    Ուղղիչ հիմնարկի տեսակը փոփոխելու դեպքերը, կարգը.
59)    Պատժից ազատելու հիմքերը, կարգը, վերահսկողությունըª պատժից ազատելու և պայմանականորեն չկիրառելու դեպքերում.
60)    Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու կարգը, այդ միջոցները փոփոխելու և դադարեցնելու հիմքերը.
61)    Դատարանում դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախադրյալները.
62)    Դատարանում դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման առանձնահատկությունները.
63)    Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման կարգը.
64)    Անչափահաս դատապարտյալի պատիժը կրելու առանձնահատկությունները.
65)    Պատիժը կրելու վայր մուտքի և ելքի կարգը:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք

66)    Ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքները.
67)    Պաշտպանի, մերձավոր ազգականների և այլ անձանց հետ տեսակցելը.
68)    Ձերբակալված կամ կալանավորված անձանց կապն արտաքին աշխարհի հետ.
69)     Ձերբակալված կամ կալանավորված անձանց պարտականությունները.
70)    Կանանց և անչափահասների արգելանքի կամ կալանքի տակ պահելու առանձնահատկությունները.
71)    Ձերբակալված անձանցª ձերբակալվածների պահելու վայրերում և կալանավորված անձանցª կալանավորվածների պահելու վայրերում անջատ պահելը.
72)    Կալանավորված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները.
73)    Պատժախցում կալանավորված անձանց պահելու առանձնահատ¬կությունները.
74)    Ձերբակալված անձանց արգելանքից և կալանավորված անձանց կալանքից ազատելու կարգը:

4. Պետական շահերի պաշտպանություն

Քաղաքացիական օրենսգիրք

1)    Քաղաքացիական իրավունքի հասկացությունը և խնդիրները.
2)    Քաղաքացիական իրավահարաբերությունների ծագման հիմքերը.
3)    Իրավաբանական անձի հասկացությունը և հատկանիշները.
4)    Իրավաբանական անձանց տեսակները.
5)    ՀՀ մարզերի և համայնքների իրավասուբյեկտության առանձնահատկությունները, պետությունը որպես քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտ.
6)    Պետական սեփականության իրավունքի հասկացությունը, ծագման և դադարման հիմքերը, պետական սեփականության իրավունքի օբյեկտները.
7)    Հողի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները.
8)    Պետության   սեփականությունը   հանդիսացող   հողամասերի   օտարման   կարգը: Պետության    սեփականությունը    հանդիսացող    հողամասերն     օգտագործման, վարձակալության տրամադրելու հիմքերն ու կարգը.
9)    Ապօրինի շինարարության և ինքնակամ կառույցի հասկացությունը,  կարգավիճակը.
10)    Սեփականության իրավունքի պաշտպանության քաղաքացիաիրավական եղանակները.
11)    Գործարքի հասկացությունը, գործարքի տեսակները և ձևերը, գործարքի վավերության պայմանները.
12)    Պարտավորության հասկացությունը, տեսակները և տարրերը.
13)    Պայմանագիրը փոփոխելը և լուծելը.
14)    Քաղաքացիաիրավական պատասխանատվության տեսակները և հիմքերը.
15)    Վնաս պատճառելու համար պատասխանատվության հիմքերը.
16)    Անհիմն հարստացման հետևանքով ծագող պարտավորության հասկացությունը և տեսակները:

Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

17)    Քաղաքացիական դատավարության հասկացությունը և խնդիրները.
18)    Քաղաքացիական դատավարության փուլերի ընդհանուր բնութագիրը.
19)    Քաղաքացիական դատավարության կողմերի հասկացությունը, նրանց դատավարական իրավունքները և պարտականությունները.
20)    Երրորդ անձանց հասկացությունը: Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող և չներկայացնող երրորդ անձինք.
21)    Քաղաքացիական գործերի ընդդատության հասկացությունը և տեսակները: Առարկայական ընդդատությունը.
22)    Ապացույցների հասկացությունը և դասակարգումը: Ապացույցների տեսակները.
23)    Հայցային վարույթի հասկացությունը և էությունը.
24)    Հայցի հասկացությունը: Հայցի տարրերը և հայցի հարուցման իրավունքը.
25)    Հայցի ապահովում.
26)    Հայցային վաղեմություն.
27)    Դատական ակտը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու վարույթ.
28)    Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման վարույթ.
29)    Վերաքննիչ վարույթի րնդհանուր բնութագիրը և վերաքննիչ բողոքարկման իրավունքը: Վերաքննիչ բողոք բերելու կարգը.
30)    Վճռաբեկ վարույթը, վճռաբեկ բողոքարկման իրավունքը: Վճռաբեկ բողոք բերելու կարգը.
31)    Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը և բողոք բերելու իրավունք ունեցող անձինք.
32)    Օտարերկրյա դատարանների և արբիտրաժների վճիռների ճանաչումը և կատարումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք

33)    Վարչական դատավարության հասկացությունը և խնդիրները.
34)    Վարչական դատարան դիմելու իրավունքը.
35)    Վարչական դատավարության մասնակիցները.
36)    Դատական ծանուցումները.
37)    Գործ հարուցելու հիմքը և հայցի տեսակները.
38)    Հայց ներկայացնելու ժամկետները և հայցադիմումին ներկայացվող պահանջները.
39)    Հայցադիմումը վարույթ ընդունելը, հայցադիմումի ընդունումը մերժելը.
40)    Հայցադիմումի պատասխան ներկայացնելու կարգը.
41)    Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները.
42)    Ապացույցները   վարչական   դատավարությունում:    Լրացուցիչ   ապացույցների ընդունումը և հետազոտումը.
43)    Վարչական  դատարանի  ակտերը,  դրանց   ուժի  մեջ  մտնելը  և  բողոքարկման կարգը.
44)    Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը, դրանց դեմ բողոք բերելու իրավունքը և ժամկետները.
45)    Նորմատիվ  իրավական  ակտերի իրավաչափությունը  վիճարկելու  վերաբերյալ գործերի վարույթը.
46)    Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը.
47)    Դատական   կարգով   վարչական   պատասխանատվության   ենթարկելու   մասին գործերի վարույթը.
48)    Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք

49)    Վարչարարության հասկացությունը և սկզբունքները.
50)    Վարչական մարմինները ՀՀ-ում.
51)    Վարչական վարույթը և այն իրականացնող մարմինները.
52)    Վարչական վարույթի մասնակիցները, փուլերը և ժամկետները.
53)    Վարչական ակտը և դրա տեսակները.
54)    Վարչական ակտի ձևերը և գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները.
55)    Վարչական ակտի որոշակիությունը և հիմնավորվածությունը.
56)    Վարչական ակտ ընդունելը և ուժի մեջ մտնելը.
57)    Վարչական ակտի գործողության ժամկետը.
58)    Վարչական ակտն առոչինչ համարելու հիմքերը և կարգը.
59)    Վարչական ակտը ոչ իրավաչափ համարելու դեպքերը և հետևանքները.
60)    Վարչական բողոք բերելու հիմքերը և կարգը: Վարչական ակտի բողոքարկման ժամկետները.
61)    Վարչարարությամբ պատճառված վնասի համար պատասխանատվություն կրողը և պատասխանատվության հիմքերը: Վարչարարությամբ պատճառված վնասի հատուցումը:

Պետական շահերի պաշտպանություն

62)    Քաղաքացիական    դատավարությանը    դատախազի    մասնակցության    հիմքերը: Դատախազի կարգավիճակը քաղաքացիական դատավարությունում.
63)    Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելիս դատախազի իրավունքները.
64)    Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը և հայցի տեսակները.
65)    Հայց հարուցելու նպատակով նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազի լիազորությունները.
66)    Պետությանը պատճառված վնասը վերականգնելու   ուղղությամբ մինչև հայցի հարուցումը դատախազի կողմից ձեռնարկվող միջոցները.
67)    Պետական    շահերի    պաշտպանության    հայցի    հարուցումն    այլ    երկրների դատարաններում և արբիտրաժներում.
68)    Պետական շահերին վերաբերող դիմումների քննարկման կարգը.
69)    Դատախազի   կողմից   քաղաքացիական   և   վարչական   գործերով   դատական ակտերի բողոքարկումը վերաքննության և վճռաբեկության կարգով:

5. Դատախազական այլ գործունեություն

ՀՀ սահմանադրական իրավունք

1)    ՀՀ Սահմանադրության ընդունման և  փոփոխման կարգը.
2)    ՀՀ քաղաքացիության ձեռքբերման  հիմքերը և կարգը.
3)    ՀՀ քաղաքացիության դադարման հիմքերը.
4)    Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում.
5)    Իրավական ակտերի տեսակները և ստորադասությունը.
6)    Իրավական ակտն անվավեր և չեղյալ ճանաչելը.
7)    Իրավական ակտերի մշակման, քննարկման և ընդունման կարգը.
8)    Օրենսդրական նախաձեռնություն: Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելը.
9)    Օրենսդրական տեխնիկայի կանոնները.
10)    Նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության կարգը:

Միջազգային իրավունք

11)    Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարան դիմելու կարգը և պայմանները.
12)    Միջազգային պայմանագրի դասակարգումը.
13)    Միջազգային պայմանագրի կնքման գործընթացը.
14)    ՀՀ միջազգային պայմանագիրը վավերացնելու, հաստատելու, այդ պայմանագրին միանալու կարգը.
15)    Միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու կարգը.
16)    Միջազգային հանցագործության հասկացությունը և տեսակները.
17)    Քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ միջազգային-իրավական փաստաթղթերը.
18)    Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու պայմանները միջազգային պայմանագրերի բացակայության պարագայում.
19)    Հանձնման համար հիմք հանդիսացող հանցագործությունները` ըստ «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայի.
20)    Հանցագործություն կատարած անձանց հանձնումը  մերժելու դեպքերը.
21)    Հանցագործություն կատարած անձանց հանձնումը  հետաձգելու  դեպքերը:
Դատախազության մասին իրավական ակտեր
22)    Դատախազությունում պաշտոնի նշանակվելու համար ներկայացվող ընդհանուր պահանջները և արգելանքները.
23)    Դատախազության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները.
24)    Դատախազության դասային աստիճանների շնորհման ժամկետները.
25)    Դատախազության կոլեգիան, դրա գործունեության կարգը.
26)    Դատախազի նկատմամբ կիրառվող սահմանափակումները.
27)    Դատախազի իրավական պաշտպանվածությունը.
28)    Դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը.
29)    Դատախազի լիազորությունները կասեցնելը.
30)    Դատախազին պաշտոնից ազատելը.
31)    Դատախազի ատեստավորումը.
32)    Դատախազի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը.
33)    Հայաստանի Հանրապետության դատախազությունում ծառայողական ենթակայությունը.
34)    ՀՀ դատախազությունում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցկացնելու կարգը.
35)    Դատախազությունում պարտադիր հսկողության վերցնելու ենթակա փաստաթղթերն ու նամակները և դրանց ընթացք տալու կարգը.
36)    Դատախազի վարքագծի կանոնները ծառայողական հարաբերություններումª ըստ «Դատախազի վարքագծի կանոնագրքի».
37)    ՀՀ գլխավոր դատախազության գործունեության ուղղություններըª ըստ «ՀՀ դատախազության կանոնակարգի»:

 

Հայաստանի Հանրապետության դատախազությունում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցկացնելու կարգը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ

ՀՐԱՄԱՆ

 

«16» 06. 2008թ. ,  Երևան   №56

 

Հայաստանի Հանրապետության դատախազությունում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցկացնելու կարգը հաստատելու մասին

 

 Հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մասը, 65-րդ հոդվածը, «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, ի կատարումն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ մասի, 60-րդ և 62-րդ հոդվածների և «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազի հրամանի 17-րդ կետի 15-րդ ենթակետի և 24-րդ կետի՝

 

 Հրամայում եմ`


1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատախազությունում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի`
1) 2007 թվականի դեկտեմբերի 14-ի «Դատախազների տարեկան վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 77 հրամանը.
2) 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Դատախազների լրացուցիչ վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 85 հրամանը.
3) 2008 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 3 հրամանը:
3. Սույն հրամանի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ` Ա.Դանիելյանի վրա:
4. Հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության  վարչությունների և բաժինների պետերին, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների և կայազորների զինվորական դատախազներին, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ղեկավարներին և «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2008թվականի օգոստոսի 20-ից:

 

Արդարադատության պետական խորհրդական` Ա.Գ.Հովսեփյան

 

Հավելված
ՀՀ գլխավոր դատախազի
«16» _06 _ 2007 թ.
N 56 հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՊԱՏԱՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են դատախազի, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի պետական  ծառայողի (այսուհետ` ծառայող) վերապատրաստում և դատախազների թեկնածությունների (այսուհետ` թեկնածու) ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստում անցկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1) մասնագիտական պատրաստում` թեկնածուների մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման դատախազների պատրաստում, կարողությունների և հմտությունների ձևավորում, գիտելիքների ծավալի ընդլայնում և որակավորման բարձրացում.
2) վերապատրաստում` դատախազների կամ ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում` գիտելիքների մակարդակի բարձրացման, գործնական հմտությունների ձեռքբերման և զարգացման, ինչպես նաև աշխատանքի բնականոն գործունեության ապահովման համար, կոնկրետ  ոլորտների ուսումնասիրության միջոցով, ըստ անհրաժեշտության կազմակերպվող պարտադիր ուսումնական գործընթաց.
3) տարեկան վերապատրաստում` համապատասխան կրթական ծրագրով դատախազների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված, յուրաքանչյուր տարի կազմակերպվող պարտադիր ուսումնական գործընթաց.
4)  լրացուցիչ վերապատրաստում` ատեստավորման կամ գնահատագրման արդյունքների հենքի վրա, հիմնական կրթական ծրագրերից դուրu մաuնագիտական որակները կատարելագործող, անձի մաuնագիտական որակավորումը լրացնող ուսումնական գործընթաց.
5) մաuնագիտական վերապատրաստում` դատախազական գործունեության առանձին ոլորտի համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների յուրացմանն ու oգտագործմանը նպատակաուղղված ուuուցման գործընթաց.
6) կրթական ծրագիր`  որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալ.
7) ուսումնական պլան` ուuումնաuիրվող առարկաների (դրանց բաժինների, հատուկ թեմաների, դաuընթացների) անվանացանկը և ունկնդիրների ուuուցման տեuակները (դաuախոuություն, uեմինար պարապմունք, գործնական աշխատանք, ինքնուրույն աշխատանք և այլն).
8) դասավանդման սեղմագիր` ուսումնասիրվող առարկայի կամ թեմայի կամ այլ նյութի վերաբերյալ իրականացվող դասընթացի գրավոր նկարագրություն.
9) ունկնդիր` uահմանված կարգով «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ` դպրոց) համապատասխան կրթական ծրագրով ուuումնառող անձ.
10) դաuախոս` ունկնդրի տեuական գիտելիքների յուրացումն ապահովող և գործնական կարողությունների զարգացմանը նպաuտող մաuնագետ.
11) ուuումնառության ժամկետ` տվյալ դասընթացի կրթական չափորոշիչով uահմանված ուuումնառության նվազագույն տևողություն.
12) կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը uահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ունկնդիրների ուuումնական բեռնվածության առավելագույն ծավալը և նրանց ներկայացվող որակական պահանջները.
13) հեռավար (դիuտանցիոն) ուuուցում` համակարգված ուuուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուuուցման գործընթացը ունկնդրի և դաuախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով.
14) դրuեկություն (էքuտեռն)` ինքնակրթությամբ և դպրոցում գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով իրականացվող կրթության ձև.
3. Վերապատրաստման ընթացքում դատախազները և ծառայողներն ազատվում են իրենց պարտականությունների կատարումից՝ այդ ընթացքում պահպանելով պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը:

 

2. ԿՐԹԱԿԱՆ  ԾՐԱԳԻՐԸ

 

4. ՈՒնկնդիրների ուսուցումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի (այսուհետ` գլխավոր դատախազ) հաստատած ընդհանուր կրթական ծրագրով:
5. Հայաuտանի Հանրապետության դատախազությունում իրականացվող կրթական ծրագրերն են`
1) դատախազների կամ ծառայողների վերապատրաստման կրթական ծրագիր.
2) դատախազների կամ ծառայողների լրացուցիչ վերապատրաստման կրթական ծրագիր.
3) դատախազների կամ ծառայողների այլ վերապատրաստման կրթական ծրագիր.
4) մաuնագիտական պատրաստման կրթական ծրագիր.
6. Կրթական ծրագրերը նպատակաուղղված են ուսուցման միջոցով համապատաuխան որակավորման մաuնագետների պատրաuտմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը:
7. Դպրոցը, սահմանված կարգով, մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը, գլխավոր դատախազի հաuտատմանն է ներկայացնում հաջորդ տարվա  ունկնդիրների կրթական ծրագիրը: Կրթական ծրագիրը հաuտատվում է դրա ներկայացման oրվանից մեկամuյա ժամկետում:
8. Ծրագիրը պետք է առնվազն ներառի`
1) կրթական չափորոշիչները,
2) ուսուցման ձևը.
3) ուսումնառության ժամկետը` բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի.
4) գնահատման եղանակը` բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
9. Կրթական ծրագրի կատարումն ապահովելու համար կազմվում են ուսումնական պլան և դասավանդման սեղմագրեր:
10. Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության կազմակերպման արդյունավետության ապահովման անհրաժեշտությունը հաշվի առնելով, դատախազների որոշակի խմբի համար կրթական ծրագրում կարող են նախատեսվել առանձին պայմաններ:    
11. Կրթական ծրագրերը կազմելիս հաշվի են առնվում համապատասխան իրավական ակտերով դատախազներին վերապահված գործառույթների և լիազորությունների առանձնահատկությունները, ինչպես նաև դատախազությունում պաշտոնավարման կարգին ու պայմաններին վերաբերող պահանջները` ծրագրերում ընդգրկելով տեսական և գործնական պարապմունքներ անցկացնելու վերաբերյալ առարկաներ:
12. Ունկնդիրների յուրաքանչյուր խմբին դասավանդվող առարկաների կամ թեմաների կամ ուսումնասիրվող այլ նյութերի ընտրությունը կատարում է դպրոցը՝ հաշվի առնելով համապատասխան խմբում ընդգրկված դատախազների կամ ծառայողների գործունեության հիմնական ուղղվածությունները և տվյալ ժամանակահատվածում համապատասխան առարկաների դասավանդման հնարավորությունները:

 

3. ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ  ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմը կամ գլխավոր դատախազության անձնակազմի բաժինը յուրաքանչյուր տարի, մինչև փետրվարի 1-ը, գլխավոր դատախազի հաստատմանն է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում ուսուցման ենթակա ունկնդիրների ցուցակը:
14. Այլ կրթական ծրագրերով ուսուցման ենթակա ունկնդիրների ցուցակը գլխավոր դատախազի հաստատմանը ներկայացվում է օրենքով կամ սույն կարգով պայմանավորված այլ ուսումնական գործընթացներ կազմակերպելու անհրաժեշտության  դեպքերում` դպրոցի հետ ծրագրային դրույթները նախապես համաձայնեցնելուց հետո:
15. Դպրոցը հաստատված ցուցակների հիման վրա կազմում է ունկնդիրների ուսուցման ընդհանուր ժամանակացույց:
16. ՈՒնկնդիրները ուսուցման դասընթացներ անցնում են` ըստ ժամանակացույցում նշված խմբերի: Խմբերում կարող է ընդգրկվել ոչ ավել, քան 25 ունկնդիր:
17. ՈՒսուցման դասընթացներին ունկնդիրների խմբերում, անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ կարող է կատարել դպրոցի տնօրենը` գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ:
18. ՈՒնկնդիրների ուսուցման ընդհանուր ժամանակացույցն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ կամ գլխավոր դատախազության անձնակազմի բաժին՝ ոչ ուշ, քան դասընթացները սկսվելուց 20 օր առաջ:
19. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմը և գլխավոր դատախազության անձնակազմի բաժինը պատասխանատվություն են կրում ուսուցման դասընթացների վերաբերյալ  ունկնդիրների ներկայանալու ծանուցումն ապահովելու համար:

 

4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ  ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

20. ՈՒսումնական գործընթացը կազմակերպվում է դպրոցում, uույն կարգին և իրավական այլ ակտերին համապատաuխան և կարգավորվում է դպրոցի գործունեության կազմակերպմանն ուղղված ուuումնական պլաններով, դասավանդման սեղմագրերով, ուuումնական ժամանակացույցով և դաuացուցակներով, որոնք հաuտատում է դպրոցի տնօրենը՝ ընդհանուր կրթական ծրագրի շրջանակում:
21. ՈՒuումնառությունն անցկացվում է դասախոսությունների, uեմինարների, ուuումնական դասախաղերի, բանավեճերի, ընդունված դատական ակտերի և քրեական գործերով վարույթների, դրանց յուրահատկությունների շուրջ հարցերի քննարկման, կոնկրետ գործերին ծանոթանալու, ինչպեu նաև ունկնդիրների ինքնակրթությունը խրախուuող դիդակտիկ նյութերի, տեuաժապավենների, ձայնագրված դասախոսությունների oգտագործմամբ և կրթական արդի այլ եղանակներով:
22. Կրթական ծրագիրն իրականացվում է առկա (uտացիոնար), հեռավար (դիuտանցիոն) և դրuեկության (ինքնակրթության) ձևերով:
23. ՈՒսուցման բոլոր ձևերի համար նույն կրթական ծրագրի շրջանակում գործում է միաuնական կրթական չափորոշիչը:
24. ՈՒսուցման ձևի ընտրությունը նախատեսվում է կրթական ծրագրում, որը դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է գլխավոր դատախազը:
25. ՈՒնկնդիրների պարտադիր կամ լրացուցիչ վերապատրաստումը և մասնագիտական պատրաստումն անցկացվում է սույն կարգով նախատեսված ուսումնառության ժամկետներում:
26. ՈՒնկնդիրների այլ կրթական վերապատրաստման ծրագրերը, ըստ անհրաժեշտության, անցկացվում են գլխավոր դատախազի սահմանած ուսումնառության ժամկետում` համապատասխան կրթական չափորոշիչների համաձայն:
27. Դատախազը կամ ծառայողը այլ կրթական ծրագրի շրջանակում, ըստ անհրաժեշտության, ենթակա է մասնագիտական վերապատրաստման նաև Հայաստանի Հանրապետության դատախազությունում այլ որակավորում կամ աշխատանքային գործառույթներ պահանջող պաշտոնի նշանակման դեպքում:
28. ՈՒնկնդրի ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
29. ՈՒսուցման գործընթացին որպես դասախոսներ ներգրավվում են դպրոցի աշխատողները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ մասնագետներ, որոնց հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:
30. Եթե դպրոցը  չի ապահովում ծրագրում նշված բոլոր պահանջները, ապա ծրագիրը կարող է կատարվել տարբեր ուuումնական հաuտատությունների կողմից` ըuտ դրանում նշված ոլորտների, որոնք որոշվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն անցկացված գնման ընթացակարգով:
31. Վերապատրաuտման ընթացքում դասավանդմանն առընչվող հարաբերությունները կարգավորվում են դպրոցի կամ տվյալ ուuումնական հաuտատության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով:

 

5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

32. ՈՒսումնառության ժամկետի չափման միավորը մեկ դասաժամն է, որի տևողությունը 40 րոպե է:
33. Պարտադիր վերապատրաստման ուսումնառության ժամկետի տևողությունը կազմում է առնվազն 80, բայց 100 դասաժամից ոչ ավելի:
34. Ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման կարիք ունեցող դատախազների կամ ծառայողների ուսումնառության ժամկետի տևողությունը կազմում է առնվազն 240, բայց 300 դասաժամից ոչ ավելի:
35. ՈՒնկնդիրների մասնագիտական պատրաստման ուսումնառության ժամկետի տևողությունը կազմում է առնվազն 640, բայց 960 դասաժամից ոչ ավելի:
36. Դպրոցում ուuումնական գործընթացը անցկացվում է աշնանային և գարնանային շրջաններով:

 

6. ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

37. Ունկնդրի ուսուցման արդյունքների գնահատումը կատարում է քննական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
38. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` գլխավոր դատախազի տեղակալից, դպրոցի տնօրենից և երեք այլ մասնագետներից, որոնց նշանակում և ազատում է գլխավոր դատախազը:
39. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը՝ որպես հանձնաժողովի նախագահ, իսկ նրա կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում` դպրոցի տնօրենը՝ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ:
40. Հանձնաժողովը՝
1) դպրոցից ստանում է քննությանը ներկայացած ունկնդիրների ցուցակը և դրա անցկացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.
2)  քննարկում է ունկնդիրների գործողությունները սույն կարգի պահանջների կատարման իրավաչափության համատեքստում և կայացնում որոշում` նրանց քննությանը թույլատրելու կամ չթույլատրելու մասին.
3) անցկացնում է ունկնդիրների  թեստավորումը.
4) ստուգում և գնահատում է ունկնդիրների  թեստավորման արդյունքները.
5) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
6) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված ունկնդիրների բողոքները.
7) հաստատում և հրապարակում է հարցազրույցի փուլ անցած ունկնդիրների ցուցակը.
8) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը  կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.
9) ունկնդիրների հետ անցկացնում է  հարցազրույց.
10) ստուգում է ունկնդիրների  մասնագիտական պատրաստվածությունը և գործնական ունակությունները.
11) յուրաքանչյուր ունկնդրի հարցազրույցից անմիջապես հետո բաց քվեարկությամբ կայացնում է համապատասխան որոշում.
12) ամփոփում է արդյունքները.
13) իրականացնում է իրավական ակտով նախատեսված այլ գործառույթներ:
41. Հանձնաժողովն իր աշխատանքները  կազմակերպում է նիստերի միջոցով:
42. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
43. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը  մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
44. Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են:
45. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է գնահատման հետ կապված աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.
4) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
46. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`
1) վարում է նիստերը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
2) իրականացնում է վերահսկողություն թեստավորման աշխատանքների կատարման նկատմամբ.
3) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
47. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է գնահատման հարցազրույցի փուլին և տալիս հարցեր ունկնդիրներին.
2) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
3) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր ունկնդրի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.
4) ստորագրում է մրցույթի ամփոփման արդյունքները, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է«հատուկ կարծիքը կցվում է»բառերը.
5) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
6) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ :
48. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.
2) բացատրում է ունկնդիրներին գնահատման հետ կապված տեխնիկական հարցերը.
3) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
49. Հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները կատարում է դպրոցի  աշխատողը` դպրոցի տնօրենի հանձնարարությամբ:
50. Հանձնաժողովի քարտուղարը ձայնի իրավունք չունի:
51. Հանձնաժողովի գործունեությունը կարող է դադարեցվել գլխավոր դատախազի համապատասխան իրավական ակտով:

 

7. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

52. Համապատասխան կրթական ծրագրի յուրացումն ավարտվում է ունկնդիրների գիտելիքների, կարողությունների և հմտությունների պարտադիր ամփոփիչ գնահատմամբ, որն անցկացվում է սույն կարգին և գլխավոր դատախազի իրավական այլ ակտերին համապատասխան:
53. ՈՒնկնդիրը համարվում է վերապատրաստումը կամ մասնագիտական պատրաստումը անցած՝ գիտելիքների և ունակությունների գնահատման արդյունքում:
54. Գնահատումը կատարվում է միայն մատուցված ուսումնառության նյութի շրջանակներում՝ թեստավորման և հարցազրույցի կամ թեստավորման եղանակով: Գնահատման օրը որոշում է հանձնաժողովը:
55. Թեկնածուների որակավորման քննության արդյունքների գնահատումը իրականացվում է թեստավորման և հարցազրույցի եղանակով:
56. Դատախազի կամ ծառայողի վերապատրաստման արդյունքները գնահատվում են թեստավորման եղանակով:
57. Հարցազրույցն իրականացվում է հարց ու պատասխանի միջոցով` մատուցված նյութի շրջանակում գիտելիքների յուրացման նվազագույն չափաքանակն ապահովելու համար:
58. Հարցազրույցի ընթացքի վերաբերյալ արձանագրությունում նշվում է ունկնդրին տրված հարցերի բովանդակությունը, դրանց պատասխանների ճիշտ կամ սխալ լինելը և գնահատման արդյունքը:
59. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները և քարտուղարը:
60. Թեստավորումը կատարվում է գրավոր թեստային առաջադրանքների միջոցով, գիտելիքների յուրացման նվազագույն չափաքանակի ապահովման համար, որոնք մատուցված նյութի շրջանակում կազմում է դպրոցը` դպրոցի տնօրենի սահմանած կարգով:
61. Կրթական ծրագրով նախատեսված յուրաքանչյուր դասընթացի արդյունքների գնահատման համար կազմված թեստային առաջադրանքների առավելագույն չափը սահմանում է հանձնաժողովը :
62. Ունկնդրի ուսուցման արդյունքները գնահատվում է դրական, եթե նա առնվազն`
1) հիսուն տոկոսով տիրապետում է դասընթացի ժամանակ մատուցված նյութին` հարցազրույցի եղանակով անցկացված գնահատման արդյունքում,
2) յոթանասուն տոկոսով տիրապետում է դասընթացի ժամանակ մատուցված նյութին` թեստավորման եղանակով անցկացված գնահատման արդյունքում:
63. Դրական գնահատական ստացած ունկնդիրը համարվում է ուսուցումն անցած:
64. Գնահատման արդյունքում բացասական գնահատական ստացած`
1) դատախազին կամ ծառայողին հնարավորություն է տրվում կրկին անցնել նույն դասընթացը՝ սույն կարգով նախատեսված կարգով,
2) թեկնածուին հնարավորություն է տրվում կրկին անցնել ուսուցումը` այդ նպատակով կազմակերպված վճարովի դասընթացում :
65. ՈՒնկնդիրը  հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկել գլխավոր դատախազին՝ հանձնաժողովի որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում:
66. Ունկնդրի բողոքը հիմք է գնահատման արդյունքների վերանայման և, անհրաժեշտության դեպքում, սույն կարգով սահմանված գնահատման կարգով վերագնահատում իրականացնելու համար:
67. Վերագնահատումը իրականացնում է բողոքարկման հանձնաժողովը, որի կազմը սահմանում է գլխավոր դատախազը:
68. Կրկնակի գնահատման արդյունքում նորից բացասական գնահատական ստացած դատախազի կամ ծառայողի վերաբերյալ հանձնաժողովը միջնորդություն է ներկայացնում գլխավոր դատախազին կամ դատախազության աշխատակազմի ղեկավարին` դատախազի արտահերթ ատեստավորում անցկացնելու կամ օրենքով սահմանված կարգով ծառայողին պաշտոնից ազատելու մասին:
69. Ուսուցումն անցած ունկնդրին տրվում է ավարտական վկայական:
70. Ստացված վկայականի պատճենը կցվում է դատախազի կամ ծառայողի անձնական գործին:
71. Բացասական գնահատական ստացած ունկնդրին դպրոցի կողմից տրվում է տեղեկանք՝ ունկնդրած ծրագրի ծավալի և բովանդակության վերաբերյալ:

 

8. ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՃԱԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

72. ՈՒսումնառության ժամանակ դպրոցը վարում է ունկնդրի հաճախելիության մատյան, որտեղ դասընթացի յուրաքանչյուր օրվա համար նշվում է ունկնդրի ներկա կամ բացակա լինելը և հաշվարկվում է նրա ունկնդրած ծրագրի ժամաքանակը:
73. ՈՒսումնառության արդյունքների վերաբերյալ դպրոցը վարում է հաշվառման մատյան, որտեղ նշվում է ունկնդրի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ուսումնառության ժամկետները, դրա արդյունքում ստացված փաստաթղթի համարը:
74. Դպրոցը յուրաքանչյուր տարվա վերջում ամփոփ տեղեկանք է ներկայացնում գլխավոր դատախազին կամ դատախազության աշխատակազմ՝ ուսուցումն անցած ունկնդրի ուսումնառության արդյունքների վերաբերյալ:
75. ՈՒսումնառության ժամկետի մեկ քառորդից ավելի բացակայության դեպքում ունկնդրի ուսուցման գործընթացը չի գնահատվում, և նա սույն կարգով նախատեսված կարգով անցնում է կրկնակի ուսուցում:
76. Օրենքով սահմանված կարգով իրավական գնահատական տալու նպատակով, հաճախելիության պայմանների խախտման փաստի վերաբերյալ, դպրոցի տնօրենը գլխավոր դատախազին ներկայացնում է տեղեկանք, որտեղ նշվում են խախտում թույլ տված ունկնդիրների անձնական տվյալները, պաշտոնը, դասընթացի ժամանակահատվածը և հաճախելիությունը:
77. Սույն կարգով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ունկնդիրը, օրենքով սահմանված կարգով, ենթարկվում է կարգապահական պատասխանատվության:

Պետծառայողներ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՀՐԱՄԱՆ

 

«11» 02. 2016թ. ,  Երևան   №19

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 10 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթների և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայողների գործունեության գնահատման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, դրանով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթի և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայողների գործունեության գնահատման թեստավորման փուլի հարցաշարում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2008 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ և բաց մրցույթներ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 87 հրամանի 26-րդ և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2008 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայողների գործունեության գնահատման կարգը սահմանելու մասին» N 88 հրամանի 29-րդ կետերը, ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 30-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 4-րդ մասով, 65-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթի և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայողների գործունեության գնահատման թեստավորման փուլի հարցաշարը՝ համաձայն հավելվածի (կցվում է): 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2009 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթի և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայողների գործունեության գնահատման թեստավորման փուլի հարցաշարը հաստատելու մասին» N 10 հրամանը: 3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ղեկավար Հ.Նավասարդյանի վրա: 4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների պետերին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազին, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազներին, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականներին և օգնականներին:

 

Արդարադատության երկրորդ դասի պետական  
Խորհրդական   Գ.Ս. ԿՈՍՏԱՆՅԱՆ


 

 

Հավելված 
ՀՀ գլխավոր դատախազի 
«11»  02   2016թ.
 N 19   հրամանի

 

Ներբեռնել Հարցաշար

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱԿ ԵՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում (այսուհետ՝ աշխատակազմ) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ և բաց մրցույթներ (այսուհետ՝ մրցույթ) անցկացնելու կարգը (այսուհետ՝ կարգ):
2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` դատախազության աշխատակազմում պետական ծառայության (այսուհետ՝ աշխատակազմում պետական ծառայություն) թափուր պաշտոն զբաղեցնելու հավասարությունը և մատչելիությունը:
3. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն է համարվում աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված` օրենքով սահմանված կարգով չզբաղեցված պաշտոնը:
4. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է սույն կարգով սահմանված կարգով փակ կամ բաց մրցույթներ (այսուհետ՝ փակ կամ բաց մրցույթ) անցկացնելու միջոցով: 
Մրցույթ չի անցկացվում աշխատակազմում պետական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալու դեպքում: 
5. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար, օրենքով սահմանված կարգով, անցկացվում են փակ և բաց մրցույթներ:


2. ՄՐՑՈՒՅԹԻ  ՄԱՍԻՆ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է աշխատակազմը:
7. Փակ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելու oրվանից ոչ ուշ, քան քսան օր առաջ:  Հայտարարության տեքստը փակցվում է աշխատակազմի պետական ծառայողների կողմից տեղեկանալու համար մատչելի վայրում, ինչպես նաև ինտերնետում` Հայաստանի Հանրապետության դատախազության ինտերնետային պաշտոնական կայք-էջում:
8. Բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև ինտերնետում` Հայաստանի Հանրապետության դատախազության ինտերնետային պաշտոնական կայք-էջում: Հայտարարությունը հրապարակվում է աշխատակազմում պետական ծառայության պաշտոնը թափուր համարվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

9.  Մրցույթ անցկացնելու մասին հայտարարության մեջ պետք է ընդգրկված լինեն առնվազն հետևյալ տվյալները`
1) համապատասխան մարմնի անվանումը.
2) աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնի անվանումը և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
3) աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
4) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի փակ մրցույթի մասին հայտարարության հրապարակման 10-րդ (բացառությամբ ոչ աշխատանքային օրերի) և  բաց մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրը (բացառությամբ՝ ոչ աշխատանքային օրերի), ընդ որում փաստաթղթերի ընդունումը յուրաքանչյուր օրվա համար չպետք է պակաս լինի երեք ժամից.
5) մրցույթը սկսելու օրը, ժամը և վայրը.
6) մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:


3. ՄՐՑՈՒՅԹԻ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

10. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է աշխատակազմի կենտրոնական մարմինը:

 

11. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողին ներկայացնում են՝
1) գրավոր դիմում (հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին).
2) աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
3) տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.
4) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5) հայտարարություն` տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետման մասին. 
6) հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.
7) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական, զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք.
8) երկու լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
9) անձնագրի պատճենը:

 

12. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողը քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում է դրանք: Այդ մասին քաղաքացուն տրվում է համապատասխան ստացական, որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում:
Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի, այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:
Քաղաքացին կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել մրցութային հանձնաժողովին (այսուհետ` հանձնաժողով), որը դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն:
Աշխատակազմը, մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններին հարցում կատարելու միջոցով տեղեկանք է ստանում մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրած քաղաքացիների դատվածության վերաբերյալ:
13. Մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպեu նաև նախապատրաuտական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով,  աշխատակազմում՝ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողի կողմից վարվում է մրցույթներին մաuնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և աշխատակազմի կողմից կնքված մատյան:      Մատյանում առնվազն նշվում են մրցույթին մաuնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիuը, ամuաթիվը, անձնագրի համարը և uերիան, ինչպեu նաեւ ներկայացված փաuտաթղթերի էջերի քանակը:
Մրցույթին մաuնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու տվյալները  մատյանում գրառվում է նրա կողմից ներկայացված փաuտաթղթերը աշխատակազմի կողմից ընդունելու oրը:
Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ գրավոր հրաժարվել մրցույթին մասնակցելուց:
14. Եթե մրցույթին մասնակցելու համար մինչև սույն կարգի 9-րդ կետի 4-րդ  ենթակետում նշված ժամկետի լրանալը ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում աշխատակազմի ղեկավարին:
15. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողը մրցույթին մաuնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու (բացառությամբ մրցույթին մասնակցելուց հրաժարվածների) վերաբերյալ փաuտաթղթերի փաթեթը  (համարակալված, կարված և կնքված) և այդ փաuտաթղթերի համապատաuխանելիության ու ամբողջականության մաuին տեղեկանքը ներկայացնում է հանձնաժողովին:
16. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում քննության է առնում մրցույթին ներկայացած քաղաքացիների փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում՝ մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մրցույթին մասնակցել չթույլատրելու մասին: Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մաuնակցել մրցույթին, եթե առկա է սույն կարգի 23-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը կամ անձը չի բավարարում սույն կարգի 22-րդ կետում նշված պահանջներին, կամ քաղաքացու ներկայացրած փաuտաթղթերը չեն համապատաuխանում տվյալ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է հրավիրել և լuել նաև մրցույթին մաuնակցելու համար դիմած քաղաքացուն: Հանձնաժողովն իր որոշմամբ հաuտատում է մրցույթի մաuնակիցների  ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև թեuտավորման փուլի uկիզբը:
17. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը հանձնաժողովն անմիջապես ուղարկում է աշխատակազմի ղեկավարին:
18. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում, իսկ ժամկետի փոփոխման դեպքում՝ լրացուցիչ հայտարարված օրը:
 

4. ՓԱԿ  ՄՐՑՈՒՅԹԸ

 

19. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում, բացառությամբ աշխատակազմում պետական ծառայության կրտսեր պաշտոնների, այդ պաշտոնի զբաղեցման համար անցկացվում է փակ մրցույթ: Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնի համար հայտարարված փակ մրցույթին կարող են մասնակցել սույն կարգի 22-րդ կետով նախատեսված և տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող՝ աշխատակազմի պետական ծառայողները, եթե բացակայում են սույն կարգի 23-րդ կետում նշված հիմքերը:
20. Փակ մրցույթն անցկացվում է սույն կարգով նախատեսված հարցազրույցի միջոցով:
21. Փակ մրցույթում հաղթող չճանաչվելու, մրցույթը չկայանալու կամ մրցույթի արդյունքում նշանակում չկատարվելու (հաղթողների (հաղթողի) կողմից դիմում չներկայացվելու), ինչպես նաև աշխատակազմում պետական ծառայության թափուր կրտսեր պաշտոն առաջանալու դեպքերում, աշխատակազմի ղեկավարը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին:
   

5. ԲԱՑ  ՄՐՑՈՒՅԹԸ

 

22. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթին մասնակցելու իրավունք ունեն աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
23. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է աշխատակազմում և պետական այլ ծառայություններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
4) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.
5) տառապում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով:  
24. Բաց մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցա¬զրույցի:
Մասնակիցը համարվում է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված՝ թեստավորման և հարցազրույցի փուլերն անցնելու և դրանց արդյունքում դրական գնահատական ստանալու դեպքում:

 

6. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ

 

25. Հանձնաժողովի նախագահը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, նախապատրաստական աշխատանքներն իրականացնողից ստանում է աշխատակազմի կնիքը, տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը և դիմորդների թվին համապատասխան թվով կնքված թեստային առաջադրանքները: 
Թեստային առաջադրանքները կազմվում են նախօրոք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի (այսուհետ՝ գլխավոր դատախազ) կողմից հաստատված և մրցույթից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության դատախազության ինտերնետային պաշտոնական կայք-էջում հրապարակված՝ աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթի և աշխատակազմում պետական ծառայողների գործունեության գնահատման թեստավորման փուլի հարցաշարից (այսուհետ՝ հարցաշար): Հարցաշարը բաղկացած է ընդամենը 300 հարցից, որոնցից յուրաքանչյուրն ունի երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, դրանցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Ճիշտ պատասխանները հարցաշարում նշված են մգացված և շեղ: Թեստավորման առաջադրանքը կազմելիս ճիշտ պատասխաններն ուղղվում և նմանեցվում են ենթադրյալ պատասխաններին:


 Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, իր աշխատակարգով սահմանված կարգով, համակարգչում զետեղված կամ թղթային տարբերակով կազմված հարցաշարից, պատահական ընտրությամբ, ընտրում է թեստավորում անցկացնելու համար հարցեր և կազմում թեստային առաջադրանքը՝ հետևյալ չափաբաժիններով.
1) աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 50 հարց.
2) աշխատակազմում պետական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 40 հարց.
3) աշխատակազմում պետական ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 30 հարց.
4) աշխատակազմում պետական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 20 հարց:
26. Թեստային առաջադրանքների հարցերն ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 20 տոկոս.
2) «Դատախազության մասին» և «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ՝ 30 տոկոս.
3) աշխատակազմում պետական ծառայության իրականացմանը և գործունեության կազմակերպմանն առնչվող հասարակական հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտեր՝ 30 տոկոս.
4) պետական ծառայության առանձնահատկությունները կարգավորող այլ օրենսդրական ակտեր («Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ և այլն), ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք՝ 20 տոկոս:
27. Թեստավորումն անցկացվում է գրավոր, եթե տեխնիկական պատճառներով այն հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով:
28. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:
29. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
30. Թեստավորման մասնակիցներին արգելվում է թեստավորման սենյակ բերել կապի միջոցներ, այլ տեխնիկական սարքեր, տպագիր կամ ձեռագիր նյութեր:
31. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում մասնակիցների  հարցերին:
32. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է թեստային առաջադրանքները, և մասնակիցը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ, թեստային առաջադրանքի համապատասխան մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը:
33. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
34. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է թեստային առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ թեստային առաջադրանքում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում՝ ընտրելով (իր կարծիքով՝ ճիշտ) պատասխանը: Թեստավորումը համակարգչով անցկացնելու դեպքում մասնակիցը յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատաս¬խանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:
35. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում՝ աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, թեստային առաջադրանքներին առնչվող հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, ապա նրա աշխատանքը համարվում է դադարեցված:
Սույն կետում նշված պահանջները խախտելու դեպքում հանձնաժողովը դադարեցնում է մասնակցի մասնակցությունը մրցույթին, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում մասնակցի թեստային առաջադրանքի վրա կամ համակարգչում, իսկ հանձնաժողովը կազմում է համապատասխան արձանագրություն:
36. Թեստավորման առաջադրանքի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ: 
37. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստային առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո, մասնակիցը թեստային առաջադրանքը հանձնում է հանձնաժողովի քարտուղարին, որն աշխատանքը պատճենահանման սարքի միջոցով պատճենահանելուց հետո, պատճենը հանձնում է մասնակցին, իսկ բնօրինակը` հանձնաժողովի նախագահին:

38. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է՝
1) աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 60 րոպե.
2) աշխատակազմում պետական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 50 րոպե.
3) աշխատակազմում պետական ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 40 րոպե.
4) աշխատակազմում պետական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 30 րոպե:

39. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ մասնակիցներին հիշեցնում է թեստային առաջադրանքի կատարման համար մնացած ժամանակի մասին:
40. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին քարտուղարը նշում է կատարում թեստային առաջադրանքի վրա:


7. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ  ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

41. Հանձնաժողովը ստուգում է հանձնված թեստային առաջադրանքների քանակի համապատասխանությունը մասնակիցների թվին` կազմելով համապատասխան արձանագրություն:
42. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից թեստային առաջադրանքներում նշված պատասխանները: Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է աշխատակազմի կնիքով:
43. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 36-րդ կետով նախատեսված դեպքը:
44. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ:
45. Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ, բարձրաձայն ընթերցում է թեստային առաջադրանքների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը և հայտարարում յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):
46. Մասնակիցների հավաքած միավորները հայտարարելուց անմիջապես հետո հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:
47. Թեստավորման արդյունքները մասնակցի կողմից կարող են գրավոր բողոքարկվել հանձնաժողովին՝ թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանների հրապարակումից հետո, մեկ ժամվա ընթացքում: 
48. Բողոքարկումը թեստային առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է: 
49. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում թեստային առաջադրանքում առկա որևէ հարցադրում, ապա, այդ որոշման հիման վրա, տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով: 
Թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված համարելու դեպքում հանձնաժողովը բավարարում է նրա պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ  հաշվարկ:
50. Թեստավորման փուլի բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոքարկման համար նախատեսված ժամանակի ավարտից հետո բողոք չներկայացվելու դեպքում, հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:
51. Հարցազրույցի փուլ է անցնում թեստային առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցը: 
52. Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստային առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստային առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) հարցազրույցի փուլին մասնակցելուց, կամ սույն կարգի 29-րդ, 30-րդ, 32-րդ, 35-րդ, 37-րդ և 40-րդ կետերում նշված պահանջները չպահպանելու համար դադարեցվել է տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին, ապա հանձնաժողովն որոշում է կայացնում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին: Տվյալ որոշումը հանձնաժողովն ուղարկում է աշխատակազմի ղեկավարին:

 

8. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ  ՓՈՒԼԸ

 

53. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց: Հարցազրույցն անցկացվում է տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում՝ հանձնաժողովի անդամների կողմից մասնակցին տրված հարցերի միջոցով նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով, ինչպես նաև փակ մրցույթի ժամանակ: 
54. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
55. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի կողմից մասնակցին տրվող հարցերի առավելագույն քանակը ընդհանուր հաշվարկով չպետք է գերազանցի ութը: Յուրաքանչյուր հարցից հետո, հարց տվող հանձնաժողովի անդամը հայտարարում է պատաuխանի ճիշտ կամ uխալ լինելը, իuկ uխալ պատաuխանի դեպքում հնչեցնում է ճիշտ պատաuխանը:
56. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է: 
Արձանագրության մեջ առնվազն ամրագրվում է յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի համապատասխան  անդամի (նշելով նրա անունը և ազգանունը) գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում՝ հնչեցրած ճիշտ պատասխանը:
Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
57. Հարցազրույցն ավարտելուց հետո հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ  քվեարկում է կողմ կամ դեմ:
58. Գաղտնի քվեարկություն անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում մասնակցի ազգանունը, անունն ու հայրանունը, տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:
59. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը:
60. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը քվեարկության արդյունքում հավաքել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
61. Հանձնաժողովի անդամների ձայների կիսվելու դեպքում ընդունված է համարվում մասնակցի համար ընդունելի որոշումը:
62. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո  հանձնաժողովը կայացնում է որոշում, որի հիման վրա կազմված եզրակացությունն ուղարկում է տվյալ պաշտոնում  ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: 
 

9. ՄՐՑՈՒՅԹԻ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

63. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո, նույն օրը` անմիջապես: Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:
64. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են՝
1)  աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.
2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը, մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.
3) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը:
65. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից: Գրավոր բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո, մեկ ժամվա ընթացքում` մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողին, որը, այն ստանալուց հետո, ստացման ժամկետի մասին համապատասխան նշում է կատարում (այդ թվում՝ իր ստորագրությունը դնելով) դրա երկրորդ օրինակի վրա, բողոքը մուտքագրում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և բողոքարկողի փաստաթղթերի պատճենների ու նյութերի հետ անմիջապես ուղարկում գլխավոր դատախազին:
Գրավոր բողոքը քննության է առնում գլխավոր դատախազի կողմից ստեղծված բողոքարկման հանձնաժողովը (այսուհետ՝ բողոքարկման հանձնաժողով):
Գրավոր բողոքը բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում այն մուտքագրվելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում:
66. Գրավոր բողոքը քննության առնելիս՝ բողոքարկման հանձնաժողովն ուսումնասիրում է տվյալ մրցույթի արդյունքները, այդ թվում՝ հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) թեստավորման դեպքում`«թեստավորման արդյունքը բողոքարկող կամ մեկ այլ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին», «բողոքարկող կամ մեկ այլ մասնակցի՝ հարցազրույցի փուլ անցնելու մասին», «բողոքարկող կամ մեկ այլ մասնակցի՝ հարցազրույցի փուլ չանցնելու մասին».
2) հարցազրույցի դեպքում`«հարցազրույցի արդյունքը բողոքարկող կամ մեկ այլ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին», «բողոքարկող կամ մեկ այլ մասնակցին հաղթող ճանաչելու մասին» կամ «բողոքարկող կամ մեկ այլ մասնակցին հաղթող չճանաչելու մասին»:
Ընդունված որոշումը կարող է բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով:


10. ՄՐՑՈՒՅԹԻ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ  ՊԱՇՏՈՆԻ  ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

67. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ հանձնաժողովից ստացված եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: 
68. Եզրակացության  մեջ պետք է նշվեն՝
1) աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.
2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը.
3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը՝ ըստ այբբենական կարգի, ծննդյան տարին, ամիսը և օրը, անձնագրային տվյալները.
4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի թեստային փուլում հավաքած միավորների քանակը (տոկոսը).
5) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում hանձնաժողովի քվեարկության արդյունքները:
69. Եզրակացությունը ստորագրում են hանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն այդ մասին նշում են ստորագրելիս՝ ստորագրության կողքին գրառելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը:
70. Եզրակացությունը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:
71. Տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին եզրակացություն տալու հաջորդ օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները ներկայացնում են՝
1) դիմում.
2) լրացված անձնական թերթիկ.
3) ինքնակենսագրություն.
4) իրենց կրթության և գիտելիքների մակարդակը հավաստող այլ փաստաթղթեր:
    

11. ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

72. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:


12. ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

73. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ: Հանձնաժողովի ներկա անդամներն այդ մասին կազմում են արձանագրություն և ստորագրում այն:
Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում, ընդհանուր հիմունքներով:
74. Նոր մրցույթ անցկացվում է, եթե՝
1) մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել.
2) դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին.
3) ներկայացված բոլոր դիմումներում առկա են սույն կարգի 23-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը, կամ անձը չի բավարարում սույն կարգի 22-րդ կետում նշված պահանջներին. 
4) մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել.
5) մրցույթը դատական կարգով ճանաչվել է անվավեր: 
Սույն կետում նշված հիմքերի առկայության դեպքում մրցույթը համարվում է չկայացած: Չկայացած մրցույթի արդյունքում նշանակված անձը ենթակա է ազատման:
75. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա սույն կարգով սահմանված կարգով անցկացվում է նոր մրցույթ:
76.Փակ եւ բաց մրցույթների կապակցությամբ կազմված փաստաթղթերի գործավարությունը սահմանվաթ կարգով վարում է աշխատակազմը:


ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է 2016թ. տարեկան հաղորդումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am