Նորություններ
18/12/2025
Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել 6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 2 միլիարդ 319 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ բոլոր գույքերը Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցերի բավարարման արդյունքում:
Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքերն են՝
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ ընդդեմ Սամվել Մայրապետյանի ներկայացված հայցը: Հայցով պահանջվել էր անվավեր ճանաչել հողամասի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ:
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 30-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվել էր անվավեր ճանաչել հողամասի աճուրդն ու կիրառել անվավերության հետևանքներ:
Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ղափանցյան 59/11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Լոռու մարզի Օձուն բնակավայրում գտնվող հողատարածքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վերոնշյալ անշարժ գույքերի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արմավիր քաղաքի Նանսենի 45 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Անդրադառնալով Դատախազության բացառիկ լիազորությունների շրջանակներում կատարված աշխատանքներին՝ Աննա Վարդապետյանը հիշեցրել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձվել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ: