Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

28.03.2023 | 235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան. Դատախազության` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին փողերի լվացման մեջ մեղադրվող Ս.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

 

  • Կենտրոն վարչական շրջանի Բայրոն փողոցում գտնվող բնակարանը և ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 388 մլն դրամ:

 

  • Շուրջ 235 մլն  դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի և ապօրինի եկամուտների մնացորդի հանրագումար: