ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Հայտարարություն Զինվորական կենտրոնական դատախազության տարածքային վարչության ավագ մասնագետի (31-24-Մ4-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

29/04/2025

ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը

 

 Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձն մասնակցում է  իրականացնում է Վարչության փաստաթղթային սպասարկման, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները, իրականացնում է ՀՀ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից ստացված հանցագործության մասին յուրաքանչյուր ամփոփագրի հաշվառման աշխատանքները, իրականացնում է դատախազների կողմից բերված վերաքննիչ բողոքների հաշվառման (մատյաններում, համակարգչում և կարգագրում) աշխատանքները, իրականացնում է ՀՀ զինվորական դատախազությունում անցկացվող օպերատիվ խորհրդակցությունների վերաբերյալ արձանագրությունների նախագծերի կազմման աշխատանքները, իրականացնում է Վարչության փաստաթղթերի, քրեական գործերի գրանցման, ելքագրման, առաքման, պահպանման և դրանց արխիվացման աշխատանքները, իրականացնում է կայազորների զինվորական դատախազությունների ստորաբաժանումներից վիճակագրական հաշվետվությունների ստացման, ուսումնասիրման, վերլուծության և ամփոփման աշխատանքները, իրականացնում է դատախազներին հանցավորության վիճակի, քննչական աշխատանքի, դատախազական հսկողության մասին համապատասխան վիճակագրական տվյալների և տեղեկատվության նախապատրաստման աշխատանքները, իրականացնում է Վարչությունում հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքները, իրականացնում է Դատախազությունում քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ տվյալների գրանցման, դրանց նկատմամբ հսկողության իրականացման և ամենամսյա կտրվածքով համապատասխան ստորաբաժանում ներկայացվող տեղեկանքի նախապատրաստման աշխատանքները, իրականացնում է ընդհանուր իրավասության, վերաքննիչ, քրեական և վճռաբեկ դատարաններից ստացված դատավճիռների, որոշումների, բողոքների, դատական ծանուցումների հաշվառման աշխատանքները, իրականացնում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, կարծիքների և այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները։

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

 

 

  • բարձրագույն կրթություն
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • ՀՀ Սահմանադրության, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ (ընտրանքային կոմպետենցիաներ՝ ժամանակի կառավարում, փաստաթղթերի նախապատրաստում)։

 

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերը։  

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 189696 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց)  ՀՀ  դրամ է:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թ. մայիսի 05-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։

 

Ընտրությունը կատարվելու է հարցազրույցի եղանակով։

 

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)

 

  • դիմում (ձևը լրացվում է տեղում)․
  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը)․
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
  • լուսանկար՝ 3 X 4 չափսի.
  • ռեզյումե (CV).
  • հայտարարություն 1(ձև 3՝ կցվում է)․
  • հայտարարություն 2(ձև 4՝ կցվում է)․

 

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-541, էլ-փոստ՝ r.galstyan@prosecutor.am):