Video

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

5 Vazgen Sargsyan street 0010 Yerevan Republic of Armenia

Tel: +374 (10) 511-650

E-mail: info@prosecutor.am

 

Responsible for ensuring freedom of information

The RA Prosecutor’s Office Division of Public Relations, head of the Division – Arevik Khachatryan

11.07.2017 | Կառապանին ծեծելու փաստով հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

Հուլիսի 9-ին  Գյումրու Վարդանանց հրապարակում կառապանի նկատմամբ  ոստիկանի մասնակցությամբ  տեղի ունեցած ծեծի առթիվ հարուցված քրեական գործն  ուղարկվել է  ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեր լիազոր, ոստիկանության լեյտենանտ Գ. Ս.-ն,  ալկոհոլի ազդեցությամբ Գյումրիի կենտրոնական հրապարակում կառապանից պահանջել է  կառքը հանձնել  իրեն: Ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանը ծեծի է ենթարկել  կառապանին: Միջադեպին մասնակցել է նաև անցորդներից մեկը, ում ոստիկանը ևս  հարվածներ է հասցրել:

 

Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին: