ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Լիբանանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. բնակարանից խոշոր չափերով կողոպուտ կատարած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմնին

02/06/2026

Լիբանանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Գ.Ռ.-ին, ով մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով կողոպուտ կատարելու մեջ, հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Ռ.-ի տեղափոխումը Երևան: