Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

22.03.2023 | Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը հանդիպել է Եվրասիա միջազգային համալսարանի դպրոցների սաներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, այսօր հանդիպել է Եվրասիա միջազգային համալսարանի «Պատանի իրավաբանի դպրոց»-ի և Եվրասիա վարժարանի «Պատանի դիվանագետի դպրոց»-ի սաներին, պատասխանել նրանց հարցերին:

 

Դպրոցների սաների հետ զրույցում անդրադարձ է կատարվել Դատախազության գործունեությանը, իրավապահ կառույցի լիազորություններին ու գործառույթներին

 Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը աշակերտներին ներկայացրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, Դատախազության բարեփոխումների օրակարգը: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Դատախազության «Օրինականություն» ամսագիրը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին, դատախազ դառնալու համար անհրաժեշտ որակներին ու հմտություններին:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ուսանողները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ծանոթացել կառույցի ստեղծման պատմությանը: