Видео

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

Республика Армения г. Ереван, 0010 ул. В. Саргсяна 5

Тел: +374 (10) 511-650

Эл. почта: info@prosecutor.am

 

14.04.2017 | Лента новостей

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Է.Կ.-ն 14.01.2016թ. որոշում է կայացրել կատարողական վարույթ հարուցելու մասին, որի շրջանակներում արգելանք է դրվել Է.Պ.-ին պատկանող բնակարանի վրա: 21.01.2016թ. Է.Կ.-ն առանց արգելադրված բնակարան այցելելու, իր աշխատասենյակում անձնական այլ դրդումներով առերույթ կատարել է պաշտոնեական կեղծիք՝ արձանագրություն կազմելով այն մասին, որ այցելել է պարտապանի բնակարան, որտեղ բռնագրավման ենթակա գույք չի հայտնաբերվել, մինչդեռ ըստ պարտապանի հաղորդման, բնակարանում առկա է եղել 8000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության գույք:


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

 

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: