ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Հայաստանի Հանրապետությունում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում. Աննա Վարդապետյան

29/04/2026

Հայաստանի Հանրապետությունում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում (2023 թվական՝ 1368, 2024 թվական՝ 1116, 2025 թվական՝ 996): Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և հավելել, որ 2025 թվականի ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված 3024 քրեական վարույթից ավարտվել է 980-ը (2024 թվականին՝ 1097), որոնցից 669-ը կարճվել է (2024 թվականին՝ 880), այդ թվում՝ 489-ը՝ արդարացման (2024 թվականին՝ 473), իսկ 180-ը՝ ոչ արդարացման հիմքերով (2024 թվականին՝ 407):

 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

 

311 քրեական վարույթ՝ 772 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 217 քրեական վարույթ՝ 493 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 411 քրեական վարույթ միացվել է այլ քրեական վարույթների, իսկ անավարտ է մնացել 1329 քրեական վարույթ:

 

2025 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 157 քրեական գործ (2024 թվականին՝ 163)՝ 282 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 362): Նշված քրեական գործերից 107-ով (2024 թվականին՝ 126) 193 անձ դատապարտվել է (2024 թվականին՝ 272), որոնցից 27 անձ (2024 թվականին՝ 37)՝ ազատազրկման, 27 անձ (2024 թվականին՝ 46)` տուգանքի, 9 անձ (2024 թվականին՝ 4)՝ հիմնական այլ պատժի, 133 անձի (2024 թվականին՝ 185) նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, 13 անձի (2024 թվականին՝ 17) նկատմամբ կիրառվել են նաև լրացուցիչ պատիժներ: 32 գործով 55 անձ արդարացվել է (2024 թվականին՝ 11 գործով 17 անձ):