Видео

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

Республика Армения г. Ереван, 0010 ул. В. Саргсяна 5

Тел: +374 (10) 511-650

Эл. почта: info@prosecutor.am

 

Ответственный за обеспечение свободы информации

Отдел по связям с общественностью Прокуратуры РА, начальник отдела: Аревик Хачатрян

09.02.2017 | Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում կատարված ուսումնասիրության արդյունքներով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 22.11.2005թ. և 05.12.2006թ. ՍՊ ընկերության և ԱՁ-ի հետ կնքված պայմանագրերով մատակարարված ընդհանուր առմամբ 37.399.800 դրամի կահույքը ի պահ է հանձնվել նույն ընկերությանը և ԱՁ-ին:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքին հանձնաժողովի կողմից կատարված գույքագրումներով արձանագրվել է, որ 18.127.800 դրամ արժողությամբ կահույքը 01.09.2011թ. դրությամբ դեռևս ի պահ է տրված նշված ԱՁ-ին, սակայն նախարարության իրավասու պաշտոնատար անձանց կողմից չեն կատարվել իրենց ծառայողական պարտականությունները՝ միջոցներ չեն ձեռնարկվել պահատվության պայմանագրերով տրված գույքը պահանջելու և պահառուների կողմից գույքի հանձնումը ուշացնելու համար պայմանագրերով նախատեսված տույժերն ու տուգանքները հաշվարկելու և գանձելու ուղղությամբ:

 

Փոխարենը, նախարարության կողմից առանց որևէ հիմնավորման 23.12.2013թ. և 19.07.2014թ. համաձայնագրեր են կնքվել պահատվության պայմանագրերի հետ առնչություն չունեցող երրորդ անձի հետ, որոնցով վերջինս պարտավորվել է ընկերությանը և ԱՁ-ին վստահված գույքից՝ 11.258.800 դրամի գույքը մինչև 30.09.2014թ. հանձնել նախարարությանը, սակայն գույքը նախարարությանը չի հանձնվել:

 

Արդյունքում կատարվել է 2011թ. գույքագրմամբ փաստագրված գույքի յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: 

 

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: