Video

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

5 Vazgen Sargsyan street 0010 Yerevan Republic of Armenia

Tel: +374 (10) 511-650

E-mail: info@prosecutor.am

 

Responsible for ensuring freedom of information

The RA Prosecutor’s Office Division of Public Relations, head of the Division – Arevik Khachatryan

12.05.2017 | ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ

2017 թվականի մայիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի կողմից  կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար 2017 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 12.40-ից 13.15-ի սահմաններում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում գտնվող դատարանի շենքում՝ դատական նիստերի դահլիճում, Գ.Շ.-ից անձամբ խոշոր չափերով՝ 600 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալու դեպքը:

 

Դեպքի առթիվ 2017 թվականի մայիսի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նույն օրը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը հանցանք կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է:

 

12.05.17թ. ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ  արդարադատության խորհրդին՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգարվելու, ինչպես նաև կալանավորելու համաձայնություն տալու առաջարկով ՀՀ Նախագահին դիմելու համար:

 

ՀՀ արդարադատության խորհրդի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները բավարարվել են: