Մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետի պաշտոնի զբաղեցման համար

Հայտարարություն՝ ՀՀ  դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին:

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.


Հայաստանի Հանրապետության դատախազությունում դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման, քաղաքացիների ու այլ անձանց ընդունելության կարգի մասին իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման վիճակի ստուգում և ամփոփում, գործնական օգնություն ցուցաբերում և բացահայտված թերությունները վերացնելու մասին առաջարկությունների կատարման ընթացքի վերահսկում, դատախազությունում ստացված դիմումների, բողոքների և առաջարկությունների վիճակագրության վերլուծություն, քաղաքացիների ընդունելություն և նրանց հետաքրքրող հարցերին տրվող պարզաբանումների կազմակերպում, ընդունելության ժամանակ տրված դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման ընթացքի վերահսկողություն, դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման իրականացում, բռնադատված քաղաքացիների վերաբերյալ դիմումների քննարկման իրականացում:


ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
 

1) բարձրագույն կրթություն,

2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական  ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ

3) «Դատախազության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

4) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկությանը, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ¬ներում կողմնորոշվելու ունակություն,

5)անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,

6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն,

7) հայերենի պատշաճ իմացություն և առնվազն մեկ օտար լեզվի (ազատ) տիրապետում:

Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելու օրը: 
Տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով սահմանված համապատասխան սանդղակով:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. օգոստոսի 10-ը:
Փաստաթղթերն ընդունվում են CV@prosecutor.am էլեկտրոնային հասցեով կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5) (հեռախոս 511-537):

 

Պահանջվող փաստաթղթերն են.

  1. Դիմում
  2. Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը
  3. Դիպլոմի պատճենը (առկայության դեպքում)
  4. 3x4 չափի լուսանկար
  5. Անձնական թերթիկ
  6. Ինքնակենսագրություն
  7. Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
  8. ՀՀ կառավարության 15.11.2007թ. N1348-Ն որոշման հավելված 2-ով հաստատված տեղեկանք:

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ներկայացվել է երկու դիմում.

1. Հայկ Սահակի Բարսեղյան

2. Աշոտ Բաբկենի Արզումանյան

3. Տաթևիկ Սեդրակի Կարապետյան

Բոլոր թեկնածուները համապատասխանում էին պաշտոնի անձնագրով ներկայացված պահանջներին: Հայկ Սահակի Բարսեղյանի և Տաթևիկ Սեդրակի Կարապետյանի ներկայացված փաստաթղթերը լիարժեք չէին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2018թ. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան  ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքվել է Աշոտ Բաբկենի Արզումանյանի հետ: